Էդմոն Մարուքյանը ֆեսբուքյան գրառմամբ արձագանքել է Ալիևի ելույթին

Տեղադրված է at 10:40
38 0

Իմ պատասխանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Իլհամ Ալիևի
հնչեցրած ելույթին.
1939 թ. Կանադական ակումբում ունեցած ելույթում Ուինսթոն Չերչիլը հայտարարեց.
«Ողջ աշխարհն այժմ մեզ է նայում, քանի որ մենք պաշտպանում ենք համամարդկային
արժեքները»: Ես մտաբերեցի հենց այս խոսքերը, երբ լսեցի հարևան Ադրբեջանից մեր
աշխարհ եկած հերթական բռնապետի ելույթը: Այո՛, այսօր ամբողջ աշխարհը նայում է
ազատության փոքրիկ կղզյակին՝ ի դեմս Հայաստանի, որ գրեթե միայնակ է պայքարում
ժամանակակից ֆաշիզմի՝ ХХI դարի շագանակագույն ժանտախտի դեմ՝ արտահայտված
հանձինս Բաքվի և Անկարայի՝ վերածնված պանթուրքական ավտորիտար ռեժիմներով,
որոնք հանուն սեփական նեղ կլանային-կոռուպցիոն նպատակների, պատրաստ են խախտել
խաղաղությունն ու կայունությունը ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ
աշխարհում: Ալիևը, առաջնորդվելով «պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակումն
է» սկզբունքով, Հայաստանին մեղադրեց այն ամենի մեջ, ինչը հանդիսանում էր Բաքվի
ռեժիմի հանցագործությունը:
Այնուամենայնիվ, ինչպես մեծն Դոստոևսկին է գրել, ամեն բան ունի իր սահմանը,
որից անցնելը վտանգավոր է, որովհետև եթե անցնես, էլ չես կարող հետ դառնալ:
Ալիևի ռեժիմն անցավ տվյալ սահմանը՝ ստեղծելով ահաբեկչության հովանավոր
պետություն, ռազմական հանցագործ պետություն, ագրեսոր պետություն, միջազգային
խաղաղության ու կայունության համար սպառնալիք հանդիսացող պետություն: Որքան էլ
կրտսեր Ալիևն իր ելույթում ջանում էր ներկայացնել իր ընտանիքի կառուցած
երկիրը՝ որպես առաջադեմ համաշխարհային հանրության մաս, Ադրբեջանը շարունակում
է զբաղեցնել 129-րդ տեղը կոռուպցիայի ցուցանիշներով, ստվերային տնտեսության
առումով՝ առաջին տեղերից մեկը, շարունակում է մնալ ավտորիտար պետությունների
խմբում՝ ամեն տարի ավելի վատ ցուցանիշներ գրանցելով ժողովրդավարության և
մամուլի ազատության սանդղակներում, ինչպես նաև մշտապես հայտնվելով մարդու
իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգային կառույցների զեկույցներում:
Որքան էլ Ալիևը փորձում էր շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը
մարդկության դեմ կատարված հանցագործություններից՝ իր ելույթի մեծ մասը
նվիրելով համատեղ միջազգային զարգացմանը, Բաքվի ռեժիմի դիվանագիտական
գործունեությունը մեկընդմիշտ արատավորված է «խավիարային» կոռուպցիայով, որի
հետևում կանգնած են Իսլամական պետության տիպի ռազմական մեքենայի
գործողությունները:
Ես կնշեմ ընդամենը մի քանի գործոններ, որոնց հիման վրա պետք է իրականացվի
միջազգային հետաքննություն և միջազգային պատժամիջոցներ կիրառվեն Բաքվի
հանցավոր ռեժիմի նկատմամբ՝
1. Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիան, որն ամբողջովին ոչնչացրեց
խաղաղ բանակցությունները, խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:
2. ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական հոդվածների բազմաթիվ խախտումները:
3. Պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են ինչպես 2016
թվականի Ապրիլյան պատերազմում, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի
ընթացքում՝ Արցախի խաղաղ հայ բնակչության, հայ ռազմագերիների նկատմամբ:
4. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում արգելված զենքի օգտագործումը
(ներառյալ կասետային ռումբերն ու քիմիական զենքի տարրերը), խաղաղ բնակչության,
դպրոցների և հիվանդանոցների ռմբակոծությունները:
5. Սիրիայից ահաբեկիչների տեղափոխումն ու օգտագործումը:
6. Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու ադրբեջանականացումը:
7. Արցախի և Հայաստանի դեմ անօրինական շրջափակումը, որն ուղղված է հայերի
պատմական բնակության վայրի հայաթափությանը:
8. Հայերի դեմ ատելության քարոզումը, ինչպես Ադրբեջանի ներսում (ներառյալ
երեխաների շրջանում), այնպես էլ դրա սահմաններից դուրս, և, ըստ էության,
Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը:
9. Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ մշտական
ոտնձգությունները՝ արտահայտված ագրեսիվ հռետորաբանությամբ, պատմական
ճշմարտության աղավաղմամբ, ատելության քարոզչությամբ, ինչպես նաև անմիջական
ռազմական գործողություններով և ՀՀ ինքնիշխան սուվերեն սահմանների խախտմամբ:
10. Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը՝ ի նշան Ադրբեջանում հայերի
նկատմամբ ատելության քարոզչության:
11. Ռազմագերիների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, ձերբակալությունները,
խոշտանգումներն ու սպանությունները:
12. Զոհված զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմինների պղծումը:
Եվ հանցագործությունների այս ցանկը կարող է երկար շարունակվել՝ նույնիսկ առանց
հաշվի առնելու Ղարաբաղյան հակամարտության արմատական պատճառների, մասնավորապես`
20-րդ դարի վերջին Ադրբեջանական ԽՍՀ հայ բնակչության դեմ իրականացված ջարդերի,
ցեղասպան քաղաքականության մասին պաշտոնական Բաքվի մշտական լռությունը:
Համաշխարհային հանրությունը չի կարող մոռանալ Բաքվի և Սումգայիթի ջարդերը,
ինչպես նաև իրականացված «Օղակ» օպերացիան:
Նաև կցանկանայի ընդգծել այն, թե ինչպիսի եռանդով էր ռազմական հանցագործ Ալիևը
փորձում Հայաստանը ներկայացնել բացասական տեսանկյունից՝ ասես խուսափեր
հանցագործությունների համար պատժից: Հայ ազգային հերոս Նժդեհին արատավորելու
անընդհատ փորձերը չեն կարող պսակվել հաջողությամբ, քանի որ ողջ աշխարհն ավելի
լավ գիտի պատմությունը, քան Ալիև կրտսերը: Կարծում եմ, որ հատկապես ռուս
ժողովուրդը հիշում է Նժդեհի սխրանքների մասին: Լինելով Ռուսաստանի կայսերական
բանակի սպա՝ Գարեգին Նժդեհը պարգևատրվել է Սուրբ Առաքյալներին հավասարազոր
իշխան Վլադիմիրի Կայսերական Շքանշանով, Սուրբ Աննայի Կայսերական Շքանշանով,
երկու անգամ Սուրբ Գեորգիի խաչով և Սուրբ Ստանիսլավի Շքանշանով: Այս բոլոր
շքանշանները տրվել են հերոսին երիտթուրքական ֆաշիզմի դեմ քաջ մարտերի համար:
Բաքվի ռեժիմը պետք է իմանա, որ պատմությունը բազմիցս ցույց է տվել բռնակալների
ճակատագիրը, ովքեր, ոգեշնչված հաղթանակներից և համաշխարհային հանրության
լռությունից, կորցրել են թույլատրելի սահմանների զգացումը:
Այսպիսով, այս պատմությունը, ինչպես ասում էր մեծն Կլյուչևսկին, ոչինչ չի
սովորեցնում, սակայն խստորեն պատժում է դասերի չիմացության համար:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ՝ Էդմոն Մարուքյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ, Քայլ 3

Տեղադրվել է - Հունվար 21, 2021 0
Առկա իրավիճակում շատ կարևոր է ՀՀ Քաղաքացիների անվտանգությունը ապահովելը և անվտանգության զգացողությունը բարձրացնելը: Մասնագիտական ճիշտ նախագծված, կառուցված և կազմակերպված անվտանգության…

ՆՐԱՆՑ, ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԲԵՐԵԼ

Տեղադրվել է - Հունվար 30, 2021 0
Սա նախագիծ է, ուստի կարծիքների եւ ուղղումների համար շնորհակալ կը լինեմ (…ենք)․ Տեղեակ լինելով, որ 2015 թ.-ին Սահմանադրութեան փոփոխութիւնները տեղի…

Պատասխան Իլհամ Ալիևին.

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Այսօր առավոտյան կարդացի ձեր այն հայտարարությունը, որում ըստ էության ասում եք, որ ունեք եռակողմ համաձայնություն և որ Հայաստանը չի կարող…

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Հունվար 27, 2021 0
Ճիշտ հասկանալու և գնահատելու համար առաջարկում եմ սկզբում մոռանալ այն ամենը ինչ լսել և տեսել եք Կուսակցությունների մասին ու փորձենք…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code