Խաղաղության մասին

Տեղադրված է at Հունվար 30, 2021
894 0
Խաղաղության մասին կամ ինչպես են խաղաղություն քարոզելով մոտեցնում պատերազմը:
Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մարդիկ շահարկում են խաղաղության թեման: Թե բա էսինչն անենք, որ խաղաղություն լինի, «խաղաղությունն ամենակարևոր բանն է», «մեր երեխաներին խաղաղություն է պետք» և այլն: Սովորաբար էդ խաղաղության թեզին հետևում են դիրքորոշումներ ու կարծիքներ, որոնք մոտեցնում են պատերազմը:
1. Եթե դու ամեն գնով խաղաղություն ես ուզում մի միջավայրում, որտեղ բոլորը պատերազմից են խոսում, ապա դու այդ կոչերով մոտեցնում ես պատերազմը: Օրինակ, ոնց որ մեկը կատաղած գա քեզ հարվածելու, դու ոչ թե պաշտպանվես կամ հարձակվես, այլ հանդարտության կոչ անես: Բնակամաբար քիթդ կջարդեն: Գուցե պարադոքսալ թվա, բայց մեր տարածաշրջանում, երբ հարևանները մենակ պատերազմից ու ողջ Հայաստանը գրավելուց են խոսում՝ խաղաղության կոչ անողները մոտեցնում են պատերազմը: Թշնամին մեր խաղաղության կոչերը որպես թուլություն են ընկալում:
2. Պատերազմը կամ խաղաղությունը միշտ մի քանի կողմ է ունենում, երբ մեր երկրի ներսում խաղաղություն են քարոզում, հաշվի առնու՞մ են մյուս կողմերի կարծիքները: Իսկ մյուս կողմերը՝ Թուրքիան ու Ադրբեջանը, հենց հիմա Երևանը գրավելու զորավարժություններ են անում: Ընենց որ, ցանկացած խաղաղության կոչ անողին ուղարկեք Էրդողանի ու Ալիևի հետ լեզու գտնելու, հետո մեզ հետ լեզու գտնելը հեշտա:
3. Եվ երրորդ տարբերակ՝ ռազմական գերակայության ու պատերազմին պատրաստվելու կոչ անողներն են իրական խաղաղության կոչ անողները, քանի որ խաղաղության կարելի է հասնել մենակ հոգեպես ու ռազմական տեսանկյունից պատերազմին պատրաստվելով: Իսկ խաղաղության կոչերը դրա հակառակն են անում:
Ընենց, որ ընկերներ, եկեք ծուռ հայելիների աշխարհից դուրս գանք, մեր դեպքում խաղաղության կոչերը պատերազմի են տանում, ես վախենում եմ խաղաղություն քարոզողներից: Իսկ ռազմական կոչերը՝ տանում են խաղաղության:
Հա, մեկ էլ, բանալ բաներ եկեք չխոսենք էլի, թե խաղաղությունը լավ բանա և այլն, բնականաբար, խաղաղությունը բացարձակ արժեքա, ամենակարևոր բաննա, ուղղակի դրա գինը պետք է ճիշտ ընկալել, ասածս դրա մասինա:
Վահրամ Միրաքյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Փետրվար 1, 2021 0
ժամանակին կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ: Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ այսպես, թե այնպես, նրանք հանդիսանում…

ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Մարտ 18, 2021 0
Սկսում եմ հոդվածների շարք, որի նպատակն է վերլուծել առկա իրավիճակը և առաջարկել լուծումներ: ՀՀ Սահմանադրություն Հոդված 1 «ՀՀ֊ն ինքնիշխան, ժողովրդավարական,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code