Գարեգին Միսկարյան

Տեղադրված է at 10:43
727 0
Որպեսզի Հայաստանը դառնա նորմալ (կայացած, զարգացած) պետություն, (որպեսզի առհասարակ պետություն դառնա) պետք է Հայաստանում վարվի ճիշտ (առաջընթացին, զարգացմանը միտված) քաղաքականություն, որպեսզի վարվի ճիշտ քաղաքականություն, պետք է ունենալ առողջ (մրցակցային, իրար հակակշռող և հավասարակշռող ուժերով, գաղափարական, արժեքային) քաղաքական դաշտ, որպեսզի լինի առողջ քաղաքական դաշտ պետք է ունենալ կայացած (ներքին ժողովրդավարությամբ ձևավորվող և առաջնորդվող, գաղափարական, արժեքային) քաղաքական ուժեր, որպեսզի ձևավորվեն կայացած քաղաքական ուժեր, անհրաժեշտ է քաղաքականցված (իր արժեքների մեջ ինքնորոշված, և այդ արժեքներով հանրային հարաբորություններ հաստատելու համար սեփական ժամանակն ու ռեսուրսները ներդնելու պատրաստ) քաղաքացիական հասարակություն, որպեսզի ձևավորվի քաղաքականացված քաղաքացիական հասարակություն մեզանից յուրաքանչյուրը պիտի ինքնորոշվի և գտնի իր արժեքները կիսող ինքնորոշված այլ անձանց և խմբերի ու խմբերով, թիմերով պիտի շարունակեն կրթել ու կրթվել, տարածել իրենց գաղափարները և միավորվել գաղափարների շուրջ։
Որպես միավորման նվազագույն պայման կարող է լինել Հայաստանում ժողովրդավարական արժեքների (ազատության, արդարության և համերաշխության) վրա հիմնված ժողովրդավարության կարգեր հաստատելու հրամայականը։
Կլինի Հայաստանում ժողովրդավարություն` կլինի Հայաստանը, չի լինի Հայաստանում ժողովրդավարություն` չի լինի Հայաստանը։
Մնացածը ածանցյալ են, մնացածը հետևանքներ են։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում

Տեղադրվել է - Օգոստոս 2, 2021 0
Վեհափա՛ռ Տեր, Հարգելի՛ նախագահող, Հարգելի՛ պատգամավորներ, Շնորհավորում եմ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով: Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code