Պատասխան Իլհամ Ալիևին.

Տեղադրված է at 11:38
814 0
Այսօր առավոտյան կարդացի ձեր այն հայտարարությունը, որում ըստ էության ասում եք, որ ունեք եռակողմ համաձայնություն և որ Հայաստանը չի կարող խոչնդոտել Զանգեզուրի մասով ձեր ամբիցիաներին, կապել Թուրքիան Ադրբեջանին և դուք կպարտադրեք մեզ և կստիպեք։❗
Նախ ասեմ, որ կարևոր չէ թե ի՞նչ պայմանավորվածություններ ունեք և ում հետ։ Դա շատ շուտով կփոխվի, քանի որ աշխարաքաղաքական մեծ իրադարձություններ են տեղի ունենում և ունենալու, իսկ դրանք չեն բխում ադրբեջանի շահերից։ Նաև ասեմ, որ տարածաշրջանում ուժային բալանսը խաղտված է և այդ բալանսի խաղտումը միայն կարելի է վերականգնել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական մկրտումները կանխելով, իսկ արդարությունը պետք է վերականգնվի։ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, իսկ դարավոր ոտնձգությունները ընդեմ Հայ Ազգի պետք է դադարեն հավերժ։❗ ❗ ❗ Դա դուք դեռևս լավ չեք գիտակցում, բայց ձեր մեծ եղբայրը արդեն անհանգիստ է հասկանալի պատճառներով, քանի որ ոչինչ այլևս ձեր օգտին չէ։
Զանգեզուրը ձեր բանը չէ և հավանականությունը, որ դուք կմտնեք Զանգեզուր 0.0% տոկոս է։ Իդեպ ասեմ, որ Արցախի խնդիրը դեռ կա և որը այն ձեզ համար դառնալու է տրոյական ձի (դրանում կասկած չունենաք), իսկ բոլորս գիտենք թե ինչ եղավ Տրոյաի հետ։❗
Ես հասկանում եմ ձեզ, որ դուք չունենալով դարերի պատմություն և լինելով սովետական միության կողմից ստեղծված պետություն, փորձում եք ինքներդ ձեզ համոզել, որ դուք կերտում եք պատմություն, բայց հիշեք, որ ձեր ողջ պատմությունը մեր Հայոց պատմության գեթ մեկ էջն է։🤔
Տեսեք, դուք դեռ չեք հաղթել մի պատերազամում, որը սկսել եք ձեր իսկ նախաձեռնությամբ, (իդեպ ահաբեկիչների օգնությանբ, չհաշված այլ երկրների ուղղակի կամ անուղղակի աջակցությամբ), բայց արդեն մտածում եք, որ հավերժ հաղթանակ եք տարել Հայ Ազգի դեմ և կոտրել եք մեր ողնաշարը։ Դա այդքան էլ այդպես չէ, հավատացեք և դուք դրանում շուտով կհամոզվեք։❗
Մենք արդեն գիտենք ձեր առավելությունները և մեր թերությունները, իսկ դա մեզ դարձնում է արժանի թշնամի և անհաղթահարելի։ Մենք պայքարում են մեր Հայրենիքի, մեր հողի ջրի համար, մեր երեխաների համար, հանուն արդարության, իսկ դո՛ւք հանուն փառամոլության և փողի։
Դուք հաղթեցիք Արցախյան ճակատամարտում, որևհետև մեր ներքին քաղաքական դաշտը թույլ է և պառակտված, իսկ դիվանագիտությունը թերացել է իր գործում։ Հիմա դուք գործ ունեք ամբողջ Հայ Ազգի հետ, իսկ Հայը Ազգը չի սխալվի և պատրաստ է վերջնական պատերազմի։❗
⚠️‼️⚠️Զգույշ եղեք այնպիսի բառերում, ինչպիսիք են <<պարտադրել>> կամ <<ստիպել>>, որևհետև դուք արդեն գործ ունեք ոչ թե Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի կամ այլ իշխանությունների հետ, ովքեր պատրաստ են խաղաղություն և հայրենիք վաճառել, այլ ԱԶԱՏ ՀԱՅԵՐԻ հետ, իսկ մենք ի տարբերություն նրանց ՈՉ ՄԻ ԹԻԶԱԿԱՆ ԵՆՔ ԵՎ ԱՅՈ ՏՂԱ ԵՆՔ ԵՎ ԿՊԱՀԵՆՔ, Մե՛նք բացի Աստծուց այլ տեր չունենք։⚠️‼️⚠️
Իրականում ես պատկերացնում եմ, որ դո՛ւք լինելով լիարժեք և միակ իշխանություն ձեր պետության մեջ, որտեղ բոլորը ապրում և մեռնում են հանուն ձեզ և ձեր ընտանեկան իշխանության, դուք սովոր եք անել հայտարարություններ, որոնք մնում են անպատիժ և պարտադիր ընդունվում են բոլորի կողմից, բայց հիմա դուք գործ ունեք ՀՀ Ազատ Քաղաքացիների հետ, ում մեջքին կանգնած է մի ամբողջ Հզոր Հայկական ՍՓՅՈՒՌՔ։‼️
Ասեմ ձեզ, որ անկախ մեր ներքին քաղաքական ճգնաժամից, որը համոզված եմ շուտով ՀՀ-ի և Հայ Ազգի շահերից բխող դրական հանգուցալուծում կունենա, Մե՛նք Մեկ Ազգ ենք և չենք պատրաստվում համակերպվել անարդարություններին։ Չենք պատրաստվում կորցնել մեր Հայրենիքը և Պետականությունը, իսկ եթե ընտրության առաջ ենք կանգնելու, որտեղ ըստ ձեզ կամ դո՛ւք կամ Մե՛նք օրակարգ եք պարտադրում Մեզ, ուրեմն Աստված առաջ, որևհետև ՄԵՆՔ ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ ԵՎ ԿԼԻՆԵՆՔ։ ⚠️‼️🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲‼️⚠️
Արթուր Վալերիկի Վարդանյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայտարարություն

Տեղադրվել է - Փետրվար 26, 2021 0
Ներկա քաղաքական իրավիճակի մեր գնահատականը՝ Անընդունելի ենք համարում զինված ուժերի խառնվելը ներքաղաքական գործընթացներին, անկախ պատճառներից, Բոլոր գործընթացները պետք է իրականացվեն…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Տեղադրվել է - Մայիս 4, 2021 0
Սոյն թուականի մայիսի 1-ին տեղի ունեցաւ համագործակցող «Ազգային ինքնորոշում» միավորման, «Արդարություն», «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական, «Հայրենիք և պատիվ» և…

Հուշագիր

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2021 0
«Արդարություն» կուսակցությունը և «Քաղաքացու որոշում» սոցիալ֊դեմոկրատական կուսակցությունը կնքում են սույն հուշագիրը միասնաբար հանդես գալու Գավառ, Արթիկ և Փարաքար համայնքների Տեղական…

«ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների դաշինք

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2021 0
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունները  ՆՈՐ ՀԱՃՆ համայնքի ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ «5»-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ հանդես են գալիս «ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code