Աշխատանքային հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ

Տեղադրված է at 10:04
26 0

Հունվարի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ Ռուբեն Ռուբինյանի տեղեկացմամբ՝ հանդիպման նպատակն է վերուծել հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման եւ ստորագրված հայտարարության արդյունքները, դրանից բխող հետագա հնարավորություններն ու քայլերը: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ քննարկման առաջնահերթությունը հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ տարվող քայլերն են:

Նախարարն ընդգծել է, որ հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլեւ՝ Ժնեւյան կոնվենցիաները:

«Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձեւավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարեւոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանը կշարունակի գործադրել իր ջանքերը բոլոր ռազմագերիների եւ պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- նշել է Արա Այվազյանը:

Ըստ նախարարի՝ Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից, պատրաստ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը իրականացնել Մինսկի խմբի համանախագահությամբ` հիմնված հիմնարար սկզբունքների վրա:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետեւանք է: Ուժի կիրառումը կարող է ձեւավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական  կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների եւ հետեւանքների վերացման համար, կարող է տեւական խաղաղություն եւ հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,- ասել է նախարարը:

Հանդիպումը շարունակվել է փակ ձեւաչափով:

Հանդիպմանը չեն մասնակցել խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Խորհրդարանը քննարկեց ծախսերի հայտարարագրման ինստիտուտ ներդնելու նախագիծը

Տեղադրվել է - Հունվար 18, 2021 0
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝  «Հանրային…

Արցախի Հանրապետության խորհրդարանը կգումարի հերթական նիստը

Տեղադրվել է - Փետրվար 4, 2021 0
Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 3-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:…

Զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառում

Տեղադրվել է - Հունվար 27, 2021 0
Հաստատվել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։ Շահառու է համարվում վիրավորում ստացած`…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code