ՆՐԱՆՑ, ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԲԵՐԵԼ

Տեղադրված է at 17:26
788 0
Սա նախագիծ է, ուստի կարծիքների եւ ուղղումների համար շնորհակալ կը լինեմ (…ենք)․
Տեղեակ լինելով, որ 2015 թ.-ին Սահմանադրութեան փոփոխութիւնները տեղի են ունեցել խտրականութեան դրսեւորմամբ ու օրինախախտումներով, ինչի հետեւանքով կեղծուել են ԺՈՂՈՎՐԴԻ քուէարկութեան արդիւնքները,
Արձանագրելով այն իրողութիւնը, որ կատարուած փոփոխութիւնների հետեւանքով աւելի քան երկու անգամ նուազել է քաղաքացիների դերակատարութիւնը երկրի կառավարմանը մասնակցելու գործում,
Յիշեցնելով Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովի կողմից ԱԻՄ առաջնորդ սահմանադրագէտ Պարոյր Հայրիկեանի 2014 թ.-ին ներկայացրած Բացարձակ ժողովրդավարութեան սկզբունքների կիրառմամբ պատրաստուած սահմանադրութեան նախագծի պարտակումը,
Խիստ մտահոգուած լինելով ժողովրդին այլընտրանքի հնարաւորութիւնից զրկելու Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովի գործողութեան նկատմաբ իրաւապահ մարմինեների անտարբերութեամբ
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈԹԵԱՆ սկզբունքները 2010 թ.-ին արժանացել են Հայաստանեան 6 կուսակցութիւնների հաւանութեանը եւ նրանք որպէս համահեղինակներ դրանք ներկայացրել են ՀՀ ԱԺ եւ ՀՀ Նախագահին՝
Վստահ լինելով, որ քաղաքացու մանաւանդ երկրի կառավարմանը մասնակցելու իրաւունքի ընդլայնումը երկրի բարգավաճման եւ հզօրացման գլխաւոր նախապայմանն է,
Ձգտելով Հայաստանը դարձնել մարդկութեանն առայսօր յայտնի ամենաժողովրդավարական պետական համակարգն ունեցող երկիրը,
Առաջնորդուելով հայ ժողովրդին օրինակելի սահմանադրութեամբ ապահովելու հրամայականի գիտակցութեամբ եւ
Հաշուի առնելով այն, որ արդէն ստեղծուած է Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողով՝,
Մենք կոչ ենք անում 1998-99 թթ. ՀՀ Սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովի նախագահ Պարոյր Հայրիկեանի մասնակցութեամբ անմիջապէս այդ յանձնաժողովին ներկայացնել 2014 թ.-ին պարտակուած ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱՅ պատրաստուած Սահմանադրութեան նախագիծը, հրապարակայնօրէն քննարկելով այդ նախագիծը ստանալ Յանձնաժողովի մասնագիտական կարծիքը եւ այն Սահմանադրութեան նախագծի հետ ներկայացնել Ազգային Ժողով՝ համապատասխան ընթացակարգով հանրաքուէի դնելու նպատակով»։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Պետական ֆինանսավորում կուսակցություններին

Տեղադրվել է - Փետրվար 4, 2021 0
Պետական բյուջեից կուսակցություններին դրամական աջակցություն կցուցաբերվի: Կֆինանսավորվեն այն կուսակցությունները, որոնք Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն…

8-րդ գումարման Ազգային Ժողով

Տեղադրվել է - Հունիս 21, 2021 0
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code