Քաղաքականության և քաղաքական մեր դաշտի թարմացման անհրաժեշտության մասին

Տեղադրված է at 17:08
1164 0

Երկիր, ժողովուրդ, պետության կառավարելու, փոխհարաբերությունները ազգօգուտ, արդյունավետ ձեվով կարգավորելու համար իրոք շատ լուրջ գիտելիքներ, կարողություն և փորձ է պետք: Այդ մեզ մոտ է, որ մարդիկ հպարտանում են <մենք քաղաքականությամբ չենք զբաղվում>: Չեք զբաղվում, որովհետև չեք կարողանում:

Քաղաքականությունը իրականում (եթե այլասերված չէ) գիտության, արվեստի, աշխահընկալման, մարդաճանաչության  մի բարդ խառնուրդ է, իր հազարավոր փոփոխականներով: Քաղաքակաությունը փորձարկումների շղթայով օգտակարը հայտնաբերելու հնարավորություն անգամ չի տալիս: Ամեն ինչ նախապես պետք է հաշվել, ամեն մի սխալ քայլ դաժանաբար է պատժվում: Եվ ծիծաղելի է առնվազն, որ մեր վարչապետը հպարտանում է իր սխալվելու վճռականությամբ: Նրա թույլտված սխալներից մեկը օրինակ պատճառ դարձավ,  որ մենք հազարավոր նոր զոհեր տվեցինք, նոր տարածքներ կորցրեցինք, հասանք ողբալի այս վիճակին:

Կարծում եմ արժի այստեղ մեջ բերել Չերչիլի հայտնի խոսքերը այն մասին, որ ղեկավար դիրք գրավողը սերունդե սերունդ պատշած դաստիրակություն պետք է ստացած լինի: Ինքը, հայրը, պապը պետք է համալսարաններ ավարտած լինեն:

Ցավոք մեր պատմության ընթացքը այնպիսինն է եղել, որ նշաձողը նման բարձրության վրա դնելու իրավունք անգամ չունենք:

Ավելին՝ պետք է հաշվի առնենք նաև այն, որ խորհրդային բուհերում քաաղաքականությանը քիչ թե շատ առանչվող առարկաները հատուկ ընտրված կեղծ, անիմաստ, հաճախ էլ խիստ վտանգավոր գաղափարների հենքով էին միայն դասավանդվում: Կոմկուսին պետք չէր ինքնուրույն մտածելու կարողություն ունեցող կադրեր: Քարոզչական խարդավանքների, ուղեղների լվացման, աշխարհայացքային անհիմն կարծրատիպերի սերմանման այնպիսի մի բարդ համակարգ էր գործում, որ շրջանավարտների մի զգալի մասը զրկվում էր կասկածելու, քննելու, անաչառ դատելու կարողությունից: Եւ փաստորեն նրանք կառավարմանը,փոխհարաբերությունների կարգավորմանը առանչվող հարցերում ավելի օգտակարը չէին դառնում քան թերուսները: Եթե ոչ ավելի վատը:

Ի հարկէ ղեկավար անձանց մոտ դաստիրակության, կրթվածության պակասը, աշխարհայացքային անհիմն կարծրատիպերի թելադրանքով որոշումներ ընդունելու արատավոր սովորությունը ծանր հետևանքներով է հղի ամենուր: Այն  առանձնապես կործանարար կարող է դառնալ երբ բացարձակ մենիշխանության հասած <առաջնորդն> է այդպես դաստրակված: Եւ մենք բացառություն չենք:

Կրեմլի տիրակալի կողմից սանձազերծված Ռուս Ուկրաինական այս պատերազմը դրա վառ օրինակն է: Եւ այն նույնիսկ համաշխարային աղետ կարող է դառնալ:

Իրոք այժմ շատերն են ընդունում, որ այդ պատերազմը արդեն վերաճել է տրամագծորեն տարբեր քաղաքակրթական հայացներ ունեցող ուժերի աշխարհով մեկ առճակատման: Եւ բնական է, որ իր շատ խորը հետքն է թողնելու և համաշխարհայնացման գործընթացների, և ազդեցության լծակների հետագա բաշխման, և աշխարհ քաղաքական բոլոր այլ զարգացումների վրա:

Եւ քանի որ մենք էլ թեկուզ փոքր, բայց աշխարհի մի մաս ենք կազմում այժմ ստիպված ենք հստակ կողնորոշվել: Քաղաքակրթական որ բեվեռին ենք հարելու: Ում հետ և դեպի ուր ենք գնալու: Եւ եթե այժմ էլ սխալվենք դա կործանարար կլինի:

Ի հարկէ մեր և ներկային, և ապագային առանչվող այդ բարդ խնդիրը լուծելու համար մենք նախ պետք է պարզենք ինչ մեզ պետք՝ ոչ միայն հայաստանաբնակ այլ աշխարհասփյուռ ողջ Հայությանը: Որ կողմի հաղթանակը կնպաստի մեր նպատակների իրագործմանը և ինչ դիրքորոշում պետք է ընդունենք:

Հասկանալի է նաև, որ մենք պետք է հաշվի առնենք մեր հնարավորությունները, կախվածության այն աստիճանը որում հայտնվել ենք: Բայց քանի որ մեր ողջ ժողովրդի լինել չլինելու հարց է դրված կշեռքի նժարին մենք պետք է կարողանանք առաջնությունը տալ ընդհանուրի շահին, ազատվել ավելորդ կախվածությունից և ազգօգուտ որոշում ընդունեք:

Սակայն ցավոք մինչ այժմ հանրության կողմից քիչ թե շատ հիմնավոր քննարկված, մշակված առաջարկություններ այդ մասին մենք դեռ չունենք:

Ակնհայտ է նաև, որ բախտորոշ այդ խնդրի լուծումը չի կարելի թողնել կրեմլի թելադրանքով գործող ոչ ներկայիս իշխանությունների և ոչ էլ խորհրդարանական այս ընդիմության վրա:

Առավոտ թերթում հրապարակված իմ նախորդ՝ հայրենասեր են արդյոք մեր քաղաքական գործիչները թեմայով հոդվածում ես արդեն անդրադարձել էի այն հարցին, որ նրանցից շատ շատերի մոտ արժեքային համակարգի, ինչպես նաև զգացմոունքային դաստիրակության լուրջ բացեր կան:

Կարծում եմ պետք է ավելացնեի, որ բացի ազգասիրության, հայրենակիցների նկատմամբ սիրո, հարգանքի, ներողամտության լուրջ պակասից, բացի շահամոլության, իշխանատենչության գեր ավելցուկից, նրանց մոտ նաև մտավոր կարողությունների, աշխարհընկալման, գիտելիքների, փորձի բավական լուրջ պակաս է նկատվում:

Հյուսիսի թելադրանքով գործող այդ ուժերին բոլոր դեպքերում չի կարելի վստահել նաև մի այլ պատճառով: Նրանք՝ թեպետ լավ տեղյակ են, բայց խոսքերը մեկ արած, ժողովրդից համառորեն թաքցնում են մեր ապագային առանչվող մի շատ կարևոր փաստ: Այն որ՝

Սակավաթիվ բնակչությամբ, հնամաշ, քայքայված տնտեսությամբ մեր երկիրը միայն իր ուժերով առաջիկա տասնամյակում էլ չի կարողանալու 44 օրյա վերջին այդ պատերազմի պատճառով առաջացած, մոտ 20 միլիարդ դոլարի հասնող իր կորուստերը վերականգնել, կարգի բերել արդիականացնել իր պաշտպանական համակարգը, դուրս գալ կիսագաղութային այս ահավոր կախվածությունից.

Եւ որ օտարներից մուրալն էր արդեն լրիվ պարզ է դարձել, որ մեզ ոչինչ չի տալու.

Եւ այն, որ մեզ միայն ու միայն մի ելք է մնացել՝

Ճիշտ կողմնորվել և օգտվելով աշխարհքաղքական գործընթացների մեզ համար նպաստավոր ուղղվածությունից համախմբել աշխարհասփյուռ մեր 10 միլիոնից ավել հայության ողջ ներուժը. Ձևավորել նպատակային գործունեության ունակ համազգային մեր կառույցների միաձույ, հզոր համակարգը՝ մեր Հայ ազգ կազմակերպությունը, իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստանով:

Ցավալի է, բայց քանի որ Կրեմլին ձեռք չեր տալիս մեր այդ հնարավորությանը, (որի մասին, 2 կողմերն էլ, վաղուց արդեն տեղյակ էին իր բոլոր մանրամասներով,) նրանք՝ մեր այդ վայ գործիչները փրկության այդ ուղու մասին մինչ այժմ էլ համառորեն լռում են: Ավելին ամեն կերպ խոչընդոտում էին, որ հանկարծ այդ նպատակով չհրավիրվի Սփյուռքի 7-րդ համաժողովը:

Բնական է որ այս բարդ իրավիճակում, դժվարին այդ խնդրների լուծմանը նպաստելու համար մեր մյուս գործիչներից էլ այժմ լուջ կարողություններ, իմաստություն է պահանջվում: Նրանք պետք է կարողանան ոչ միայն հստակ կամնորոշվել, դարի ոգուն, պահանջներին բավարարող լուծումներ գտնել, այլ պետք է կարողանան նաև ներազգային համագործակցության կազմակերպման առողջ մթնոլորտ ստեղծել, ներգրավել կարող, ազդեցիկ բոլոր ուժերին, անձանց:

Դառն է խոստովանել բայց մեր այսօրվա քաղաքական գործիչների մի զգալի մասն էլ այդ մակարդակը չունեն: Առավել ցավալի է, որ նրանցից շատերը չեն էլ ցանկանում սովորել, իրեց բացերը լրացնել: Գոնե չեն փորձում տեսնել, հասկանալ թե դեպի ուր և ինչ արագությամբ է աշխարհը ձևափոխվում: Ինչպես են աշխարհով մեկ ազգայինի, դավանանքի, շահադիտական և այլ հիմքերով ձևավորվում սահմաններ չճանաչող գերհզոր կազմավորումներ:

Եւ որ մենք էլ ներկայումս բոլոր հնարավորություններ ունենք ձևավորելու լայն կարողությունները ունեցող մեր միաձույլ, կարող Հայ ազգ կազմակերպությունը: Եւ նրա օգնությամբ վերջապես դուրս գալ ճգնաժամային այս խորը փոսից:

Ինչ արած այսպիսին է մեր վիճակը այսօր: Բայց մենք ստիպված ենք, պետք է կարողանանք կարգի բերել, թարմացնել քաղաքական մեր դաշտը: Ազտվել ինչպես այլոց թելադրանքով գործող, այնպես էլ աշխարհընկալման անհիմն, հնամաշ գաղափարներին գերի դարձած, հնամաշ գործիչներից:

Մենք վատ ժողովուրդ չենք: Չնայած Չերչիլի ասած երեք համալսարան ավարտածները մեր մոտ քիչ են, բայց մենք էլ ունենք քիչ թե շատ կրթված,խելացի, կարող նվիրյալներ: Որոնք ինքնուսուցմամբ, ինքնակատարելագործմամբ մեծ բարձրունքներ կարող են նվաճել:

Մենք այլ ելք չունենք: պետք է կարողանանք նրանց հայտնաբերմամբ, ներգրավմամբ էապես թարմացնենք մեր ողջ քաղաքական դաշտը:

Բայց դրան հասնելու համար, մենք էլ ազգովի պետք է հաղթահարենք անցիալից ժառանգված կարծրատիպերը: Զանգվածաբար մեր վերաբերմունք փոխենք:

Հասկանանք, որ քաղաքականությունը մարմնավաճառություն հիշեցնող, կեղտոտ արվեստը չէ: Այդպեսին է այն իշխանատենչ, շահամոլ, ոչնչությունների պատճառով միայն դառնում:

Ժամանակ է, որ մեզանում փոխվի գնահատման այդ սխալ մոտեցումը: Ինչպես վերը արդեն նշել էի քաղաքականությունը գիտության, արվեստի մի շատ բարդ խառնուրդ է, որի արդյունավետ կիրառումից է կախված՝

ինչպես ենք մենք ապրելու: Մեր երեխաներին, թոռներին, ծոռներին ինչ ապագա է սպասվում:

Այժմ գոնե մեր մարդիկ, առաջին հերթին մեր երիտասարդները, պետք է փորձեն հստակ հասկանալ, կարևորել դա: Հարգանքով լցվեն: Խորհեն, մտածեն ոլորտում ծագող խնդիրների, քննարկման դրվող հարցերի մասին: Փորձեն հասկանալ ինչն են հասկանում և ինչը ոչ: Եվ ոչ թե ցուցադրաբար, հենց այնպես, առանց ծանր ու թեթև անելու, արհամարանքով գնահատականներ տան, ամեն ինչի մասին իրենց, իբրև թե ծանրակշիռ հնչող, կարծիքը հայտնեն:

Վերաբերմուքի զանգածային փոփոխմամբ միայն մթնոլորտը կփոխվի: Կարծում եմ ծանր ու թեթև անողներից շատերի մոտ հետագայում ցանկություն կծագի ավելի մոտիկից ծանոթանալ սկզբունքային հարցերի, հիմքում ընկած կարևոր խնդիրների հետ: Եւ եթե դա նրանց հաջողվի, կցանկանան իրենց խասքը ասել, իրենց տեղը գրավել թարմացման խիստ կարիք ունեցող քաղաքական մեր կառույցներում:

Կարծում եմ մեր բոլորիս պարտքն է հնարավորինս նպաստել դրան:

Ի հարկէ մեզանում էլ դեռ կան ժամանակի շունչը զգացող, մտածող, խելոք գործիչներ: Եւ նրանք էլ հավանաբար հասկանում են մեր ուղեղային կառույցների, մեր կառավարման, կարգավորման համակարգի աշխատանքների արմատական բարեփոխման խնդիրը հնարավոր չէ լուծել առանց նոր կարող ուժերի էական ներհոսքի: Հասկանում են քաղաքական մեր դաշտի նորացման, թարմացման հրատապ անհրաժեշտությունը: Եւ այն որ դրա համար պետք կլինի իրենց գիտելիքներով, փորձով կիսվել ներեկների հետ:

Այդ դաշտի թարմացման խնդրում կարծում եմ, զանգվածային լրատվամիջոցներն էլ իրենց մեծ դերակատարումը պետք է ունենան:

Ժամանակն է, հույս ունեմ, որ մեր ժողովուրդը կկարողանա տարաբաժանված վերաբերմուն ցույց տալ: Կմերժի, դուրս կշպրտի անարժաններին: Եւ հարգանքով, սիրով լցված տեղ կտա, կօժանդակի կարող նոր ուժերին:

Արշակ Սադոյան.

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Դատական համակարգի մասին

Տեղադրվել է - Հունվար 9, 2021 0
<<Արդարություն>> կուսակցության համանախագահ Արթուր Բալոյանի կարծիքը դատական համակարգի վերաբերյալ:  «Կա երկու տեսակի արդարություն. դուք ունեք փաստաբան, որը լավ գիտե օրենքը,…

Ո՞րն է լուծումը

Տեղադրվել է - Փետրվար 24, 2021 0
Սոցիալական պետության էությունն այն չի, որ պետական բաժնեմասով առողջապահական հիմնարկի տնօրենը ստանա հինգ միլիոն դրամ աշխատավարձ, իսկ համանման մասնավոր հիմնարկի…

Հակակառուպցիոն դատարանի մասին

Տեղադրվել է - Հունվար 19, 2021 0
Նորայր Նորիկյան Մի քանի դիտարկումներ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին կամ կոռուպցիայից զերծ իշխանությունը կարող է միայն հաստատել խաղի արդար կանոններ…

Քվանտային քաղաքականություն

Տեղադրվել է - Հունվար 13, 2021 0
Ի՞նչ նոր գործոններ են ազդում արդի քաղաքականության վրա Ալբերտ Այնշտայնի նման գիտնականները հայտնի են ամբողջ աշխարհում, բայց քչերն են հասկանում…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code