Նախ Ղարաբաղ չի այլ Արցախ և եթե 2018 թվականի ձեզ մերժելը հակա Արցախյան շարժում էր, ապա ինչո՞ւ չկանխեցիք այդ շարժումը, չէ որ Ձեր հրաժարականը պահանջել են բազմիցս և ավելի զանգվծային ցույցեր էին տեղի ունեցել և միշտ կոշտ և մահացու եք պատասխանել, իսկ եթե Կարեն Կրապետյանին էիք հանձնել իշխանությունը, ապա իսկզբանե հանձնեիք, այլ ոչ թե սպասեիք հասցնել ծայրահեղ ծանր իրավիճակի։
Այն, որ ասում եք, թե նիկոլը ձեր պռոյեկտ չէ, ապա ձեր քաղաքական աջակցությունը ներկաիս իշխանություններին անհասկանալի է։
Եթե դուք 90-ականներից եք հանդիպել, ապա պարզ է, որ հիանալի համակարգային գործ եք իրականացրել ընդեմ հայ ազգի, Հայաստանի և Արցախի։
Դուք ասում եք, որ չէիք ցանկանա ձեր թշնամուն այս նախագիծը, փասցացի հայ ազգին ավելի եք ատում, քան թե ձեր թշնամիներին։ Հայ ժողովուրդը չի ընտրել ձեր նախագիծը, այլ ընտրել է ձեզ հեռացնելու ճանապարհը։
Դուք կարող էիք միանգամից հեռանալ և Կարեն Կարապետյանին չթողնել ծայրահեղ իրավիճակ և կատաղած ժողովուրդ։ Դուք շատ լավ գիտեիք, որ ձեր վերարտադրությունը հունից հանելու է ողջ ժողովրդին։
Իդեպ Արմեն Սարգսյանին դուք եք բերել իշխանության և նա այն մարդն է, ում ՌԴ-ում չընդունեցին պաշտոնական, ասելով, որ նրանք չեն հանդիպի մեծ Բրիտանիայի լրտեսի հետ։ Հիշեցնեմ այդ մարդուն դուք եք բերել և դեռ ասում եք, որ առնչություն չունեք?Դրա համար այսօր և պատերազմի ընթացքում ձեզ ՌԴ չկանչեցին և առհասարակ մեր դաշնակից երկիրը հիմար չէ, ինչպես դուք եք փորձում ներկայացնել։ Հաշվի առնելով որ նրանք 2018 թվականին պաշտոնական ամիսներ առաջ ձեզ զգուշացրել են, որ ձեր վերընտրման դեպքում զանգվածային անկարգություններ են լինելու։ հետաքրքիր է չէ??
Դուք խաբեցիք անգամ Կարեն Կարապետյանին, օգտագործելով նրան ընտրություններում և հետո ինքներդ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: Փաստացի Ձեր խոսքերը <<Նիկոլը ճիշտ էր ես սխալ>> Նիկոլին հերոսացրեցիք և հանձնեցիք իշխանություն Նիկոլին, փաստացի ասելով, որ ձեզ հաղթեց Նիկոլը և ոչ թե ժողովուրդը, իսկ դա այդպես չէ։ Մի փոքրիկ բերելով առաջ Նիկոլին որպես թեկնածու:
Եթե դուք Կարեն Կարապետյանին միտում ունենաիք իշխանություն հանձնելու, կհեռանաիք և չէիք վերարտադրվի, իսկ ժողովուրդը կատաղած փողոց դուրս չեր գա։
Ինչ վերաբերում է 7 շրջաններին և Բանակցություններին: Երբ խոսում եք թե բանակցել եք թե ինչ էիք ստանալու, ապա ասեք ապրիլիան պատերազմի ժամանակ ի՞նչ էիք ստանալու, երբ հրաման եք տվել հանձնել դիրքերը և երբ զինվորները հրաժարվել են, ապա բարդացրել եք և զինամթերք չեք մատակարարել այն բարձրունքներին, որոնք անցան ադրբեջանին և որից ռմբակոցեծին Արցախի հարավաին հատվածը, հեշտացնելով թշնամու առաջ խաղացումը 2020 թվականի 44 օրյա պատերազմում։ Համենայն դեպս շնորհակալ եմ, որ ընդունեցիք, որ դուք եղել եք իշխանությունը զավթած գողեր, ավազակներ և թալանչիներ, ովքեր թալանել են մի ամբողջ ազգ և պետություն։ Իսկ ձեր ասած բանակցային փաթեթի մասին, մշտադիտարկման մեխանիզմների տեղադրումը շփան գծում, դուք ասում եք, թե երկու տարին բավարար չի եղել, մինչ դեռ իշխանություն եք եղել այն էլ բացարձակ 10 տարի և մի քիչ ավել։ Միգուցե ձեր թերի դիտավորիալ կամ ոչ, բանակցությունների հետ համատեղ պետք էր զինվել?? Ինչպես անում էր Ալիևը, այլ ոչ թե միայն, փորձել խափս տալ և տասնյակ և հարյուր հազարավոր հայերի թողնել բախտի քմահաճույքին։ Մի բանում համաձայն եմ ձեր հետ, որ այս իշխանությունները տանուլ են տվել, հանձնել են և ուղղակի և անուղղակի սխալների պատճառով ինչպես դուք եք ասում, ջաղջախել են բանակը։
Տեսե՜ք, դուք ասում եք որ երբեք ոչ մի թիզական չեք եղել, ոչ 90-ականներին ոչ 2000-ականներին, և իշխանության գալու ընթացքում։ Լավ եթե 90-ականներից ձեր մտքում եղել է հողեր հանձնելը ինչպես դուք եք ասում, ապա մի հարց ձեզ, ինչի համար էին 30 տարվա ընթացքում, տասնյակ հազարավոր զոհերը, ովքեր իրենց կյանքի գնով, արյան գնով պահում էին ամեն մի թիզ հող մեր հայրենիքում։ Մի՞թե նրանք ձեր համար միայն լոկ բանակցաին կոպիտ ասած խաղաքարտեր էին?? :
Ինչ վերաբերվում է Ակնաին, ձեր խոսքերով Աղդամին, ապա եթե ձեր համար այն հայրենիք չէ, ապա իմ հայրս զոհվել է Ակնայում, ինչպես հարյուրավով հերոսներ, ուրեմն ըստ ձեզ նրանք զոհվել են ոչ թե հանուն հայրենիքի այլ օտար հողի?? Կամ եղել են լոկ խաղաքարտեր ձեր ապագա բանակցություններում ՍՏԱՆԱԼՈՒ ձեր ուզածը?
Ըստ ձեզ, բոլոր մեր հերոսները, ովքեր քրտինք և արյուն են թափել հանուն Արցախի ազատագրման և պաշտպանության, նրանք լոկ զավթիչներ ե՞ն եղել?? Լավ դուք մտածու՞մ եք խոսելուց առաջ, թե՞ մենք դատապարտված ենք ձեր նմանմերի ապազգային քայլերն ու խոսքերը կուլ տալ: Եվ այն, որ քմծիծաղով ասում եք թե տեսա ինչպես Աղդամը պահեցին, ապա դուք ակամայից ինձ հիշեցնում եք Լևոն Տեր Պետրոսյանին, ով ասում էր, տղա եք դե գնացեք պահեք։ Փաստացի, թալանել եք 90-ականներից, չզինելով համապատասխան ձևով, որ այսօր տալուց ասեիք դե տղա եք պահեք, կամ տեսա թե ինչպես պահեցիք։
Դուք մեզ մի ամբողջ ազգի հիմարի տեղ եք փորձում դնել? և համոզում եք որ բոլորս հավատանք որ մենք հիմար ենք? ։ Լավ եթե ըստ ձեզ կազանյան փաստաթուղթը ձախողվեց և ադրբեջանցիք հրաժարվել են ստորագրել, ապա ձեր մտքով չանցավ, որ պետք է զինվել, որևհետև միգուցե նույն ադրբեջանն է ձգձգում բանակցությունները, այդպիսով զինվելով օր առ օր, մինչդեռ ինչպես դուք ասացիք զբաղված էիք թալանով, իսկ սեղանին է դրված եղել հազարավոր ընտանիքների զավակների կյանքը։ Եվ երբ դուք ասում եք ոչ մի թիզականներ, ապա հիշեք, որ նույն այդ ոչ մի թիզականները ազատագրեցին Արցախը, իսկ հաջորդ ոչ մի թիզական սերունդները,
Իրենց կյանքով, զոհաբերելով ամեն ինչ պահեցին և պահում են այդ ձեր կողմից մի գրչի հարվածով պատրաստ հանձնել նրանց ազատագրածն և պշտպանածը։ Հիշեցնեմ նաև, որ ձեր ընտանիքի անդամները չաղ, հարուստ և բախտավոր ապրում են դրսում և վայելում են այն կյանքը, որը դուք մերժեցիք հազարավոր Հայորդիների։
Հետաքրքիր է, որ դուք 2013 թվականից բանակցել եք 7 շրջանները թշնամուն հանձմելու մասին և եթե հավատանք ձեր փեսային, որ նիկոլ Փաշինյանը գումարային առաջարկություններ է ստացել 2 տարվա ընթացքում լինելով խոշորացույցի տակ, ապա դուք 10 տրվա ընթացքում, նամանավանդ 2013 թվականից քանի ծրարներ ե՞ք ստացել և արդյոք հրաժարվել ե՞ք։ Չե որ ինքներդ ասացիք, որ ձեր նպատակներից մեկը եղել է ստանալը։
Ասեմ որ Շնորհակալ եմ ձեզ ձեր ինքնախոստովանության համար, քանզի այդպիսով հաստատեցիք այն ինչի համար ես անձամբ կռիվ եմ տվել 2015 թվականին, որ դուք վերարտադրվում եք 7 շրջանները թշնամուն հանձնելու համար։ Եվ նաև այն, որ թքած էիք ունենալու ժողովրդի վրա։ Հետաքրքիր է, մի բան որ ըստ ձեզ լուկաշենկոի հետ հանդիպմանը ձեր խոսակցությունը, որ հրապարակեցիք, Որը գաղտնալսում էր և որտեղ ձեզ առաջարկում են 5 միլլիարդ դոլար 7 շրջանների համար:
Ձեր առաջին խոսակցությունը չի եղել և ըստ ձեզ այդ խոսակցությունները նաև եղել են Ալիևի հետ, բայց այդ գաղտնալսումները և խոսակցությունները դուք չեք հրապարակում։ Եթե ոչինչ չունեք թաքցնելու, ապա հրապարակեք ալիևի և ձեզ արած մյուս բոլոր առաջարկութուների մասին, որտեղ ձեզ գումար են առաջարկում, Պատերազմի գործողությունների արդյունքում հանձնել Արցախը թշնամուն։ Իդեպ Բոլորիս համար ծանոթ ծրագիր 2020 թվականին։ Եվ ապրիլիան պատերազմին:
Ասեմ մի հետաքրքիր նյուանս, եթե առաջին անգամ դուք հստակ և հաստատուն ասած լինեիք որ հայրենիքը չի սակարկվում, ապա թշնամին չէր շարունակի ձեզ գումարներ առաջարկել։
Միգուցե դուք աճուրդի ե՞ք հանել Հայրենիքը, և սպասել եք հարմար գնի?? Դա միայն կիմանանք երբ, հրապարակվեն ձեր տարիների գաղտնի զրույցները ողղակի կամ անուղղակի Ալիևի հետ:
Իդեպ եթե ըստ ձեզ եթե դուք վստհ էիք, որ բոլոր մեծահարուստները և ոչ միայն, պատրաստ էին և կանգնած էին ձեր մեջքին ու կհավաքեին այդ գումարը, և եթե դու չոր մերժել էիք, ապա հավաքեիք այդ գումարը և արդիականացնեիք ոչ միայն բանակը, այլ մյուս պետական ինստիտուտները։ Զարմանալի է, որ 6 միլլիարդ հավաքող նախագահը, 10 տարվա մեջ մի քանի 100 միլլիոն դոլար է ծախսել բանակի արդիականացման համար։
Եվ այ քեզ հետաքրքիր մի բան, մեր պետության պետբյուջեն չի գերազանցում մեկ երկու միլլիարդը բայց մենք ունենք հարուստներ, ովքեր միանգամից կարող են հավաքել 6 միլլիարդ։ Հետաքրքիր մի հարց, եթե մեր երկրում աղքատությունը գերազանցում է 40% իսկ գործազրկությունը և արտագաղթը 50% և ավելին, նամանավանդ հաշվի առնելով որ մենք հարուստ երկիր չենք, ապա ինչպե՞ս է որ մենք ունենք հարուստներ, ովքեր մի ակնթարթում կարող են հավաքել 6 միլլիարդ դոլար, տալ ձեզ և շարունակել մնալ միլլիարդատեր։ Եվս մի փաստի մասին կխոսեմ, այն որ դուք մանվելի և տուշոնկաների մասին խոսեցիք, հիշենք, որ մանվելին հհկ-ն հանձնեց այսօրվա իշխանություններին։
Երկու բառով անդրադառնամ այն օրենքին, որով ճանաչել եք Ադրբջանի սահմաններ միայն նրա համար, որ մասնակի չճանաչեք Արցախի պետական սահմանները և ձեր այդ քայլի պատճառաբանությունը այն է, որ բանակցությունները կմտնեին փակուղի?? Բայց չէ որ ընդունելով այդ օրենքը, դուք հնարավորություն եք տվել Ադրբեջանին մակում անցկացնել մի բանաձև տարածքային ամբողջականության վերաբըրյալ, որը չէր բխում ոչ Արցախի և ոչ էլ Հայաստանի շահերից։
2 Մասի մասին
Ինչ վերաբերում է նրան, թե որ Ալիեվը չի հաղթել հայ Ազգին, ես ձեր հետ համամիտ եմ և հայ ազգը և Հայաստանը կապիտուլացիայի չեն ենթարկվել։ Մենք կռվել ենք և մեր կռիվը հանուն ազատության դեռ չի ավարտվել։
Նաև ասեմ ձեզ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, ձեզ զեկուցել են ռազմական հետախուզությունից , դեռ 2015 թվականի սեպտեմբեր ամսին, և այն, որ ոչինչ չի արվել և չի ձեռնարկվել դա նույնպես փաստ Է և եթե ձեր խոսքերը ընդունենք որպես փաստ, քանի որ մինչև 2018 թ. դուք եք եղել երկրի ղեկավարը և ունեցել եք նոր սպառազինման ծրագիր 1 միլիարդից 300 միլիոնից ավել գումար հատկացնելով, ապա մինչ 2018 թ., եթե դուք ծախսեիք այդ գումարի 30% ապա այսօր իրականությունը այլ կլիներ։
Այն, որ այս իշխանությունները շատ բանի մեջ են մեղավոր դա պարզ է բոլորին, բայց որ դուք լինելով երկրի ղեկավար 10 տարի և ավել ոչինչ չեք ձեռնարկել, այլ միայն սպասել եք, որ իբր թե քառօրյա պատերազմից հետո կողմնորոշվել թե ի՞նչ սպառազինություն պետք է ձեռք բերեք, դա միանշանակ ցույց է տալիս ձեր կառավարության մեղավորությունը։ Ասեմ, որ դրա համար գոյություն ունի ԱԱԾ, որ դուք դարձրել էիք (անձնական անվտանգության ծառայություն) և ռազմական հետախոզություն, որը ձեզ պետք է որ պարբերաբար տեղեկություն հայտներ թշնամու տեղաշարժի և իհարկե սպառազինության մասին։ Եթե դուք տեղյակ եք եղել և ոչինչ չեք արել, ուրեմն դուք դա արել եք դիտավորյալ, իսկ եթե տեղյակ չեք եղել, ուրեմն ձեր կառավարությունը եղել է ոչ կոմպետենտ։ Այն, որ այս իշխանությունների ձեռք բերված սպառազինությունը ոչ մի բանի պետք չի եղել, ես համաձայն եմ ձեր հետ։ Տեսեք մի հետաքրքիր փաստ, դուք ինքներդ ձեզ հակասում եք <<մեր հնարավորությունները սուղ են և մենք պետք է մեր գրպանների համեմատ սպառազինություն ձեռք բերեք>> ընտրելով ժամանակակից ավիացիայի կամ ժամանակակից հրետանու միջև, բայց չէ՞ որ դուք ասացիք, որ կարող էիք 6 միլիարդ դոլար հավաքել հարուստներից և այլն, անենք ո՞վ էր ձեզ կամ ներկայիս իշխանությունների խանգարում։ Մի՞թե մեր երկիրը և սահմանին կանգնած զիվորը արժանի չէին ունենալ և այն և այն։ Ինչ վերաբերում է 42 միլիոն դոլարի քրեական գործի մասին, լինի ճիշտ թե ոչ, ապա անկախ դրանից բոլորը գիտեն, որ երբ դուք եղել եք երկրի ղեկավար, առանց ձեր իմացության մեր երկրում ոչ մի գործարք տեղի չի ունեցել։ Այն, որ անթույլատրելի սխալներ են եղել և դավադրություն այս 44 օրյա պատերազմում ես ձեր հետ համամիտ եմ և համոզված եմ որ մեղավերները և դավադիրները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ովքեր էլ որ նրանք լինեն և այս պատերազմի և քառօրյա պատերազմի։ Նաև ասեմ որ եղել են դիվանագիտական սխալներ ուղղակի և անուղղակի թե նախկինում և թե հիմա, դա արդեն պարզ է և որ մեր սխալները ազդել են մեր դաշնակիցների և տարածաշրջանում հարաբերությունների վատթարացման, դրանում կասկած լինել չի կարող։ Վերջապես վերջ պետք է դրվի տարիների ստերին։ Ինչ վերաբերում է թալանածին և նախկինում և ներկայում, այո մենք բոլորս կխոսանք իշխանափոխությունից հետո, երբ վերջապես կունենանք Ազգային իշխանություն, ով կգործի ի շահ ազգային պետականության, այլ ոչ թե անձնական շահի։ Երբ մենք խոսում ենք թալանի մասին, լինի դա նախկինում թե ներկայումս, մենք խոսում ենք զոհված զինվորների մասին, մենք խոսում ենք հազարավոր ընտանիքների քանդման մասին, մենք խոսում ենք արտագաղթի մասին և վերջապես խոսում ենք հայրենիքի և պետության կորստի մասին և ձեր խոսքերից ելնելով հայ ժողովրդը ընտրություն է կատարել մկների և կռիսների միջև?
Այն որ մենք ունենք լավ մասնագետներ զինվորականից սկսած, դիվանագիտականից վերջացրած, ես համաձայն եմ և որ նրանց փոխելը և ներուժը չօգտագործելը հանցագործություն է, նույնպես համաձայն եմ և այո մենք ունենք հիանալի մասնագետներ, բայց չենք ունեցել պետության լավ ղեկավարներ, այ դրանում մենք միշտ թերացել ենք ։Ողջունում եմ իսկապես ձեր որոշումը, այլևս երբեք քաղաքական պաշտոնի չգալը և հույս ունեմ, որ չի նախապատրաստվի նախնիների և ներկաների որևէ հիբրիդ ուժ կամ ժառանգորդ, ով ևս մեկ անգամ կփորձի քաղաքական մանիպուլիպուլացիայի միջոցով գալ իշխանության, որովհետև մենք բոլորս արդեն տեսանք թե ինչ է տեղի ունենում, երբ քաղաքական հիբրիդներն են գալիս իշխանության։
Մենք չենք վախենում և հուսահատված չենք և ռեալ ենք նայում իրականության աչքերին, որովհետև, դառը և դաժան իրականությունը մեզ պարտադրվեց մանկությունից։ Մենք կհառենք ավերակներից այո և կսովորենք մեր սխալներից և մեր սխալ ընտրություններից։ Մենք չենք լինի այն սերունդը, որը կորցրեց պետություն, ազատություն, անկախություն և Արցախը։
Արթուր Վալերիկի Վարդանյան