Նորայր Նորիկյան
Մի քանի դիտարկումներ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին կամ կոռուպցիայից զերծ իշխանությունը կարող է միայն հաստատել խաղի արդար կանոններ
————————————————————-
1.
Հանրային քննարկման ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:


2019թ. ՀՀ-ում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 1280 հանցագործություն, 2018թ.՝ 1353, իսկ 2017թ.՝ 634 հանցագործություն:





Իհարկե, այս թվերը չեն կարող ամբողջությամբ արտացոլել օբյեկտիվ իրականությունը, քանի որ դատարանների ծանրաբեռնվածությունը գտնվում է տարբեր աստիճանի վրա, իսկ Երևան քաղաքի դեպքում այն ակնառու է, բայց ընդհանուր պատկեր կազմելու համար բավարար է:

2.
Նախագծերի փաթեթով սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չեն կարող դառնալ այն դատավորը, նախկին դատավորը, դատախազը, նախկին դատախազը, քննիչը, նախկին քննիչը, հետաքննիչը, նախկին հետաքննիչը, օպերլիազորը, նախկին օպերլիազորը, փաստաբանը և նախկին փաստաբանը, եթե վերջիններս վերջին հինգ տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։





Այդ դեպքում մեր հասարակությունը մինչև հիմա ումի՞ց է դժգոհում:


Հակառակ դեպքում, վստահ եմ՝ որոշ ժամանակ անց ունենալու ենք նույն վիճակը:
3.
Նախագծերով սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվում է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ, որոնց կարծիքները ԲԴԽ անդամները հաշվի են առնելու դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս:


4.
Հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:

Սխալ մոտեցում է: Հակակոռուպցիոն դատարանը չի կարող իր կարգավիճակով տարբերվել այլ մասնագիտացված դատարաններից: Այսպիսի մոտեցումը ոչ միայն անառողջ մթնոլորտ կստեղծի բուն դատական համակարգում, այլ հանրության մոտ այս դատարանի վերաբերյալ կձևավորվի ՛՛Արտոնյալի՛՛ համբավ՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ: Ավելին, դեռևս մեծ հարց է, թե արդյո՞ք որևէ կոռուպցիոն բնույթի հանցագործության վարույթի դեպքում է ավելի դժվար արդարադատություն իրականացնել, դիցուկ՝ որևէ մարզպետի կամ նախարարի կողմից կաշառք ստանալու մասին, թե՞ ընտանեկան գործերով՝ երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին վարույթը, որի պայմաններում երբեմն խեղվում են երեխաների ճակատագրերը:
Հ.Գ.
ՀՀ կառավարությունը 2019թ. հոկտեմբերի 10-ին ընդունված թիվ 1332-Ն որոշմամբ հաստատել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ:

Այն բավականին ծավալուն փաստաթուղթ է, որով կատարվել է հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակի վերլուծություն, գնահատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև կոռուպցիայի ընկալումը հասարակության շրջանում, սահմանվել է հակակոռուպցիոն ռազմավարության նպատակն ու խնդիրները, ինստիտուցիոնալ համակարգը, ռազմավարական ուղղությունները, կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:

Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ միայն ընդունված ռազմավարությունը բավարար չէ հասնելու այդ փաստաթղթով ամրագրված նպատակների իրագործմանը:
Այո՛, պետք է ստեղծել իրապես կոռուպցիայից զերծ հանրություն, և այս ոլորտում անհրաժեշտ է իրականացնել իսկական ԲԵԿՈՒՄ:

Կոռուպցիայի տարբեր դսևորումների նկատմամբ դեռևս գայթակղություն ունեցող հասարակության պայմաններում գրեթե անհնար է օգտագործել մի գործիք, որն ամբողջությամբ քանդելու է կոռուպցիան:



Միայն քաղաքական կոռուպցիայի իսպառ վերացման դեպքում հնարավորություն կստեղծվի ստեղծելու իրապես կոռուպցիայից զերծ հասարակություն դատական իշխանություն, որից հետո տեղի կունենա իսկական ԲԵԿՈՒՄ, և երկիրը կսկսի շարժվել առաջ: