ՀՀ Նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ

Տեղադրված է at 14:36
2187 0
Մեծարգոյ պարոն Նախագահ,
Ներքոստորագրեալ կուսակցութիւնների մտահոգութիւնը վերաբերում է մեր պետական համակարգի եւ երկրի սահմանադրականութեան ճգնաժամին։ Համընդհանուր դարձած երեւոյթների շարքում մենք առանձնացնում ենք մէկը, սակայն թէրեւս ամենագլխաւորը եւ հենց Ձեզ ենք դիմում, որովհետեւ գործող սահմանադրութեան Հոդված 123-ի 2-րդ կէտի համաձայն Դուք այն պաշտօնատարն եք, ում գործառոյթների մէջ է մտնում «Սահմանադրութեան պահպանմանը հետեւելը»։
Ինչպէս տեղեակ եք մամուլում տարածուած 7 կուսակցութիւնների Յայտարարութիւնից փետրուարի 9-ին 7 կուսակցութիւններ առաջարկ են ներկայացրել ՀՀ Վարչապետի 2020 թ. փետրուարի 12-ի 181 – Ա Որոշմամբ ստեղծուած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական յանձնաժողովին (ՍԲՄՅ) եւ Արդարադատութեան նախարարին։ Այդ որոշման համաձայն յանձնաժողովին յանձնարարուել է՝
« Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝
1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը»:
Մինչեւ 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը ոչ միայն «չի մշակուել եւ ․․․ չի ներկայացուել» Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութիւնների նախագիծը, այլեւ նոյնիսկ հայեցակարգը չի մշակուել։ Նման պայմաններում բացառիկ ընկալում պէտք է դրսեւորուէր 7 կուսակցութիւնների ներկայացրած մարդկութեանն առայսօր յայտնի ամենաժողովրդավարական սահմանադրութեան նախագծի նկատմամբ, սակայն ՀՀ Կառավարութիւնն ու իր ենթակառոյցները ոչ միայն բացարձակ անտարբերութեան են մատնել իրենց ձախողումը չեզոքացնող նախաձեռնութիւնը, այլեւ կոպտօրէն խախտել են ՀՀ Սահմանադրութեան ու Հանրագրերի մասին ՀՀ օրէնքի պահանջները։
«ՀՀ Սահմանադրութիւն.
Հոդված 53. Հանրագիր ներկայացնելու իրավունքը
Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:
Հանրագրերի մասին օրէնք
Հոդված 10. Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը
1. Հանրագրին պատասխան է ներկայացվում հանրագիրն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
2. Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետն իրավասու պաշտոնատար անձը կարող է երկարաձգել մինչև մեկ ամսով` այդ մասին ծանուցելով հանրագիրը ներկայացրած անձին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք աշխատանքային օր առաջ․․․»:
Վերոնշեալ 7 կուսակցութիւնները յարգելով այն դրոյթը, որ «Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկէտն իրաւասու պաշտօնատար անձը կարող է երկարաձգել մինչեւ մէկ ասով․․․» սպասեցին մինչեւ նաեւ այդ ժամկէտի լրացումը, սակայն այդպէս էլ ոչ ՍԲՄՅ-ից, ոչ Արդարադատութեան նախարարութիւնից, եւ ոչ էլ ՀՀ Վարչապետից որեւէ արձագանք չստացուեց։
Սա ԻՐԱՒԱԿԱՆ եւ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ Հայաստանի հիմնասիւն հանդիսացող սկզբունքի ոտնահարում լինելուց զատ քամահրական վերաբերմունք է նաեւ սեփական (թէկուզ եւ ձախողուած) նախաձեռնութիւնների՝ դրանց օգտին առաջարկուող աջակցութիւնն ընդունելու ողջամիտ նախաձեռնութեան նկատմամբ։
Յարգարժան նախագահ, մենք վստաղ ենք, որ Դուք առաջնորդուելով Ձեր Սահմանադրական «կարգավիճակից եւ գործառոյթներից» բխող պարտաւորութիւններով ու իրաւասութեամբ համարժեք գնահատական կը տաք երեւոյթին եւ համապատասխան միջոցներ կը ձեռնարկեք։
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ /«Ազգային ինքնորոշում» միավորում
ԱՐԹՈՒՐ ԲԱԼՈՅԱՆ/ «Արդարություն» կուսակցություն
ՆԱՐԻՆԵ ԴԻԼԲԱՐՅԱՆ /«Ժառանգություն» կուսակցություն
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ /Եվրոպական կուսակցություն
ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն
ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Հունվար 25, 2021 0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 46-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ   Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ եւ օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության…

ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ, Քայլ 3

Տեղադրվել է - Հունվար 21, 2021 0
Առկա իրավիճակում շատ կարևոր է ՀՀ Քաղաքացիների անվտանգությունը ապահովելը և անվտանգության զգացողությունը բարձրացնելը: Մասնագիտական ճիշտ նախագծված, կառուցված և կազմակերպված անվտանգության…

Մենք չե՛նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։

Տեղադրվել է - Հունվար 25, 2021 0
Հայրենակիցնե՛ր Ազգային-ժողովրդավարական բեւեռը կոչ է անում երթով նշանավորել Հայկական բանակի օրը՝ մեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով հայոց զորքին, հիշատակելով մեր…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Տեղադրվել է - Մայիս 4, 2021 0
Սոյն թուականի մայիսի 1-ին տեղի ունեցաւ համագործակցող «Ազգային ինքնորոշում» միավորման, «Արդարություն», «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական, «Հայրենիք և պատիվ» և…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code