ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեղադրված է at 13:23
1001 0

Հարգելի պարոն Փաշինյան

44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը հայտնվեց լրջագույն ճգնաժամի մեջ, որը տարածվում է անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական ոլորտների վրա:

Մեր պետության ներքին ճգնաժամը զուգորդվում է միջազգային հարաբերությունների համակարգի լուրջ ճգնաժամի հետ և առաջացնում է վտանգավոր մարտահրավերներ հայկական պետականության համար:

Նման իրավիճակում ազգային համախմբումը հանդիսանում է անհրաժեշտ պայման իրավիճակի կայունացման և մարտահրավերների հաղթահարման համար:

Ձեր նախաձեռնությամբ սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացը կարող է դառնալ ինչպես հանրությանը միավորող, այնպես էլ պառակտումը խորացնող գործընթաց:

Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում չի եղել Սահմանադրության ընդունման գործընթաց, որը հաղթահարել է ընտրողների աջակցության նվազագույն շեմը, ինչի պատճառով իշխող ուժերը ստիպված են եղել դիմել ընտրակեղծիքների:

Այդ իրավիճակի գլխավոր պատճառը միշտ եղել է Սահմանադրության հայեցակարգի շուրջ քաղաքական ուժերի և հասարակական միավորների միջև կոնսենսուսի բացակայությունը և մշակման գործընթացի ոչ ներկայացուցչականությունը:

Սահմանադրական խորհրդի ստեղծումը դրական քայլ է, որը լիարժեք իրականացվելու դեպքում տեսական հնարավորություն էր ստեղծում վերջին խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների մեծամասնությունը ստացած քաղաքական ուժերի կոնսենսուսի միջոցով հասնել հանրության քաղաքական համախմբմանը՝ Նոր Սահմանադրական կարգի ձևավորման հարցում:

Սակայն այսօրվա իրողությունը այնպիսին է, որ ի սկզբանե սահմանված ձևաչափով Սահմանադրական խորհուրդը չի կարող ապահովել քաղաքական և հասարակական ուժերի անհրաժեշտ կոնսենսուս:

Խորհրդարանական ընդիմությունը վերջին ընտրություններում հավաքել էր 26% ձայն, իսկ արտախորհրդարանական ուժերը միասին 20%:

Անտեսել այս իրողությունը և խորհրդարանական ընդիմության բոյկոտի պայմաններում շարունակել ստեղծված Սահմանադրական խորհրդի աշխատանքները ձևավորված կազմով՝ ընդամենը երեք կուսակցության և երեք ՀԿ֊ների մասնակցությամբ, նշանակում է անխուսափելիորեն գործընթացը դատապարտել ձախողման և ավելի խորացնել պառակտումը հասարակության մեջ:

Ակնհայտ է, որ արտախորհրդարանական ուժերի և հասարակական կառույցների ավելի լայն ընդգրկումը Սահմանադրական խորհրդում միակ ճանապարհն է վերականգնել հանրային վստահության մակարդակը Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ:

Կոչ ենք անում ընդլայնել Սահմանադրական խորհրդի կազմը ներառելով 2021թ խորհրդարանական ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին եվ ավելացնել հասարակական միավորումների քանակը:

 «Արդարություն» կուսակցություն

Համահայկական ազգային պետականություն կուսակցությունը

Հայ կառուցողական կուսակցություն

«Վերելք» կուսակցությունը

Ժողովրդավարական հարթակ հիմնադրամը

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Տեղական ինքնակառավարման վիճակի և ընտրությունների մասին

Տեղադրվել է - Հոկտեմբեր 30, 2021 0
Արդարություն կուսակցության հայտարարությունը Տեղական ինքնակառավարման վիճակի և ընտրությունների մասին Արձանագրելով Տեղական ինքնակառավարման Սահմանադրական կարգավորումների բազմաթիվ թերությունները, Բացասական գնահատելով ՏԻՄ համակարգերի…

Հայտարարություն

Տեղադրվել է - Հունվար 14, 2021 0
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.01.2021թ., Երևան   Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին: Այն պահին, երբ ԱՄՆ-ն զբաղված է…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code