ՀՀ 5-րդ ՆԱԽԱԳԱՀ

Տեղադրված է at 15:48
561 0

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնել է Հանրապետության նախագահի պաշտոնը

ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի` պաշտոնի ստանձնման նպատակով 2022 թվականի մարտի 13-ին հրավիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը գումարվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ` հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական եւ համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,- ձեռքը ՀՀ Սահմանադրությանն ու Վեհամոր Ավետարանին դրած` ասել է Վահագն Խաչատուրյանը:

«Այսօր Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնում եմ Հայաստանի ապագայի համար կարեւոր մի ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերների բարդ շրջանում: Մենք ականատեսն ենք արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձությունների, որոնց արդյունքում գործող համաշխարհային անվտանգության համակարգերը վերափոխվում են: Այսօր մեզ, առավել քան երբեւէ, հարկավոր է իմաստություն, վստահություն, կայունություն, միաբանություն»:

Նորընտիր նախագահն ընդգծել է, որ անկախություն ստանալուց հետո մեր երկիրն ընտրել է զարգացման իր ուրույն ուղին: «Անցած երեսուն եւ ավելի տարիները մեծ փորձությունների ժամանակաշրջան էին մեր ժողովրդի համար: Ցավոք, պետության կայացման այդ շրջանում եղան նաեւ կորուստներ, անդառնալի կորուստներ: Խոսքս վերաբերում է հատկապես մարդկային կորուստներին` ՀՀ քաղաքացիներին, որոնք զոհվեցին` պահպանելով մեր հայրենիքը: Հավերժ փառք ու պատիվ բոլորին»:

Անդրադառնալով անելիքներին` Վահագն Խաչատուրյանը նշել է, որ փոքրաթիվ ժողովուրդները պետք է ավելի նորարար եւ ստեղծագործ լինեն: Ըստ նրա` այս ամենին հնարավոր է հասնել միայն մրցունակ կրթական համակարգով: «Կրթությունը, գիտելիքը, մշակույթը մեր ազգի երկարակեցության գրավականն են եղել»,-ասել է նախագահը:

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեղադրվել է - Փետրվար 22, 2022 0
Հարգելի պարոն Փաշինյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը հայտնվեց լրջագույն ճգնաժամի մեջ, որը տարածվում է անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական…

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՓՈՓՈՒՄ 2020

Տեղադրվել է - Հունվար 20, 2021 0
Առողջապահության նախարարությունը 2020 թվականին աշխատել է 3 հիմնական ուղղությամբ: Դրանք են` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային…

Գյումրիի ՏԻՄ ընտրություններ

Տեղադրվել է - Հոկտեմբեր 18, 2021 0
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 6: Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code