ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿ

Տեղադրված է at Հունվար 26, 2021
2416 0

 Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:

 Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿԸ

Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ, որոնց շնորհիվ նրանք դառնում են և մնում ապահով ու հարգված:

 Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:

 Անկախությունը իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը:

Սրանք մեջբերումներ են մեր և աշխարհի մեծ ու հայտնի մարդկանցից, որոնց հետ հնարավոր չէ չհամաձայնվել…

Ինչպիսի պետություն ենք Մենք ուզում կառուցել, որն է մեր տեղն ու դերը աշխարհում…

Թույլ մարդկանց սիրած խոսքերից են՝ Մենք փոքր ազգ ենք, փոքր պետություն ենք, թույլ ենք, աշխարհի հզորները չեն թողնի ինքնիշխան ու ազատ լինենք…

Բայց չէ որ մենք հզոր ազգ ենք բազմադարյա պատմությամբ, հզոր մշակույթով, համաշխարահային մակարդակի գիտնականներով և այլ բնագավառների աշխարհահռչակ անհատներով…

Ազգերն ու պետությունները դառնում են հզոր երբ իրենց առջև ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՆՊԱՏԱԿ են դնում և չեն հարցնում <<ով մեզ կթղնի >>

Ազգային համաձայնությունը Ազգային նպատակի շուրջ վաղուց է հասունացել և դարձել է անհրաժեշտություն: Այն երկարատև, լուրջ աշխատանք է պահանջում, որի նպատակը ընտրություններում հաղթել կամ պաշտոններ ստանալը չէ…

Ազգային Նպատակի շուրջ համաձայնությունը քայլերից մեկն է  Ինքնիշխան, Արդար, Իրավական, Սոցիալական, Ժողովրդավարական պետության կայացման ուղղությամբ:

Սա ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ է, Ես եմ տերը իմ երկրի, իսկ տեր լինելը մեծ պատասխանատվություն է…

Նախագահներն ու Վարչապետները, Պատգամավորներն ու Նախարարները, Մարզպետներն ու համայնքապետները չեն տերերն ու որոշողները, նրանք ընդամենը Մեր կողմից ժամանակավոր նշանակված պետական ծառայողներ են, որոնք պարտավոր են կատարել այն ինչ մենք կպահանջենք…

Եվ ուրեմն եկեք պահանջենք, եկեք տեր կանգնենք մեր պետությանը և համոզված եմ, որ շատ արագ կհասնենք մեր նպատակին, որը մենք ձևակերպում ենք երկու բառով ՀԶՈՐ ՀԱՅՔ…

Արթուր Բալոյան

<<Արդարություն>> կուսակցության համանախագահ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Դատական համակարգի մասին

Տեղադրվել է - Հունվար 9, 2021 0
<<Արդարություն>> կուսակցության համանախագահ Արթուր Բալոյանի կարծիքը դատական համակարգի վերաբերյալ:  «Կա երկու տեսակի արդարություն. դուք ունեք փաստաբան, որը լավ գիտե օրենքը,…

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Հունվար 27, 2021 0
Ճիշտ հասկանալու և գնահատելու համար առաջարկում եմ սկզբում մոռանալ այն ամենը ինչ լսել և տեսել եք Կուսակցությունների մասին ու փորձենք…

ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ, Քայլ 3

Տեղադրվել է - Հունվար 21, 2021 0
Առկա իրավիճակում շատ կարևոր է ՀՀ Քաղաքացիների անվտանգությունը ապահովելը և անվտանգության զգացողությունը բարձրացնելը: Մասնագիտական ճիշտ նախագծված, կառուցված և կազմակերպված անվտանգության…

ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Մարտ 18, 2021 0
Սկսում եմ հոդվածների շարք, որի նպատակն է վերլուծել առկա իրավիճակը և առաջարկել լուծումներ: ՀՀ Սահմանադրություն Հոդված 1 «ՀՀ֊ն ինքնիշխան, ժողովրդավարական,…

Ազգային օրակարգի հարցերը

Տեղադրվել է - Հունվար 26, 2021 0
Համազգային քննարկման թեման է, թե ով է գնալու մի քանի ամսով, շաբաթով, օրով թե ժամով ԱՄՆ դեսպան կամ աշխարհի որևէ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code