Կառավարությունը շուրջ 6,9 մլրդ դրամ է հատկացրել դպրոցների, մանկապարտեզների և մարզական ծրագրերի համար
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում որոշել է 2026 թվականի պետական բյուջեից լրացուցիչ 6,934 մլրդ դրամ հատկացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Հատկացումը նախատեսված է 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ու գույքով ապահովման ծրագրի ընթացիկ փուլի իրականացման, ինչպես նաև 2027 թվականին Երևանում անցկացվելիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման նպատակով։ […]