Կուսակցություններ
Տեղական ինքնակառավարման վիճակի և ընտրությունների մասին
Արդարություն կուսակցության հայտարարությունը
Տեղական ինքնակառավարման վիճակի և ընտրությունների մասին
Արձանագրելով Տեղական ինքնակառավարման Սահմանադրական կարգավորումների բազմաթիվ թերությունները, Բացասական գնահատելով ՏԻՄ համակարգերի չկայացվածությունը, որը հետևանք է և օրենսդրության թերությունների և քաղաքական կամքի բացակայության Ի նկատի ունենալով, որ գործող Սահմանադրության և օրենքների պայմաններում քաղաքական համակարգի կայանալը անհնարին է, ԱՐԴԱՐ ընտրություններ կազմակերպելը բացառվում է, իսկ կուսակցության ցուցակներով մասնակցությունը կրում է զուտ արհեստական-ձևական բնույթ, Նպատակ ունենալով չխոչընդոտելու անհատների մասնակցությանը ՏԻՄ ընտրություններին Որոշում ենք- Չմերժել անհատների, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՏԻՄ առաջիկա ընտրություններն՝ օգտվել կուսակցության հնարավորություններից,
- Բաց լինել այլ կուսակցությունների հետ ՏԻՄ ընտրությունների շրջանակներում դաշինքների ֆորմատով մասնակցելուն, պարզ գիտակցելով որ այօրվա ստեղծված իրավիճակում այն կարող է լինել կարճաժամկետ և կրել զուտ ֆորմալ բնույթ,
- Օգտագործել նախընտրական հնարավորությունները վերը նշված իրողությունները ներկայացնելու, ՆՈՐ քաղաքական օրակարգի ձևավորման և մասնավորապես ՆՈՐ Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը ներկայացնելու և բացատրելու նպատակով: