Հորդոր բոլոր գործընկերներիս և պայքարող երիտասարդությանը

Տեղադրված է at Ապրիլ 3, 2021
956 0
Դուք բոլորդ տարիներ շարունակ պայքարել եք նախորդ իշխանությունների դեմ։ Թույլ չեք տվել, որ Հայաստանը դառնա Թուրքմենիայի կառավարման նման պետություն և հնարավորինս պահպանել եք անկախ պետականությունը։
Դուք ձեր պայքարով մոտեցրեցիք իրական հեղափոխությունը, բայց այն «ձիու քայլերով» տրվեց Նիկոլ Փաշինյանին, որ հանկարծ համակարգը նույնիսկ փոքր ճեղք չտա և «լվանալով» փոխանցվի՝ պահպանելով համակարգը։ Այս տարիների բոլոր սխալները և աղետները՝ սկսած իրական բարեփոխումների բացակայությունից, վերջացրած աղետալի պատերազմ, դրա արդյունքն է։
Հիմա մեր պետականության դժվարին ժամանակներից մեկն է։
Խնդրանքս է՝ բոլորով միացեք իրար։ Հնարավորինս շատ նեղ օրակարգով հարթակ ստեղծեք։ Այդ օրակարգը ըստ էության չի փոխվել և դուք բոլորդ այս կամ այն կերպ դրա կրողն եք եղել։
Ոչ մեկդ չասեք,- արի ինձ միացիր, կամ մեզ միացեք։
Առանձին կամ նույնիսկ տարբեր խմբերով, դուք չեք կարողանալու պայքարել այդ միասնական համակարգի դեմ, քանի որ ֆինանսական, ադմինիստրատիվ, գրեթե ամբողջ տեղեկատվական դաշտը իրենց է պատկանում։ Տիրապետում են սահմանափակ, բայց շատ հեշտ կառավարվող մարդկային ռեսուրսով։ Ձեր միակ առավելությունը ձեր անցած հետագիծն է և կարող է լինել հասարակական աջակցությունը։ Բայց, որպիսզի այն ձեռք բերեք, պետք է միասին լինեք։ Հակառակ պարագայում քաղաքացիների մեծամասնությունը մնալու է անհաղորդ և շատ հեշտ տուրք է տալու հերթական մանիպուլյացիաներին։
Հիշեք։ Մենք միշտ առավել հաջող ենք գործել, երբ առավել միասնական ենք գործել։

Արմեն Մարտիրոսյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեղադրվել է - Փետրվար 22, 2022 0
Հարգելի պարոն Փաշինյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը հայտնվեց լրջագույն ճգնաժամի մեջ, որը տարածվում է անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական…

Ազգահավաք Աշխարհաժողով Մատենադարանում

Տեղադրվել է - Հունվար 19, 2021 0
Ազգահավաք Աշխարհաժողով Մատենադարանում – 24․01․2021, ժամը 14։00 Աշխարհաժողովի հայտարարությունը Հիմք ընդունելով 10․01․2021 թվականի Աշխարհաժողովի որոշումը, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված օրհասական…

Գյումրիի ՏԻՄ ընտրություններ

Տեղադրվել է - Հոկտեմբեր 18, 2021 0
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 6: Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից…

ՀՀ 5-րդ ՆԱԽԱԳԱՀ

Տեղադրվել է - Մարտ 14, 2022 0
ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնել է Հանրապետության նախագահի պաշտոնը ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի` պաշտոնի ստանձնման նպատակով…

Երևանի Ավագանու Ընտրություններ

Տեղադրվել է - Օգոստոս 21, 2023 0
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 19-ի արտահերթ նիստում հաստատեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին գրանցված 13 կուսակցությունների և…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code