7 կուսակցությունների համատեղ հայտարարությունը

Տեղադրված է at 14:18
1898 0

Ինչպես 33 տարի առաջ շատերն էին անիմաստ վանկարկում «Ղարաբաղ»-«Լենին-պարտիա-Գորբաչով» ու ոչինչ չէին հասկանում ազգային կարեւորագույն խնդիրներից՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԻՑ, այդպէս էլ այսօր շատերն են բարբաջում ժողովրդավարությունից առանց հասկանալու, որ դա ինքնորոշման հոմանիշն է եւ նշանակում է, որ ազգին վերաբերող խնդիրների վերաբերյալ առաջնահերթ կարեւորություն ունի քաղաքացիների իշխանության՝ երկրի, տերը լինելու դրոյթի առարկայական ամրագրումը։ Որպես կանոն դա արվում է ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ:

Երկու ամիս առաջ՝ փետրվարի 9-ին ՀՀ 7 կուսակցություններ հանրագիր եւ նրան կից սահմանադրության նախագիծ փոխանցեցին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին (ՍԲՄՅ) եւ Արդարադատության նախարարին։ Պետական կառույցների սահմանադրորեն ամրագրված պարտականությունն է ողջամիտ ժամանակամիջոցում պատասխանել հանրագրերին։ Օրենքն այդ նպատակի համար հատկացնում է մեկ ամիս եւ բացառիկ դեպքերում առավելագույնը 2 ամիս։ Արդեն ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները խախտել են ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ (ՀՀ Սահմանադրություն, Հոդուած 53) եւ ՀՀ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ (Հոդ․10) պահանջը, ինչը նշանակում է՝ չեն կատարել իրենց պարտականություններն ու արհամարհական վերաբերմունք են դրսեւորել ՀՀ հայտնի 7 քաղաքական ուժերի, ինչպես նաեւ նրանց հետեւորդների նկատմամբ։ Սա ոչ միայն կամայականության ու պարտականությունների նկատմամբ քամահրական դրսեւորում է, այլեւ անգործության ձեւով արտայայտված ՕՐԻՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ։

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախաձերնությունը (12 Փետրվարի 2020, 181 – Ա)  ԼԻՈՎԻՆ ՁԱԽՈՂՎԱԾ Է, ինչպես ձախողված են մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ այլ նախաձեռնություններ: Մենք ազդարարում ենք, որ ՀՀ կառավարությունը սահմանադրորեն իրեն վերապահված պարտականությունները չկատարելու իր կեցուածքով ինքն իրեն դնում է հրաժարական տվածի կարգավիճակում։

Համոզված ենք որ ՀՀ բոլոր քաղաքական եւ հանրային կառույցները, ՀՀ քաղաքացիները մեր ներկայացրած Սահմանադրության նախագծի բովանդակության նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքից անկախ համամիտ են մեզ հետ եւ կաջակցեն այս հիվանդագին երեւույթը Հայաստանում արմատախիլ անելու մեր ջանքերին։

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում

ԱԼԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ /Եվրոպական կուսակցություն

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿ  ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ  /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքին միանալու մասին

Տեղադրվել է - Հունիս 5, 2021 0
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արդարություն կուսակցությունը միանում է Ազատ Հայրենիք քաղաքական դաշինքին՝ ազդարարելով նոր ձևաչափով համագործակցության սկիզբ: Մենք որոշում ենք Համատեղել մեր ջանքերը՝…

Տեղական ինքնակառավարման վիճակի և ընտրությունների մասին

Տեղադրվել է - Հոկտեմբեր 30, 2021 0
Արդարություն կուսակցության հայտարարությունը Տեղական ինքնակառավարման վիճակի և ընտրությունների մասին Արձանագրելով Տեղական ինքնակառավարման Սահմանադրական կարգավորումների բազմաթիվ թերությունները, Բացասական գնահատելով ՏԻՄ համակարգերի…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Հունվար 25, 2021 0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 46-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ   Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ եւ օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության…

Հայտարարություն

Տեղադրվել է - Փետրվար 26, 2021 0
Ներկա քաղաքական իրավիճակի մեր գնահատականը՝ Անընդունելի ենք համարում զինված ուժերի խառնվելը ներքաղաքական գործընթացներին, անկախ պատճառներից, Բոլոր գործընթացները պետք է իրականացվեն…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code