Հայտարարություն Ազատ Հայրենիք (ԱՀ) Դաշինքի ձևավորման մասին

Տեղադրված է at 10:15
3591 0

Հայաստանի Հանրապետության լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու, ժողովրդավարություն հաստատելու, հոգևոր անվտանգությունը, Մարդու Իրավունքները և Ազատությունները պաշտպանելու, տնտեսության կայուն զարգացումն ապահովելու նպատակով «Ազգային Ինքնորոշում Միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական Հայրենիք», Հայ Կառուցողական և Պահպանողական կուսակցություները համաձայնության եկան Ազատ Հայրենիք դաշինք ձևավորելու մասին:

Դաշինքը բաց է ԱՀ-ի կազմակերպական սկզբունքները և քաղաքակրթական կողմնորոշումը ընդունող բոլոր քաղաքական ուժերի համար:

ԱՀ Դաշինքի Ղեկավար մարմինը ԱՀ խորհուրդն է, որի կազմում են դաշինքի անդամ կուսակցությունների  ղեկավարները: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Վարչապետը (թեկնածուն) ունի արգելանքի իրավունք, որը կարող է հաղթահարվել խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:

18/05/2021թ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Պետական ֆինանսավորում կուսակցություններին

Տեղադրվել է - Փետրվար 4, 2021 0
Պետական բյուջեից կուսակցություններին դրամական աջակցություն կցուցաբերվի: Կֆինանսավորվեն այն կուսակցությունները, որոնք Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Տեղադրվել է - Մայիս 4, 2021 0
Սոյն թուականի մայիսի 1-ին տեղի ունեցաւ համագործակցող «Ազգային ինքնորոշում» միավորման, «Արդարություն», «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական, «Հայրենիք և պատիվ» և…

Պատասխան Իլհամ Ալիևին.

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Այսօր առավոտյան կարդացի ձեր այն հայտարարությունը, որում ըստ էության ասում եք, որ ունեք եռակողմ համաձայնություն և որ Հայաստանը չի կարող…

Երևանի Ավագանու Ընտրություններ

Տեղադրվել է - Օգոստոս 21, 2023 0
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 19-ի արտահերթ նիստում հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին գրանցված 13 կուսակցությունների և…

Հայտարարություն

Տեղադրվել է - Փետրվար 26, 2021 0
Ներկա քաղաքական իրավիճակի մեր գնահատականը՝ Անընդունելի ենք համարում զինված ուժերի խառնվելը ներքաղաքական գործընթացներին, անկախ պատճառներից, Բոլոր գործընթացները պետք է իրականացվեն…