Դատական համակարգի մասին

Տեղադրված է at 09:01
1117 0

<<Արդարություն>> կուսակցության համանախագահ Արթուր Բալոյանի կարծիքը դատական համակարգի վերաբերյալ: 

«Կա երկու տեսակի արդարություն. դուք ունեք փաստաբան, որը լավ գիտե օրենքը, և փաստաբան, որը լավ գիտե դատավորին»:

Ճշմարտությունն ու արդարությունը վեր են ամեն բանից, քանզի միայն նրանցից է կախված ազգի մեծությունը։

 

Կարևորելով դատական համակարգի դերն ու նշանակությունը հզոր պետության կառուցման ու կայացման գործում՝ ցանկանում եմ արձանագրել այսօր առկա վիճակի իմ գնահատականը և ներկայացնել առաջարկություններ համակարգի զարգացմանն ու կայացմանն ուղղված:

  1. Գործող դատական համակարգը չի ապահովում արդարադատություն, անկախ դատավորների անձերից,
  2. Գործող դատական համակարգը չի ապահովում դատարանների անկախությունը, վճիռները մեծամասամբ կախված են տվյալ պահին գործող գործադիր մարմնի կամքից կամ ֆինանսական հնարավորություններ և այլ ազդեցություններ ունեցող անձանց ցանկություններից,
  3. Դատավորների ընտրության կամ նշանակման, նրանց գործունեության հետագա գնահատման համակարգը չի ապահովում Արդարություն, անկողմնակալություն, հավասար հնարավորություններ,
  4. Դատական գործընթացների ժամանակային հասանելիությունը և տևողությունը չի ապահովում ժամանակին և ազդեցիկ արդարադատություն:

Այս ամենից էլ բխում է անվստահությունը ամբողջ դատական համակարգի նկատմամբ:

Դատական համակարգը հիմքից սխալ է կառուցված և առաջարկվող փոփոխությունները (որքան էլ դրական թվան), ապահովելու են միայն առկա թերությունների ժամանակավոր ծածկման՝ կոսմետիկ լուծումներ, չապահովելով այնպիսի դատական համակարգ, որը կլինի անկախ, անկողմնակալ, արդարադատ և հասարակության վստահությունը վայելող:

Համակարգային փոփոխություններ հնարավոր է իրականացնել առաջին հերթին Սահմանադրական փոփոխությունների միջոցով:

Սակայն կան նաև կետեր, որոնք հնարավոր է իրականացնել այլ օրենսդրական փոփոխությունների շրջանակներում:

Եվ այսպես առաջարկում եմ՝

  1. Անցում կատարել երկաստիճան դատական համակարգի՝ դատարան և վճռաբեկ:

Հիմնավորում՝ երկաստիճան համակարգի դեպքում, երբ դատարանի վճիռը հնարավոր կլինի բողոքարկել միայն հստակ հիմքերի առկայության դեպքում, կմեծանա վստահությունը, կարագանան գործընթացները, կբարձրանա արդյունավետությունը:

  1. Ներդնել երդվյալ ատենակալների համակարգ՝ ընտրված մասնագետներից: Կազմում ընդգրկվեն դատավորներ, փաստաբաններ, դատախազներ, իրավագետներ՝ կախված գործի բարդությունից 3-9 հոգի: Երդվյալ ատենակալների ով լինելը գաղտնի լինի դատավարության մասնակիցների համար:

Հիմնավորում՝ միանձնյա որոշումների կայացումը պարունակում է սուբյեկտիվության ռիսկեր, ազդեցության հնարավորություններ, կոռուպցիոն ռիսկեր: Մասնագետներից կազմված երդվյալ ատենակալների կողմից կայացվող վճիռները կլինեն առավել արդար և օբյեկտիվ: Կազմի գաղտնիությունը կնվազեցնի կոռուպցիոն և անօրինական ազդեցության հնարավորությունները:

  1. Դատավոր նշանակել իրավապահ կամ փաստաբանական համակարգերում գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձանց՝ հետագայում հաշվի առնել որպես երդվյալ ատենակալ աշխատանքային փորձը:

Հիմնավորում՝ ի նկատի ունենալով դատավորների շատ բարձր պատասխանատվությունը՝ այդպիսի պաշտոնը վստահել անփորձ երիտասարդներին պարունակում է սխալների մեծ ռիսկ:

  1. Դատավորների ընտրության և հեռացման գործընթացը ամբողջությամբ անկախացնել օրենսդիր և գործադիր մարմիններից: Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն իրականացնել համապետական ընտրությունների միջոցով:

Հիմնավորում՝ Դատական համակարգը, հանդիսանալով իշխանության առանձին ու կարևոր ճյուղ, չպետք է ձևավորվի մյուս ճյուղերի կողմից: Բարձրագույն մարմինների ընտրությունը համապետական քվեարկության միջոցով կապահովի անկախություն, որոնք էլ իրենց հերթին կնշանակեն, կհեռացնեն մյուս դատավորներին:

  1. Հստակեցնել դատական գործընթացների ժամկետները՝ բոլոր փուլերում: Ժամկետների երկարաձգում թույլատրել միայն համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում ԲԴԽ հատուկ որոշմամբ:

Հիմնավորում՝ ամիսներ, երբեմն տարիներ, ձգձգվող դատավարությունները (հիմնականում արհեստական) խաթարում են արդարադատության հասնելու խելամիտ հնարավորությունները:

Սրանք միայն փոքր մասն են այն փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են իրականացնել անկախ, արդար դատական համակարգ ունենալու համար:

Հնարավոր չէ ունենալ հզոր, զարգացած, ժամանակակից պետություն առանց արդար դատական համակարգի:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ո՞րն է լուծումը

Տեղադրվել է - Փետրվար 24, 2021 0
Սոցիալական պետության էությունն այն չի, որ պետական բաժնեմասով առողջապահական հիմնարկի տնօրենը ստանա հինգ միլիոն դրամ աշխատավարձ, իսկ համանման մասնավոր հիմնարկի…

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում

Տեղադրվել է - Օգոստոս 2, 2021 0
Վեհափա՛ռ Տեր, Հարգելի՛ նախագահող, Հարգելի՛ պատգամավորներ, Շնորհավորում եմ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով: Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական…

Քաոսից դուրս գալու լուծման բանալին

Տեղադրվել է - Մարտ 7, 2021 0
Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվի, որ ունակ և ընդունակ կլինի երկրում հաստատել օրենքի դիկտատուրա, ապահովել…

Հակակառուպցիոն դատարանի մասին

Տեղադրվել է - Հունվար 19, 2021 0
Նորայր Նորիկյան Մի քանի դիտարկումներ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին կամ կոռուպցիայից զերծ իշխանությունը կարող է միայն հաստատել խաղի արդար կանոններ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code