Տեղադրված է at 15:31
437 0
Սիրելի՛ հայրենակից,
Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը»։ Պատմական այդ փաստաթուղթը հայկական երկրորդ պետության ծննդյան վկայականն էր։ Ամրագրվեց ԼՂՀ հայ բնակչության՝ իր պատմական հողում ինքնորոշվելու, անկախ պետականություն կառուցելու կամքը, իր իրավունքները պաշտպանելու վճռականությունը։ Արցախի ազատագրական պայքարում համախմբվեց համայն հայության ներուժը։ Լեռնային Ղարաբաղի անկախության անշրջելիությունը վերահաստատվեց 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։
Հաջորդած երեսուն տարիները պետականաշինության, խաղաղություն պարտադրելու ոչ դյուրին ժամանակներ էին։ Արցախը ողջ հայությանը միավորող հաղթանակի և հպարտության խորհրդանիշ էր։ Ցավոք, 2018թ. Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը չկարողացավ բանակցային գործընթացում ամրապնդել և պաշտպանել Արցախի հանրապետության դիրքերը։ Ավելին՝ անհավասարակշիռ, ապազգային արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում հայտնվեցինք միջազգային մեկուսացման մեջ՝ չկարողանալով հակազդել թուրք-ադրբեջանական ագրեսիային։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ վավերացվեց ծանր պարտության փաստը՝ հայկական երկու պետականությունները կանգնեցնելով անվտանգային լրջագույն սպառնալիքների, անորոշ ապագայի առջև՝ սասանելով նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։
Այդուհանդերձ, մենք մեր քաղաքական իրավունքներից, արդար պահանջատիրությունից նահանջելու իրավունք չունենք։ Ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված Արցախի Հանրապետության անկախության օրն ու նրա խորհուրդը պարտադրում են վերահաստատել, որ Արցախի անվտանգությունը շարունակելու է լինել մեր քաղաքական օրակարգի առաջնահերթությունը։
Մենք պարտավոր ենք անհնարինը գործադրել Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու, Արցախի հանրապետության կարգավիճակը ամրագրելու ուղղությամբ։
Լավատեսությամբ շնորհավորենք Արցախի անկախության օրը, վստահ ու վճռական, որ հայկական Արցախը հարատեւելու է։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայտարարություն

Տեղադրվել է - Հունվար 14, 2021 0
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.01.2021թ., Երևան   Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին: Այն պահին, երբ ԱՄՆ-ն զբաղված է…

ՆՐԱՆՑ, ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԲԵՐԵԼ

Տեղադրվել է - Հունվար 30, 2021 0
Սա նախագիծ է, ուստի կարծիքների եւ ուղղումների համար շնորհակալ կը լինեմ (…ենք)․ Տեղեակ լինելով, որ 2015 թ.-ին Սահմանադրութեան փոփոխութիւնները տեղի…

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեղադրվել է - Փետրվար 22, 2022 0
Հարգելի պարոն Փաշինյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը հայտնվեց լրջագույն ճգնաժամի մեջ, որը տարածվում է անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code