Գարեգին Միսկարյան

Տեղադրված է at 10:43
731 0
Որպեսզի Հայաստանը դառնա նորմալ (կայացած, զարգացած) պետություն, (որպեսզի առհասարակ պետություն դառնա) պետք է Հայաստանում վարվի ճիշտ (առաջընթացին, զարգացմանը միտված) քաղաքականություն, որպեսզի վարվի ճիշտ քաղաքականություն, պետք է ունենալ առողջ (մրցակցային, իրար հակակշռող և հավասարակշռող ուժերով, գաղափարական, արժեքային) քաղաքական դաշտ, որպեսզի լինի առողջ քաղաքական դաշտ պետք է ունենալ կայացած (ներքին ժողովրդավարությամբ ձևավորվող և առաջնորդվող, գաղափարական, արժեքային) քաղաքական ուժեր, որպեսզի ձևավորվեն կայացած քաղաքական ուժեր, անհրաժեշտ է քաղաքականցված (իր արժեքների մեջ ինքնորոշված, և այդ արժեքներով հանրային հարաբորություններ հաստատելու համար սեփական ժամանակն ու ռեսուրսները ներդնելու պատրաստ) քաղաքացիական հասարակություն, որպեսզի ձևավորվի քաղաքականացված քաղաքացիական հասարակություն մեզանից յուրաքանչյուրը պիտի ինքնորոշվի և գտնի իր արժեքները կիսող ինքնորոշված այլ անձանց և խմբերի ու խմբերով, թիմերով պիտի շարունակեն կրթել ու կրթվել, տարածել իրենց գաղափարները և միավորվել գաղափարների շուրջ։
Որպես միավորման նվազագույն պայման կարող է լինել Հայաստանում ժողովրդավարական արժեքների (ազատության, արդարության և համերաշխության) վրա հիմնված ժողովրդավարության կարգեր հաստատելու հրամայականը։
Կլինի Հայաստանում ժողովրդավարություն` կլինի Հայաստանը, չի լինի Հայաստանում ժողովրդավարություն` չի լինի Հայաստանը։
Մնացածը ածանցյալ են, մնացածը հետևանքներ են։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Նախագահ Արմեն Սարգսյանի կոչը

Տեղադրվել է - Հունվար 9, 2021 0
Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների…

ՀՀ 5-րդ ՆԱԽԱԳԱՀ

Տեղադրվել է - Մարտ 14, 2022 0
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնել է Հանրապետության նախագահի պաշտոնը ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի` պաշտոնի ստանձնման նպատակով…

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեղադրվել է - Փետրվար 22, 2022 0
Հարգելի պարոն Փաշինյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը հայտնվեց լրջագույն ճգնաժամի մեջ, որը տարածվում է անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական…

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է - Ապրիլ 6, 2022 0
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող  բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական- քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code