Տեղադրված է at 15:31
774 0
Սիրելի՛ հայրենակից,
Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը»։ Պատմական այդ փաստաթուղթը հայկական երկրորդ պետության ծննդյան վկայականն էր։ Ամրագրվեց ԼՂՀ հայ բնակչության՝ իր պատմական հողում ինքնորոշվելու, անկախ պետականություն կառուցելու կամքը, իր իրավունքները պաշտպանելու վճռականությունը։ Արցախի ազատագրական պայքարում համախմբվեց համայն հայության ներուժը։ Լեռնային Ղարաբաղի անկախության անշրջելիությունը վերահաստատվեց 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։
Հաջորդած երեսուն տարիները պետականաշինության, խաղաղություն պարտադրելու ոչ դյուրին ժամանակներ էին։ Արցախը ողջ հայությանը միավորող հաղթանակի և հպարտության խորհրդանիշ էր։ Ցավոք, 2018թ. Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը չկարողացավ բանակցային գործընթացում ամրապնդել և պաշտպանել Արցախի հանրապետության դիրքերը։ Ավելին՝ անհավասարակշիռ, ապազգային արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում հայտնվեցինք միջազգային մեկուսացման մեջ՝ չկարողանալով հակազդել թուրք-ադրբեջանական ագրեսիային։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ վավերացվեց ծանր պարտության փաստը՝ հայկական երկու պետականությունները կանգնեցնելով անվտանգային լրջագույն սպառնալիքների, անորոշ ապագայի առջև՝ սասանելով նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Այդուհանդերձ, մենք մեր քաղաքական իրավունքներից, արդար պահանջատիրությունից նահանջելու իրավունք չունենք։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված Արցախի Հանրապետության անկախության օրն ու նրա խորհուրդը պարտադրում են վերահաստատել, որ Արցախի անվտանգությունը շարունակելու է լինել մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունը։
Մենք պարտավոր ենք անհնարինը գործադրել Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու, Արցախի հանրապետության կարգավիճակը ամրագրելու ուղղությամբ։
Լավատեսությամբ շնորհավորենք Արցախի անկախության օրը, վստահ ու վճռական, որ հայկական Արցախը հարատեւելու է։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Փետրվար 22, 2021 0
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Ազգային Ժողովի ամբիոնից օրերս հայտարարեց՝ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու: Ինչպես գիտեք շրջափակումը…

5 Կուսակցությունների հայտարարություն

Տեղադրվել է - Ապրիլ 13, 2021 0
2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ…

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Հունվար 27, 2021 0
Ճիշտ հասկանալու և գնահատելու համար առաջարկում եմ սկզբում մոռանալ այն ամենը ինչ լսել և տեսել եք Կուսակցությունների մասին ու փորձենք…

Հայտարարություն Ազատ Հայրենիք (ԱՀ) Դաշինքի ձևավորման մասին

Տեղադրվել է - Մայիս 19, 2021 0
Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, Մարդու Իրավունքները և Ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով «Ազգային…

Մենք չե՛նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։

Տեղադրվել է - Հունվար 25, 2021 0
Հայրենակիցնե՛ր Ազգային-ժողովրդավարական բեւեռը կոչ է անում երթով նշանավորել Հայկական բանակի օրը՝ մեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով հայոց զորքին, հիշատակելով մեր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code