ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրված է at 12:25
804 0

2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայողների և քաղաքացիական անձանց օր առաջ վերադարձը հայրենիք բացարձակ առաջնահերթություն է։

Հաշվի առնելով այն փաստը, որ սույն թվականի հունվարի 11-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքում չի հաջողվել հասնել նշված հարցի ամբողջական լուծմանը` «Հանուն Հանրապետության» կուսակցությունը սկսում է հանդիպումների շարք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջագզային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումները նպատակ են հետապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵԱՀԿ մասնակից այլ երկրների, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս գերկարևոր խնդրի վրա։

Կուսակցության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք համարում է իր օրակարգի առաջնահերթությունը։

Հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ որևէ այլ թեմայով քննարկումների, քանի դեռ այս առաջնային խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմին

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հուշագիր

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2021 0
«Արդարություն» կուսակցությունը և «Քաղաքացու որոշում» սոցիալ֊դեմոկրատական կուսակցությունը կնքում են սույն հուշագիրը միասնաբար հանդես գալու Գավառ, Արթիկ և Փարաքար համայնքների Տեղական…

Տեղադրվել է - Սեպտեմբեր 2, 2021 0
Սիրելի՛ հայրենակից, Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը»։ Պատմական այդ փաստաթուղթը հայկական երկրորդ պետության ծննդյան վկայականն էր։…

Պատասխան Իլհամ Ալիևին.

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Այսօր առավոտյան կարդացի ձեր այն հայտարարությունը, որում ըստ էության ասում եք, որ ունեք եռակողմ համաձայնություն և որ Հայաստանը չի կարող…

7 կուսակցությունների համատեղ հայտարարությունը

Տեղադրվել է - Ապրիլ 12, 2021 0
Ինչպես 33 տարի առաջ շատերն էին անիմաստ վանկարկում «Ղարաբաղ»-«Լենին-պարտիա-Գորբաչով» ու ոչինչ չէին հասկանում ազգային կարեւորագույն խնդիրներից՝ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԻՑ, այդպէս…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code