Քաոսից դուրս գալու լուծման բանալին

Տեղադրված է at Ապրիլ 3, 2021
1299 0
Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվի, որ ունակ և ընդունակ կլինի երկրում հաստատել օրենքի դիկտատուրա, ապահովել քաղաքացու անվտանգությունը, ետ բերել նրանից խլված արժանապատվությունը։
Փողոցի օպոզիցիան ամեն ինչ արեց, որպեսզի երրորդ ուժ չձևավորվի, ինքն էլ իր կողքին պտտվող նախկին պնակալեզներով ու թալանչի ավազակներով վերջնականապես կհամալրի քաղաքական աղբանոցը՝ պարարտ հող դառնալով այսօրվա իշխանության վերարտադրման համար, եթե կլինեն արտահերթ ընտրություններ։
Օպոզիցիոն քաղաքական մնացյալ գործիչները, ովքեր չմիացան փողոցի քաղաքական միավորված ուժերին՝ տուրք տալով իրենց գոռոզամիտ ամբիցիաներին, ևս պարարտ հող նախապատրաստեցին գործող իշխանության վերարտադրման համար։
Ռազմական բարձր իշխանությունը, որ պատերազմի ժամանակ ուներ պարտավորություն ապահովելու տարածքային ամբողջականությունն ու քաղաքացու անվտանգությունը, մատաղ արեց Հայի երիտասարդ սերուցքը, պարտադրեց քաղաքական իշխանությանը ստորագրելու քաղաքացուց հարկադրաբար արժանապատվությունը խլելու փաստաթուղթը, հիմա էլ քաղաքական հայտարարություն է անում՝ երկիրը տանելով լրացուցիչ լարման։
Այս ամենի պատճառը վարչապետի հագով կարված Հիմական Օրենքն է, որը ժամանակին կարվեց երրորդ նախագահի օրոք, ինչի գայթակղությանը չդիմացավ այսօրվա վարչապետն ու կործանեց իրեն էլ, երկրի քաղաքացուն էլ, համայն հայությանն էլ։
Համընդհանուր այս քաոսից դուրս գալու միակ լուծման բանալին անհապաղ սահմանադրությունը փոխելն ու ընտրության գնալն է։ Մինչ այդ հաստատել օրենքի դիկտատուրա, արգելել միջպետական այնպիսի փաստաթղթերի հաստատումը, որոնք կարող են աղերս ունենալ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության հետ։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ինչպե ՞ս դուրս գալ տնտեսական ճգնաժամից

Տեղադրվել է - Փետրվար 4, 2021 0
Ինչ է պետք անել հարցին պատասխանելու համար պետք է նախ հասկանանք ճգնաժամերի պատճառները: Ըստ իս դրանք են՝ անվստահություն, անելանելիություն այսօրվա…

Գիտելիքահեն տնտեսություն

Տեղադրվել է - Փետրվար 3, 2021 0
Որքան մեր ազգային առաքելությունը լավ կատարենք, այնքան աղետներն ավելի քիչ կլինեն։ Տապալել ենք մեր առաքելությունը, կորցրել ենք մեր բնօրրանի մի…

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում

Տեղադրվել է - Օգոստոս 2, 2021 0
Վեհափա՛ռ Տեր, Հարգելի՛ նախագահող, Հարգելի՛ պատգամավորներ, Շնորհավորում եմ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով: Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code