Գարեգին Միսկարյան

Տեղադրված է at 10:43
726 0
Որպեսզի Հայաստանը դառնա նորմալ (կայացած, զարգացած) պետություն, (որպեսզի առհասարակ պետություն դառնա) պետք է Հայաստանում վարվի ճիշտ (առաջընթացին, զարգացմանը միտված) քաղաքականություն, որպեսզի վարվի ճիշտ քաղաքականություն, պետք է ունենալ առողջ (մրցակցային, իրար հակակշռող և հավասարակշռող ուժերով, գաղափարական, արժեքային) քաղաքական դաշտ, որպեսզի լինի առողջ քաղաքական դաշտ պետք է ունենալ կայացած (ներքին ժողովրդավարությամբ ձևավորվող և առաջնորդվող, գաղափարական, արժեքային) քաղաքական ուժեր, որպեսզի ձևավորվեն կայացած քաղաքական ուժեր, անհրաժեշտ է քաղաքականցված (իր արժեքների մեջ ինքնորոշված, և այդ արժեքներով հանրային հարաբորություններ հաստատելու համար սեփական ժամանակն ու ռեսուրսները ներդնելու պատրաստ) քաղաքացիական հասարակություն, որպեսզի ձևավորվի քաղաքականացված քաղաքացիական հասարակություն մեզանից յուրաքանչյուրը պիտի ինքնորոշվի և գտնի իր արժեքները կիսող ինքնորոշված այլ անձանց և խմբերի ու խմբերով, թիմերով պիտի շարունակեն կրթել ու կրթվել, տարածել իրենց գաղափարները և միավորվել գաղափարների շուրջ։
Որպես միավորման նվազագույն պայման կարող է լինել Հայաստանում ժողովրդավարական արժեքների (ազատության, արդարության և համերաշխության) վրա հիմնված ժողովրդավարության կարգեր հաստատելու հրամայականը։
Կլինի Հայաստանում ժողովրդավարություն` կլինի Հայաստանը, չի լինի Հայաստանում ժողովրդավարություն` չի լինի Հայաստանը։
Մնացածը ածանցյալ են, մնացածը հետևանքներ են։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ազգահավաք Աշխարհաժողով Մատենադարանում

Տեղադրվել է - Հունվար 19, 2021 0
Ազգահավաք Աշխարհաժողով Մատենադարանում – 24․01․2021, ժամը 14։00 Աշխարհաժողովի հայտարարությունը Հիմք ընդունելով 10․01․2021 թվականի Աշխարհաժողովի որոշումը, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված օրհասական…

Գյումրիի ՏԻՄ ընտրություններ

Տեղադրվել է - Հոկտեմբեր 18, 2021 0
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 6: Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից…

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՓՈՓՈՒՄ 2020

Տեղադրվել է - Հունվար 20, 2021 0
Առողջապահության նախարարությունը 2020 թվականին աշխատել է 3 հիմնական ուղղությամբ: Դրանք են` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code