Կիսանախագահական կառավարման համակարգի և արտահերթ ընտրությունների մասին

Տեղադրված է at Ապրիլ 3, 2021
869 0
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. մարտի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ չի բացառվում, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով կընդունվի նոր Սահմանադրություն կամ Սահմանադրական փոփոխություններ և կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը կդառնա հնարավոր տարբերակներից մեկը:
Բացի այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե խորհրդարանական ուժերը համաձայնվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն՝ իրենք նույնպես կհամաձայնվեն:
2020թ. նոյեմբերի 10-ին, 《Արդար Հայաստան》֊ ը՝ դեռևս որպես հանրային նախաձեռնություն, առաջինն էր, որ հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Հայատանի վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարությունից հետո հասունացող քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն ու միայն քաղաքական համակարգի ամբողջական ու ինստիտուցիոնալ վերափոխման արդյունքում։
Հայտարարությամբ նշվել էր, որ այդ նպատակին հասնելու համար գործող քաղաքական իշխանությունը պարտավոր է ձեռնարկել ու ներկայացնել ժամանակացույց՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, առաջիկա վեց ամիսների ընթացքում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, որից հետո կազմակերպել նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Հարկ է արձանագրել, որ գործող իշխանությունն, ըստ էության, համաձայնել է վերը նշված բոլոր առաջարկություններին, այն է՝ հրապարակել է ճանապարհային քարտեզ, իսկ այժմ խոսում է կառավարման համակարգի փոփոխության և արտահերթ ընտրությունների մասին: Ընդամենը ժամանակացույցն է որոշակիորեն փոխվել:
《Արդար Հայաստան》 կուսակցության ծրագրում հստակորեն նշված է, որ պետականաշինության ներկա փուլում, ելնելով երկրում պետական կառավարման արդյունավետության բարձրացման հասարակական պահանջից, անհրաժեշտ է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը։
Նկատի ունենալով վերը նշվածը՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ հորդորելով իշխանություններին հնարավորինս սեղմ ժամկետներում՝ մայիս-հունիս ամիսներին, նշանակել սահմանադրական փոխոխություների կամ նոր սահմանադրության ընդունման հանրաքվե՝ վերականգնելով կիսանախագահական կառավարման համակարգը, որից հետո հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ վեց ամիս անց նախագահական ընտրություններ:
《Արդար Հայաստան》 կուսակցությունը մեկ անգամ ևս հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ճակատագրական այս պահին դրսևորել խոհեմություն, իրավիճակի սթափ վերլուծություն՝ Հայաստանը զերծ պահելով քաղաքացիական պատերազմից ու քաղաքական կատակլիզմներից։
Խորապես համոզված ենք, որ մեր ժողովուրդն այս օրհասական պահին կդրսևորի իմաստնություն ու բարձր գիտակցություն՝ իրավիճակը հաղթահարելու համար։
«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ
Ք. Երևան
02.03.2021թ.

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀՀ Նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍԵԱՆԻՆ

Տեղադրվել է - Ապրիլ 15, 2021 0
Մեծարգոյ պարոն Նախագահ, Ներքոստորագրեալ կուսակցութիւնների մտահոգութիւնը վերաբերում է մեր պետական համակարգի եւ երկրի սահմանադրականութեան ճգնաժամին։ Համընդհանուր դարձած երեւոյթների շարքում մենք…

Հայտարարություն

Տեղադրվել է - Հունվար 14, 2021 0
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.01.2021թ., Երևան   Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին: Այն պահին, երբ ԱՄՆ-ն զբաղված է…

ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ դաշինքին միանալու մասին

Տեղադրվել է - Հունիս 5, 2021 0
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արդարություն կուսակցությունը միանում է Ազատ Հայրենիք քաղաքական դաշինքին՝ ազդարարելով նոր ձևաչափով համագործակցության սկիզբ: Մենք որոշում ենք Համատեղել մեր ջանքերը՝…

Հայտարարություն

Տեղադրվել է - Փետրվար 26, 2021 0
Ներկա քաղաքական իրավիճակի մեր գնահատականը՝ Անընդունելի ենք համարում զինված ուժերի խառնվելը ներքաղաքական գործընթացներին, անկախ պատճառներից, Բոլոր գործընթացները պետք է իրականացվեն…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code