Անցնել բովանդակությանը
Լրահոս

«Հայանտառ»-ի տարածքում շուրջ 45 խմ չպարզաբանված փայտանյութ է հայտնաբերվել

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով դիտարկում է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկավանի անտառպետության 2-րդ պահաբաժնում։

Դիտարկման ընթացքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ։ Դրա մի մասի վերաբերյալ անտառտնտեսության տնօրենն ու անտառապետը ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, սակայն հարակից տարածքներում գտնվող շուրջ 45 խմ փայտանյութի վերաբերյալ տեղեկություն չեն ունեցել։

Էկոպարեկային ծառայությունը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները շարունակում են հսկողությունը մինչև քննչական գործողությունների ավարտը։

Աղբյուր՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայություն։

Գլխավոր նկարը թեմատիկ է և չի ներկայացվում որպես հայտնաբերման վայրից արված փաստագրական լուսանկար։

Կիսվել նյութով

Ընտրեք հարթակը կամ բացեք ձեր սարքի համօգտագործման ցանկը։

Facebook X Telegram WhatsApp LinkedIn