Խորհրդարանը քննարկեց ծախսերի հայտարարագրման ինստիտուտ ներդնելու նախագիծը

Տեղադրված է at 16:00
27 0

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝  «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախագծերով մասնավորապես առաջարկվում է հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման կամ, եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը:  Նախագծով առաջարկվում է նաև հայտարարագրման ենթակա գույք սահմանել  հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը:

Առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ: «Հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն»,- ասաց նախարարը:

Լրամշակվել է գույքի հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը՝ սահմանելով, որ ՀՀ տարածքից դուրս առկա բանկային հաշիվների և ավանդի դեպքում նշվում է նաև հաստատության անունը և գտնվելու վայրը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով լրացվել են տարեկան հայտարարագրում ներկայացվելիք փոխառության վերաբերյալ տվյալները՝ սահմանելով, որ տարվա ընթացքում հանձնված կամ վերադարձված փոխառությունը ևս ենթակա է հայտարարգրման, եթե տարվա ընթացքում նույն անձին հանձնված կամ վերադարձված փոխառության հանրագումարը գերազանցվում է 1 մլն դրամը:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառում

Տեղադրվել է - Հունվար 27, 2021 0
Հաստատվել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։ Շահառու է համարվում վիրավորում ստացած`…

Արցախի Հանրապետության խորհրդարանը կգումարի հերթական նիստը

Տեղադրվել է - Փետրվար 4, 2021 0
Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 3-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code