5 Կուսակցությունների հայտարարություն

Տեղադրված է at 10:15
948 0
2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով:
Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, ունենալով բազում տարաձայնություններ, համակարծիք ենք, որ «ռեյտինգային» ընտրակարգը աղավաղում էր ընտրությունների քաղաքական մրցակցության տրամաբանությունը, և այդ ընտրակարգից հրաժարումը բխում է հանրային կարծիքից ու հանրային շահից: Այս հարցը, թերևս, վերջին տարիներին ամենաշատը քննարկված օրենսդրական փոփոխություններից մեկն է:
Ավելին, հարկ ենք համարում արձանագրել, որ «ռեյտինգային» ընտրակարգը նաև շեղվում էր Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգի տրամաբանությունից, ինչը արձանագրել են թե՜ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի բազմաթիվ դերակատարներ, թե՜ փորձագետներ և թե՜ Վենետիկի հանձնաժողովը՝ դեռևս սկսված 2016 թվականից:
Թեև ներքոստորագրյալ կուսակցություններն ունեն տարբեր կարծիքներ կապված ընտրությունների կազմակերպման հետ, սակայն փաստում ենք, որ այս փոփոխությունը դրական կանդրադառնա ընտրությունների որակի վրա: Միաժամանակ, համարում ենք, որ մարտ ամսին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում առկա են մի շարք այլ կարևորագույն առաջարկներ, որոնց ընդունումը ևս կխթանի առաջիկա ընտրությունների ժամանակ մրցակցության քաղաքական բաղադրիչի աճը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ համարում ենք, որ
1. Հանրապետության նախագահը պետք է օր առաջ ստորագրի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնում,
2. Ազգային ժողովը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ընդունի Ընտրական օրենսգրքի ընտրական բարեփոխումների մնացած հատվածը (այդ թվում՝ ընտրական հանցագործությունների խստացումը)՝ ապահովելու ընտրությունների անցկացումը առավել քաղաքական մրցակցության մթնոլորտում:
Սույն հայտարարությունը ստորագրում են հետևյալ քաղաքական ուժերը․
«Արդար Հայաստան» կուսակցություն
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Հանուն Հանրապետության» կուսակցություն
Միավորված Աշխատանքային կուսակցություն

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՏԻՄ Ընտրություններ 25.09.22թ.

Տեղադրվել է - Օգոստոս 23, 2022 0
<<Արդարություն>> կուսակցությունը 25 սեպտեմբերի 2022թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 համայնքներում՝ Լոռի – Տաշիր – Միասնական Համայնք, Արդարություն և Քաղաքացու…

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեղադրվել է - Փետրվար 22, 2022 0
Հարգելի պարոն Փաշինյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը հայտնվեց լրջագույն ճգնաժամի մեջ, որը տարածվում է անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական…

«ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների դաշինք

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2021 0
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունները  ՆՈՐ ՀԱՃՆ համայնքի ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ «5»-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ հանդես են գալիս «ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների…

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Փետրվար 22, 2021 0
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Ազգային Ժողովի ամբիոնից օրերս հայտարարեց՝ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու: Ինչպես գիտեք շրջափակումը…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Հունվար 25, 2021 0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 46-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ   Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ եւ օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code