ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրված է at Ապրիլ 3, 2021
2630 0

Սկսում եմ հոդվածների շարք, որի նպատակն է վերլուծել առկա իրավիճակը և առաջարկել լուծումներ:

ՀՀ Սահմանադրություն Հոդված 1

«ՀՀ֊ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Ինչ ե՞ն նշանակում այս բնորոշումները, փորձենք բացել, վերլուծել, հասկանալ ինչքանով են դրանք իրականացել:

Այս հոդվածում կխոսեմ Իրավական պետության մասին:

ՀՀ Սահմանադրություն, Հոդված 2

«ՀՀ֊ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությունով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Սկսենք սկզբից, իշխանությունը պատկանում է ՀՀ Քաղաքացուն, ոչ թե ժողովրդին (ժողովուրդ իրավական ձևակերպում չկա․․․), բայց քանի՞ մարդ կա, որ այսօր հավատում է այդ սահմանմանը, քանի՞ մարդ կա, որ մինչև այսօր անցկացված որևէ ընտրություն համարում է ազատ և արդար․․․

Բացարձակ մեծամասնության կարծիքով ճիշտ հակառակն է և դա հեռու չէ իրականությունից:

Եվս մեկ շատ կարևոր կետ վերլուծենք

ՀՀ Սահմանադրություն Հոդված 5

«Պետական իշխանությունը իրականացվում է Սահմանադրության և օրենքների համապատասխան օրենսդիր, գործադիր և դատական իշխանության տարանջատման սկզբունքի հիման վրա․․․»:

Ի՞նչ ունենք մենք այսօր․․․ ՀՀ Քաղաքացին ընտրում է օրենսդիր մարմին ու վերջ, գործադիր և դատական մարմինների ձևավորման վրա Քաղաքացին անմիջական ազդեցություն չունի, այդ մարմինների աշխատանքի, արդյունավետության և այլ չափանիշներից կախված ազդեցություն նույնպես չկա, այսինքն սահմանված ժամկետի ընթացքում այդ մարմինները գործում են անկախ ՀՀ Քաղաքացու (որին պիտի պատկաներ իշխանությունը) կամքից․․․

Մեկ կետ էլ Ընտրական օրենսգրքից, որտեղ սահմանվում է «անցողիկ շեմ» հասկացություն և խախտելով ՀՀ Սահմանադրության վերը նշված կետերը սահմանում է մի կարգավորում, որով զրկում է ՀՀ Քաղաքացուն իր ներկայացուցիչը ունենալու իրավունքից, արհեստականորեն (Քաղաքացու կամքին հակառակ) վերաբաշխելով ձայները «շեմը» հաղթահարած ուժերի միջև․․․ Աբսուրդը էլ ինչպես է՞ լինում․․․

Օրինակները, ցավոք, շատ են և  դեռ կարելի է շարունակել, բայց իմաստը՞․․․ Եթե խախտվում են ամենագլխավոր ու հիմնարար կետերը, մնացածը չի կարող ճիշտ աշխատել:

Իրավական պետությունում պետք է լինի օրենքի գերիշխանություն և օրենքի առջև հավասարություն, պատասխանատվության անխուսափելիություն:

Սակայն շատ կարևոր է նաև, որ օրենքները լինեն արդար, նպաստեն անհատի, հասարակության և պետության զարգացմանն ու հզորացմանը:

Պատմությունից գիտենք բազմաթիվ օրինակներ, երբ օրենքները չեն եղել արդար, այլ ծառայել են որոշ անհատների կամ խմբերի շահերին:

Մարդն ունի ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն՝ հնազանդվելու արդար օրենքներին։ Նմանապես, մարդը բարոյական պատասխանատվություն ունի չհնազանդվելու անարդար օրենքներին։

«Անարդար օրենքն օրենք չէ ընդհանրապես»․․․

Ոչ մի դեպքում չի կարելի խույս տալ կամ արհամարհել օրենքները… Դա կտանի դեպի անիշխանություն։

Մարդը, որը խախտում է անարդար օրենքը, պետք է դա անի բաց ձևով, պատրաստակամ լինի ընդունելու պատիժը։ Անհատն իրականում արտահայտում է օրենքի հանդեպ բարձրագույն հարգանք, երբ խախտում է մի օրենք, որն, ըստ իր գիտակցության, անարդար է, և կամավոր ընդունում է ազատազրկման պատիժը, որպեսզի բարձրացնի հասարակության անդամների գիտակցությունն այդ անարդարության նկատմամբ:

Օրենսդրության կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է։

Ամփոփելով կարող ենք ասել Իրավական պետություն այսօր չունենք և մեր աշխատանքի հիմնական ուղղությունը պետք է լինի այդ ուղղությամբ:

Առանց Իրավական պետության կայացման հնարավոր չի լինի կայացնել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական պետություն:

Ուստի ի գործ Հանուն Ազգային Պետականության, Հանուն Արդարության, Հանուն Հզոր Հայքի․․․

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Քաոսից դուրս գալու լուծման բանալին

Տեղադրվել է - Մարտ 7, 2021 0
Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվի, որ ունակ և ընդունակ կլինի երկրում հաստատել օրենքի դիկտատուրա, ապահովել…

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Փետրվար 1, 2021 0
ժամանակին կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ: Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ այսպես, թե այնպես, նրանք հանդիսանում…

Հակակառուպցիոն դատարանի մասին

Տեղադրվել է - Հունվար 19, 2021 0
Նորայր Նորիկյան Մի քանի դիտարկումներ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին կամ կոռուպցիայից զերծ իշխանությունը կարող է միայն հաստատել խաղի արդար կանոններ…

Դեպի «Չորրորդ Հանրապետություն»

Տեղադրվել է - Հունվար 11, 2021 0
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին Հայոց պետականությունը վերականգնելու հնարավորությունը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code