Գիտելիքահեն տնտեսություն

Տեղադրված է at Փետրվար 3, 2021
206 0
Որքան մեր ազգային առաքելությունը լավ կատարենք, այնքան աղետներն ավելի քիչ կլինեն։ Տապալել ենք մեր առաքելությունը, կորցրել ենք մեր բնօրրանի մի մասը։ Եթե ստեղծենք գիտելիքահեն տնտեսություն, կառուցենք գիտելիքի և ուժեղ կրթական համակարգի վրա հիմնված հասարակություն, լինենք ազգային արժեքների կրող, պահպանող ու տարածող, կունենանք բոլորովին այլ որակի պետություն, քան այն, ինչ ունենք այսօր, երբեմն ցատկելով, երբեմն էլ դանդաղ փոփոխություններ բերելով։
Գիտության զարգացումը պետք է լինի ոչ միայն համազգային հպարտության գործոն, այլեւ ազգային անվտանգության, տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, միջազգային ասպարեզում պետության մրցունակության եւ հեղինակության բարձրացման երաշխիք: Գիտության եւ կրթության ոչ արդիականությունը հանդիսացել է գիտական ներուժի արտահոսքի պատճառ եւ նվազեցրել ինովացիոն հնարավորությունները։
Նրություն չեմ ասի, եթե պնդեմ, որ գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է, քանի որ այն նպաստում է մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին ու ներդաշնակ զարգացմանը: Տարբեր հաշվարկներով՝ ՀՆԱ-ի 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի գոնե պահպանվի գիտության առկա մակարդակը, դրանից ցածր ֆինանսավորում ունենալու և հատկապես պետական միջոցների անարդյունավետ տնօրինման դեպքում երկրին անխուսափելի հետընթաց է սպասվում: Հայաստանում գիտության ֆինանսավորման ներկայիս մակարդակն սպառնում է մեր երկրի գիտական ներուժի ոչնչացմանը, տասնյակ-հարյուրավոր երիտասարդ փայլուն գիտնականների արտագաղթին, ասել է թե՝ «ուղեղների արտահոսքին»:
Հայաստանում գիտակրթական համակարգի բարեփոխումները պետք է ենթադրեն ռազմավարական հայեցակարգի մշակում` միաժամանակ պահպանելով արդեն իսկ գոյություն ունեցող գիտակրթական բարձր արժեքներն ու չափանիշները, հիմնարար եւ կիրառական գիտությունների զարգացումը` պետական ֆինանսավորման ավելացմամբ միջազգային ստանդարտներին գոնե մոտ մասնաբաժնով ՀՆԱ-ում, և պետական պատվերով։ Պետությունը գիտական մտքի զարգացման համար ունի կարևորագույն առաքելություն՝ խթանել միջազգային եւ ազգային գիտական ծրագրերը, կառավարման համակարգի կատարելագործմամբ ու վարչարարական անհարկի միջամտությունները վերացնելով, ազատելով գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից, բյուջետային հատկացումներ նախատեսելով գիտական սարքավորումներ ձեռք բերելու, ԲՈՒՀ-երը դասավանդման ժամանակակից տեխնիկական միջոցներով արդիականացնելու, գիտահետազոտական հաստատությունները տեխնիկապես վերազինելու համար։ Վերոնշյալը նախադրյալներ կստեղծի մասնագիտական հիմնարկներից եւ ԲՈՒՀ-երից երիտասարդ կադրերի արտահոսքը կանխելու, պրոֆեսորադասախոսական, գիտական անձնակազմի երիտասարդացման նպատակներով երիտասարդ գիտնականների համար բարձր աշխատավարձով հաստիքներ ստեղծելու, ասպիրանտուրայի տեղերը կրկնապատկելու համար։ Գիտելիքահեն տնտեսություն ստանալու նախապայման է գիտություն-արտադրություն կապի խթանումը, պետական եւ մասնավոր ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավմամբ տեխնոպարկերի ստեղծումը՝ նրանց նկատմամբ կիրառելով արտոնյալ հարկային համակարգ։ Զուգահեռաբար պետք է խորացնել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի գիտական հաստատությունների միջեւ` Հայաստանում արտադրելով զինատեսակներ, որոնք կավելացնեն հայրենի գիտությանն իջեցվող ռազմական պատվերների ծավալը:
Իրատեսական քայլեր/ծրագրեր, պետական միջոցների արդյունավետ կառավարում պլյուս իրական պրոֆեսիոնալների ներուժ․․․․ և ոչ հեռավոր ապագայում գիտական մտքի զարգացումը մեր երկրում երաշխավորված է։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ազգային օրակարգի հարցերը

Տեղադրվել է - Հունվար 26, 2021 0
Համազգային քննարկման թեման է, թե ով է գնալու մի քանի ամսով, շաբաթով, օրով թե ժամով ԱՄՆ դեսպան կամ աշխարհի որևէ…

«Կրթության մասին» ՀՀ օրենքը կփոփոխվի

Տեղադրվել է - Հունվար 13, 2021 0
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում…

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Փետրվար 1, 2021 0
ժամանակին կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ: Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ այսպես, թե այնպես, նրանք հանդիսանում…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code