Ազգային հարթակ նախաձեռնության հայտարարությունը

Տեղադրված է at Հունվար 30, 2021
916 0
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը կրում են թե՜ Իմ քայլը դաշինքն ու անձամբ Նիկոլ Փաշինայնը, և թե՜ նախորդ բոլոր ղեկավարներն ու կառավարությունները, այդ թվում՝ ԱԺ-ում մեծամասնություն կազմող կամ կոալիցիոն ուժերը, ինչպես նաև փաստելով, որ վերջին երեսուն տարվա ընթացքում Հայաստանում գործել է գաղութային/կիսագաղութային կառավարում, չի ձևավորվել քաղաքական համակարգ և չի իրականացվել դրական ընտրասերում, ամեն ինչ արվել է հայ ազգի սուբյեկտայնությունը ոչնչացնելու, Հայաստանի Հանրապետության, Արցախի և սփյուռքի հայությանը արհեստականորեն բաժանելու համար, փաստելով, որ եղած համակարգը հատվածական բարեփոխումներով անհնար է առողջացնել, և որպես լուծում տեսնելով ազգային ներուժի համախմբումը,
մենք՝ ներքոստորագրյալներս, ցանկանում ենք վերը նշված ապազգային ուժերի հետ կապ չունեցող մյուս բոլոր առողջ և ազգային ուժերի ու անհատների հետ ստեղծել համախմբման մի հարթակ՝ նպատակ ունենալով ներգրավել հասարակության լայն զանգվածների ու տարբեր ոլորտների մասնագետների աշխարհի տարբեր երկրներից, որպեսզի՝
օր առաջ իշխանական լծակներից հեռացնենք գործող կառավարությանը, ԱԺ-ին և Նիկոլ Փաշինյանին, կասեցնենք Հայոց պետականության անկումը,
ապահովենք հայ ազգի և Հայաստանի Հանրապետության (ներառյալ Արցախը) ֆիզիկական անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, որոնք ենթադրում են անցումային ժամանակավոր կառավարության ձևավորում, որը նաև պետք է նախապատրաստի և ապահովի արտահեթ խորհրդարանական ընտրությունների անաչառ, հավասար, ազնիվ և օրինական կարգով անցկացումը։
Մեր հայրենակիցներին հորդորում ենք ձևավորել ազգային ուժերի համախմբման հանրային պահանջ, այսինքն՝ պահանջել բոլոր ազգային ուժերին ու անհատներին միավորվել, աշխատեն միասին և ձեռնամուխ լինել Հայոց պետականության անկման կասեցմանը և նրա թռիչքային զարգացմանը, որը հնարավոր է մասնավորապես հետևյալ քայլերի կամ դրանց մի մասի իրագործմամբ՝
1. Քաղաքական և իրավական գնահատական ներկա և նախկին բոլոր կառավարություններին և երկրի ղեկավարներին՝ 1991թ-ից ի վեր։
2. Լյուստրացիայի/գաղտնազերծման իրականացում՝ 1991թ֊ից ի վեր։
3. Ծնելիության խթանման ազգային ծրագրի մշակում և իրագործում։
4. ԱԱԾ, Ոստիկանության և ՊՆ համակարգերի բարեփոխում՝ անկախ և ազգային մարմինների ստեղծման նպատակով։
5. Նոր Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր օրենքի մշակում և ընդունում։
6. Դատական, դատախազական և քննչական համակարգերի արմատական բարեփոխում։
7. Ինքնաբավ, արտադրող, բնությունը չկեղեքող, գիտության վրա հիմնված և արտահանող տնտեսության ստեղծում և զարգացում։
8. Ազգ – բանակ համակարգի և մասնագիտացված բանակի ստեղծում, քաղաքացիական պաշտպանության ամուր համակարգի ձևավորում։
9. Ռազմական արդյունաբերության թռիչքային զարգացում։
10. Առաջին հանրապետության իրավահաջորդության ստանձնում։
Ազգային հարթակ նախաձեռնություն
Արամ Թերզյան ֊ քաղաքագետ
Արթուր Բալոյան ֊ իրավաբան
Արփինե Հախվերդյան ֊ մաթեմատիկոս
Դավիթ Գյուլզադյան ֊ լեզվաբան
Հայկ Գրիգորյան ֊ իրավաբան
Հրայր Աղինյան ֊ տնտեսագետ
Հրայր Գիշյան ֊ մաթեմատիկ ֊ ծրագրավորող
Միքայել Մարգարյան ֊ քաղակտիվիստ
Վահե Բալբաբյան ֊ քաղաքագետ
Վահե Գրիգորյան ֊ իրավաբան
Տիգրան Կարապետյան ֊ ճարտարագետ ֊ ծրագրավորող

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքին միանալու մասին

Տեղադրվել է - Հունիս 5, 2021 0
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արդարություն կուսակցությունը միանում է Ազատ Հայրենիք քաղաքական դաշինքին՝ ազդարարելով նոր ձևաչափով համագործակցության սկիզբ: Մենք որոշում ենք Համատեղել մեր ջանքերը՝…

Տեղադրվել է - Սեպտեմբեր 2, 2021 0
Սիրելի՛ հայրենակից, Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը»։ Պատմական այդ փաստաթուղթը հայկական երկրորդ պետության ծննդյան վկայականն էր։…

«ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների դաշինք

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2021 0
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունները  ՆՈՐ ՀԱՃՆ համայնքի ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ «5»-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ հանդես են գալիս «ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների…

Գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք

Տեղադրվել է - Մայիս 27, 2021 0
2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code