Անցնել բովանդակությանը
ՈՐՈՆՈՒՄ

Արդյունքներ՝ «»

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների և առաջադեմ արտադրության ոլորտներում համագործակցությունը

Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնումը՝ կիբեռանվտանգությունից մինչև կիսահաղորդիչներ։

Հայաստանում նախատեսվում է ստեղծել անշարժ գույքի հասցեների միասնական էլեկտրոնային բազա

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Նախաձեռնության նպատակն է պարզեցնել անշարժ գույքի հասցեավորման գործընթացը, նվազեցնել վարչարարությունը և ձևավորել հասցեների միասնական պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա։ Ներկայումս հասցեների վերաբերյալ տարբեր պետական և համայնքային տեղեկատվական համակարգերում առկա անհամապատասխանությունները կարող են խնդիրներ առաջացնել անշարժ գույքի […]

Կառավարությունը շուրջ 6,9 մլրդ դրամ է հատկացրել դպրոցների, մանկապարտեզների և մարզական ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում որոշել է 2026 թվականի պետական բյուջեից լրացուցիչ 6,934 մլրդ դրամ հատկացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Հատկացումը նախատեսված է 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ու գույքով ապահովման ծրագրի ընթացիկ փուլի իրականացման, ինչպես նաև 2027 թվականին Երևանում անցկացվելիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման նպատակով։ […]

Դուբլինում Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ը, սահմանազատումը և տնտեսական կապերը

Նոյեմբերի 12-ին Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են խաղաղության գործընթացի առաջմղումը՝ հիմք ընդունելով 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները և համատեղ հռչակագիրը։ Քննարկումների առանցքում եղել են երկու երկրների միջև տրանսպորտային և տարանցիկ հաղորդակցությունների […]

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել նոյեմբերին․ քննարկվել է տեքստի ավելի քան 95 տոկոսը

Արդարադատության նախարարը հայտնել է, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստի ավելի քան 95 տոկոսն արդեն քննարկվել է, իսկ հրապարակումը նախատեսվում է նոյեմբերին։

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ են առաջարկվում․ ինչ կարող է փոխվել աշխատողների և գործատուների համար

Հանրային քննարկման են ներկայացվել աշխատանքային օրենսդրության փոփոխություններ, որոնք վերաբերում են ծնողական ժամին, պայմանագրերին և աշխատողների իրավունքներին։

Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին

Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին, սակայն գործարկման ժամկետ դեռ հայտնի չէ։