ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրված է at 11:25
1050 0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ
ունեցող  բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական-
քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական
մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող
հարցերի շուրջ:

Համոզված ենք, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ունենալով Սփյուռքի
հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով, միասնաբար
կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային
շահերը:

Աշխարհաքաղաքական իրողությունների այս բարդ ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը
,փորձելով տապալել ռուսական խաղաղպահ առաքելությունը, շարունակում է հայկական
բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում
ահաբեկել   հայրենի հողում բնակվող խաղաղ բնակչին, շարունակում  զավթել
նորանոր տարածքներ,Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է
Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը 1988 թվականին  սկիզբ առած իր պատմական
հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող Ազգային ազատագրական պայքարի
տեսլականը:

1991 թվականի Սեպտեմբերի 2-ի հռչակագրով , այնուհետև համաժողովրդական
հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան
ձևավորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետությունը: 30 տարիների ընթացքում
մենք անցել ենք  հաղթանակների և անհաջողությունների  միջով: 2020թ. սեպտեմբերի
27-ին մեզ պարտադրված ու 44 օր տևած պատերազմի հետևանքով մենք ունեցանք
մարդկային և տարածքային կորուստներ: Սակայն ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ զրկել
ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից: Խոնարhվելով մեր
գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակի առջև` մեր հավատարմությունն ու
պատրաստակամությունն ենք արձանագրում հետևողական լինել Արցախի Հանրապետության
միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգման
գործընթացներին:

2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային
միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է
Արցախի Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով:  Ինչպես
ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները
այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը: Ներկա պայմաններում
ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը և
համահայկական միասնության մթնոլորտի ձևավորումը միայն կարող են բավարար
պայմաններ ստեղծել  հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար:

Հարգելի´ հայրենակիցներ

Հայոց պետականության լինելիության և հայ ժողովրդի անվտանգության բանալին
գտնվում է Արցախում:

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

05.04.2022

Ստեփանակերտ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Գարեգին Միսկարյան

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2021 0
Որպեսզի Հայաստանը դառնա նորմալ (կայացած, զարգացած) պետություն, (որպեսզի առհասարակ պետություն դառնա) պետք է Հայաստանում վարվի ճիշտ (առաջընթացին, զարգացմանը միտված) քաղաքականություն,…

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեղադրվել է - Փետրվար 22, 2022 0
Հարգելի պարոն Փաշինյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը հայտնվեց լրջագույն ճգնաժամի մեջ, որը տարածվում է անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական…

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՓՈՓՈՒՄ 2020

Տեղադրվել է - Հունվար 20, 2021 0
Առողջապահության նախարարությունը 2020 թվականին աշխատել է 3 հիմնական ուղղությամբ: Դրանք են` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային…

8-րդ գումարման Ազգային Ժողով

Տեղադրվել է - Հունիս 21, 2021 0
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ…

Եվրախորհրդարանի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ․ կարգավիճակ, տեղահանվածների վերադարձ

Տեղադրվել է - Հունվար 22, 2021 0
Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են  «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: Դրանցից առաջինում առանձին…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code