ՆՊԱՏԱԿՆԵՐ

Ամսաթիվ: 24/03/2017 04:07 PM
  • 1. Մենք կհաղթահարենք կոռուպցիան մեր հասարակության իրավաբանական գիտելիքների բարձրացման և արդար դատական համակարգի միջոցով:
  • 2. Մենք կարծում ենք որ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, մինչև Ազգային Ժողովի կողմից վավերացվելը, նախորոք պետք է դրվի հասարակական քննարկման և բաց մասնագիտական քվերակության:
  • 3. Կրթությունը պետք է հասանելի լինի ցանկացած մարդու՝ կախված նրա մտավոր հնարավորություններից այլ ոչ թե ֆինանսական: Պետությունը պարտավոր է հոգալ, որ կրթությունը հասանելի լինի հասարակության բոլոր խավերին:
  • 4. Մենք անպայման, որպես սկիզբ, կներդնենք Առողջության պարտադիր ապահովագրման ինստիտուտը: Նրանք, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն վճարել դրա համար, պետք է ֆինանսավորվեն պետության կողմից: Առողջապահությունը պետք է հասանելի լինի ցանկացած մարդու համար անկախ իր տվյալ պահի ֆինանսական վիճակից:
  • 5. Մենք խորապես հետամուտ ենք լինելու տնտեսական նոր առողջ մթնոլորտի ձևավորմանը: Բոլորը պարտավոր են վճարել հարկերը, իսկ պետությունը պարտավոր է մաքսիմալ թափանցիկ և արդյունավետ ուղղորդել այդ միջոցները ի բարորություն ողջ հասարակության, այլ ոչ թե առանձին անհատների: Մեծագույն ուշադրություն պետք է դարձնել փոքր և միջին ձեռնարկատիրությանը, ստեղծելով նրանց համար հատուկ բարենպաստ պայմաններ զարգացման և գոյատևման համար: Նրանց համար պետք է սահմանվեն հատուկ բանկային պայմաններ:
  • 6. Մենք շուտափույթ պետք է ներդնենք գյուղատնտեսության պարտադիր ապահովագրության համակարգ և փորձենք պետական երաշխավորությամբ ապահովված ցածր տոկոսադրույքներով վարկեր ապահովել գյուղացու համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձնենք սահմանամերձ գյուղերին: Պետությունը պետք է ապահովի գյուղացու բերքի և արտադրանքի սպառման շուկաներ: Բնական աղետի դեպքում գյուղացին պետք է ստանա համարժեք փոխհատուցում:
  • 7. Մենք պետք է համախմբենք ողջ հայությանը և պետական մակարդակով ստեղծենք մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր հայ զգա իրեն որպես ընդհանուր հայության կարևոր և պահանջված մասնիկ՝ անկախ իր գտնվելու վայրից: Հայաստանը պետք է հանդիսանա ողջ աշխարհասփյուռ հայության հուսալի պատվարը և ինքնության պահպանման երաշխավորը:
  • 8. Մենք պետք է հետամուտ լինենք Արցախի հարցի մաքսիմալ արագ լուծմանը ուժեղ խթանելով հնարավոր բոլոր ներքին և միջազգային ռեսուրսները:
  • 9. Մենք հատուկ ուշադրություն պետք է դարձնենք նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու ներմուծմանը բանակում: Բարձրացնելով աշխատավարձերը և սոցիալական այլ ծրագրերի աջակցությամբ բանակում ծառայելը դարձնելով գրավիչ՝ հնարավորինս արագ ապահովենք անցումը պրոֆեսիոնալ բանակի:
  • 10. Մեր առանցքային գաղափարներից մեկը, որի համար մենք պայքարելու ենք, դա արդարության ներկայիս շեմի բարձրացումն է, ինչը կվերադարձնի մեր ժողովրդին իր նախկին ուժն ու եռանդը և հավատը ապագայի նկատմամբ:
loading...