Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է երրորդ ուժ

Տեղադրված է at Հունվար 25, 2021
569 0
Տասնամյակներ շարունակ իշխանության եկած կամ զավթած մարդիկ հարստացել ու հարստահարել են երկիրը, իսկ երկրի օրինապաշտ քաղաքացին մնացել է իրավազուրկ ու ունեզուրկ:
Դա հատուկ է արվել, որպեսզի կիսասոված քաղաքացին կախված մնա իշխանավորի փեշերից:
Արդյունքում Հայաստանում ձևավորվեց օրինական միլիոնատերերի փոքր խումբ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքաբնակների ու գյուղաբնակների ֆոնին: Որպեսզի կարողանան իրենց միլիոնները լափել, այնժամ տարածեցին, որ Հայաստանի քաղաքացին աշխատել չի սիրում։
Հարյուր հազարավոր հայրենակիցներ հանապազօրյա հաց վաստակելու համար գաղթեցին օտար ափեր, այնժամ անամոթաբար հայտարարեցին, որ հայերի մեջ քոչվորական գեն կա:
Արցախյան երկրորդ պատերազմն իշխանության փնթի քաղաքականության, անգլուխ և ապիկար ռազմական ղեկավարության պատճառով յուրաքանչյուր Հայից, աշխարհի որ ծայրում էլ լինի, խլեց արժանապատվությունը, այնժամ տարածեցին, որ հայ զինվորը վախկոտ է, դավաճան է:
Հիմա էլ տարածում են ստրուկի կարգավիճակով ապրելու կարևորությունը:
Պատմությունը ցույց է տվել, որ երբ հայ իշխանավորը եղել է անզոր կամ անմեղսունակ, ոտքի է կանգնել Հայի գենը մշակի, մտավորականի տեսքով:
Արդի քաղաքական իշխանությունը, օպոզիցիան, սպառել են իրենց: Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է երրորդ ուժ, ով պարտավոր է ձևավորել օրինակելի, վստահելի, ուժեղ հասարակություն, որտեղ քաղաքացին ապրելու է անվտանգ և հարուստ:
Լևոն Բաղդասարյան
Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի Գլխավոր տնօրեն

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ազգային խորհուրդ

Տեղադրվել է - Դեկտեմբեր 29, 2020 0
Նախապատերազմյան շրջանում ձևավորվել, և հետպատերազմյան շրջանում առանձնապես սրվել է նախկին և ներկա իշխանությունների գործունեության և նպատակների նկատմամբ խորը անվստահություն: Ժողովուրդը…

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Փետրվար 1, 2021 0
ժամանակին կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ: Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ այսպես, թե այնպես, նրանք հանդիսանում…

Ո՞րն է լուծումը

Տեղադրվել է - Փետրվար 24, 2021 0
Սոցիալական պետության էությունն այն չի, որ պետական բաժնեմասով առողջապահական հիմնարկի տնօրենը ստանա հինգ միլիոն դրամ աշխատավարձ, իսկ համանման մասնավոր հիմնարկի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code