ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքին միանալու մասին

Տեղադրված է at 10:49
782 0

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդարություն կուսակցությունը միանում է Ազատ Հայրենիք քաղաքական դաշինքին՝ ազդարարելով նոր ձևաչափով համագործակցության սկիզբ:

Մենք որոշում ենք

Համատեղել մեր ջանքերը՝ արդար, բարեկեցիկ, հզոր, ինքնիշխան պետություն կառուցելու գործում:

Անհրաժեշտություն ենք տեսնում ձևավորել համագործակցություն, որը կքննարկի երկրի առջև ծառացած խնդիրները և կառաջարկի մարտավարական ու ռազմավարական լուծումներ։

Մեր նպատակն է ամրապնդել ազատությունը, հավասարությունը, համերաշխությունը, արդարությունը, օրենքի գերակայությունը:

Մենք պայքարում ենք այնպիսի պետության համար, որը ոչ ոքի չի լքում:

Մենք անտարբերությունը համարում ենք կարևորագույն քաղաքական խնդիր, որը հարկավոր է չեզոքացնել:

Մենք արձանագրում ենք բոլոր ոլորտներում համակարգային և հայեցակարգային մոտեցումների բացակայությունը, կառավարման անարդյունավետությունը:

Հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման, դրան նպաստող ծրագրերի, գործողությունների մշակման և իրականացման, անհրաժեշտ է՝

  • Իշխանության բոլոր թևերի տարանջատումն ապահովող իրական ժողովրդավարական պետություն,
  • Օրենքի գերակայություն,
  • Խոսքի ազատություն,
  • Տեղեկատվություն և քննարկում,
  • Անձնական կյանքի գաղտնիության և մարդու արժանապատվության պահպանում։

Հանուն Արդարության, հանուն Ինքնորոշման, հանուն Կառուցողականության, հանուն Զարթոնքի, հանուն Ժողովրդավարության ձևավորված Ազատ Հայրենիք դաշինքը ԿԱՐՈՂ Է իրականացնել իր առջև դրված խնդիրներն ու հասնել հռչակված նպատակներին:

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայտարարություն Ազատ Հայրենիք (ԱՀ) Դաշինքի ձևավորման մասին

Տեղադրվել է - Մայիս 19, 2021 0
Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, Մարդու Իրավունքները և Ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով «Ազգային…

Մենք չե՛նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։

Տեղադրվել է - Հունվար 25, 2021 0
Հայրենակիցնե՛ր Ազգային-ժողովրդավարական բեւեռը կոչ է անում երթով նշանավորել Հայկական բանակի օրը՝ մեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով հայոց զորքին, հիշատակելով մեր…

ՀՀ Նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ

Տեղադրվել է - Ապրիլ 15, 2021 0
Մեծարգոյ պարոն Նախագահ, Ներքոստորագրեալ կուսակցութիւնների մտահոգութիւնը վերաբերում է մեր պետական համակարգի եւ երկրի սահմանադրականութեան ճգնաժամին։ Համընդհանուր դարձած երեւոյթների շարքում մենք…

Պետական ֆինանսավորում կուսակցություններին

Տեղադրվել է - Փետրվար 4, 2021 0
Պետական բյուջեից կուսակցություններին դրամական աջակցություն կցուցաբերվի: Կֆինանսավորվեն այն կուսակցությունները, որոնք Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code