Տեղադրված է at 15:31
447 0
Սիրելի՛ հայրենակից,
Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը»։ Պատմական այդ փաստաթուղթը հայկական երկրորդ պետության ծննդյան վկայականն էր։ Ամրագրվեց ԼՂՀ հայ բնակչության՝ իր պատմական հողում ինքնորոշվելու, անկախ պետականություն կառուցելու կամքը, իր իրավունքները պաշտպանելու վճռականությունը։ Արցախի ազատագրական պայքարում համախմբվեց համայն հայության ներուժը։ Լեռնային Ղարաբաղի անկախության անշրջելիությունը վերահաստատվեց 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։
Հաջորդած երեսուն տարիները պետականաշինության, խաղաղություն պարտադրելու ոչ դյուրին ժամանակներ էին։ Արցախը ողջ հայությանը միավորող հաղթանակի և հպարտության խորհրդանիշ էր։ Ցավոք, 2018թ. Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը չկարողացավ բանակցային գործընթացում ամրապնդել և պաշտպանել Արցախի հանրապետության դիրքերը։ Ավելին՝ անհավասարակշիռ, ապազգային արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում հայտնվեցինք միջազգային մեկուսացման մեջ՝ չկարողանալով հակազդել թուրք-ադրբեջանական ագրեսիային։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ վավերացվեց ծանր պարտության փաստը՝ հայկական երկու պետականությունները կանգնեցնելով անվտանգային լրջագույն սպառնալիքների, անորոշ ապագայի առջև՝ սասանելով նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Այդուհանդերձ, մենք մեր քաղաքական իրավունքներից, արդար պահանջատիրությունից նահանջելու իրավունք չունենք։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված Արցախի Հանրապետության անկախության օրն ու նրա խորհուրդը պարտադրում են վերահաստատել, որ Արցախի անվտանգությունը շարունակելու է լինել մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունը։
Մենք պարտավոր ենք անհնարինը գործադրել Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու, Արցախի հանրապետության կարգավիճակը ամրագրելու ուղղությամբ։
Լավատեսությամբ շնորհավորենք Արցախի անկախության օրը, վստահ ու վճռական, որ հայկական Արցախը հարատեւելու է։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

«ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների դաշինք

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2021 0
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունները  ՆՈՐ ՀԱՃՆ համայնքի ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ «5»-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ հանդես են գալիս «ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների…

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Հունվար 27, 2021 0
Ճիշտ հասկանալու և գնահատելու համար առաջարկում եմ սկզբում մոռանալ այն ամենը ինչ լսել և տեսել եք Կուսակցությունների մասին ու փորձենք…

Հայտարարություն

Տեղադրվել է - Հունվար 14, 2021 0
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.01.2021թ., Երևան   Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին: Այն պահին, երբ ԱՄՆ-ն զբաղված է…

Տեղական ինքնակառավարման վիճակի և ընտրությունների մասին

Տեղադրվել է - Հոկտեմբեր 30, 2021 0
Արդարություն կուսակցության հայտարարությունը Տեղական ինքնակառավարման վիճակի և ընտրությունների մասին Արձանագրելով Տեղական ինքնակառավարման Սահմանադրական կարգավորումների բազմաթիվ թերությունները, Բացասական գնահատելով ՏԻՄ համակարգերի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code