ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Տեղադրված է at Մայիս 4, 2021
823 0

Սոյն թուականի մայիսի 1-ին տեղի ունեցաւ համագործակցող «Ազգային ինքնորոշում» միավորման, «Արդարություն», «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական, «Հայրենիք և պատիվ» և Պահպանողական կուսակցությունների ղեկավարների հերթական հանդիպումը։ Արձանագրելով երկրում տիրող ազգային – քաղաքական լրջագոյն ճգնաժամը եւ այն յաղթահաերլու քաղաքական ուժերի պարտաւորութիւնը, կուսակցապետերը նշեցին, որ արմատական բարեփոխումներ կատարելու, մասնաւորապէս, իշխանութիւնը ժողովրդավարական ճանապարհով վերցնելու եւ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար բարենպաստ կարող են լինել 2021 թ.-ին սպասուող ԱԺ հնարաւոր արտահերթ ընտրութիւնները։ Ըստ այդմ առաջարկուեց համընդհանուր քննարկման ներկայացնել ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ԵՒ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՅՈՒՇԱԳԻՐ։ Այդ փաստաթղթում հստակօրէն սահմանւում է Վարչապետի, ԱԺ նախագահի եւ Փոխվարչապետ/ների նշանակման կարգը, ընդգծւում է, որ Կառավարութեան ձեւաւորմանը մասնակից են յուշագիր-համաձայնագիրը ստորագրած բոլոր քաղաքական ուժերը, ինչպէս նաեւ այն, որ Կառավարութեան ստորաբաժանումներում կարող են ներգրաւուել նաեւ ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնութիւնների, հասարակութեան տարբեր շերտերի ներկայացուցիչները, որոնք ընտրութիւնների ընթացքում հրապարակաւ աջակցել են ազգային համերաշխութեան այս նախաձեռնութեանը։ Ընդառաջելով ժողովրդավարական ուժերի միաւորման հանրային պահանջին եւ այդ պահանջի կատարման արդիւնքներն առարկայօրէն հստակեցնելու նպատակով քննարկուեց hասարակական կարծիքի ուսումնասիրութիւններ իրականացնելու հարցը:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Սեպտեմբեր 3, 2021 0
ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ՌԴ արտգործնախարարի հնչեցրած մոտեցումը վերջնականապես պարզ է դարձնում,…

<< Հայրենիքի Վահան>> պահեստազորի սպաների միության Հայտարարություն

Տեղադրվել է - Փետրվար 22, 2021 0
Հարգելի հայրենակիցներ։ Պատերազմի ծանր կորուստների վերքերը դեռ չամոքած, բազմաթիվ զոհերի և անհայտ կորածների, չճանաչված մարմինների, թշնամու զնդաններում տառապող պատանդների, հազարավոր…

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքին միանալու մասին

Տեղադրվել է - Հունիս 5, 2021 0
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արդարություն կուսակցությունը միանում է Ազատ Հայրենիք քաղաքական դաշինքին՝ ազդարարելով նոր ձևաչափով համագործակցության սկիզբ: Մենք որոշում ենք Համատեղել մեր ջանքերը՝…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code