Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերլուծությունը։

Տեղադրված է at Ապրիլ 3, 2021
0 0
Նախ ասեմ ձեզ, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ Պատերազմի հետևանքները ինչպես դուք խոստացաք ցավոտ եղան Հայ Ազգի համար, բայց ոչ ձեր համար, որևհետև Հայ Ազգի 90%-ի կյանքը կանգ է առել, մինչ դեռ ձերը շարունակվում է։ Պատերազմի <<հետևանքը>> հազարավոր Հայորդիների կորուստն է, Արցախի` մեր հայրենիք, 70%-ի կորուստն է։❗
Ոնց ե՞ք դուք պատկերացնում, որ կապիտուլիացիա ստորագրած իշխանությունը, որը չկարողացավ կազմակերպել տարրական մատակարարումը Արցախում, պետք է կազմակերպի հետպատերազմյան իրավիճակի անհաղթահարելի խնդրիրների լուծումը??? 🤔
Հիշեք ոչ միայն ընկած մեր հերոս տղաներին, այլ Հիշեք մեր անհետ կորած և գերի ընկած տղաներին։❗
Եթե ըստ ձեզ նախկինում թյուրըմբռնումներ եք ունեցել ՀԱՊԿ-ի հետ, ապա այսօր այդ <<նախկին թյուրըմբռնումները>> դարձել են լայն և դժվար խնդիրներ, անլուծելի ձեր կողմից վարած արտաքին քաղաքականության շնորհիվ։❗
Ավելացնեմ, որ ձեր նախկին և ներկա թյուրըմբռնումների պատճառով, մեր ներքին և արտաքին քաղաքականության մեջ, մենք կորցրել և կորցնում ենք Հայրենիք, Պետականություն, հազարավոր Հայորդիներ։❗
Տարածաշրջանային անվտանգություն ունենալու համար, պետք լինել վստահելի դաշնակից մեր հարևանների համար, այլ ոչ թե անվանել բռնապետական ռեժիմ Իրանի Իսլամական Հանրապետությանը, որն ի դեպ արեց ձեր կուսակցության պատգամավորը և որի արդյունքում այդ իսկ հայտարարությունից մեկ ամիս անց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ նախարարը այցելեց Ադրբեջան և համատեղ հայտարարությամբ հանդես գալով ընդունեց Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։❗
Ձեր այդ շարունակական <<թյուրըմբռնումները>> մեզ վրա ծանր հետևանքներ ունեցան։ ❗
Այո համամիտ եմ, որ մենք դեռևս չունենք անլուծելի խնդիրներ, բայց այդ խնդիրները դուք չեք կարող լուծել և դուք դա Լավ գիտեք։❗ Երբ ձեզ հարցնում են Սյունիքի մասին`տարածքային կորուստները ինկատի ունենալով, դուք խոսում եք ինչ որ ներդրումների մասին, ո՞ւմ կողմից, ի՞նչ գումարներով, երբ անգամ գումար չկա պետբյուջեն, որպիսզի ապահովեք նպաստները և թոշակները։ Կամ լավ ո՞նց եք պատկերացնում, որևէ ներդրում Սյունիքում, որտեղ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել։ Դո՛ւք մտածում ե՞ք որևէ բան ասելուց առաջ։ Դուք խորհրդական չունե՞ք, որ գոնե փոքրիշատ հասկանա քաղաքականությունից, չեմ հասկանում։❗ Հո խաբելով չէ՞։ Սյունեցիք և առհասարակ Հայ Ազգը հիմար չէ, ինչպես դուք և ձեր նմանները մտածում են։❗
Լավ մի հատ հասկանանք, ըստ ձեզ Նիկոլ Փաշինյան` պետք է մեր հայրենիքից տանք Ադրբեջանին փողի դի՞մաց։ Է Հայաստանը տվեք Թուրքիային, էտպես այլևս ապաշրջափակում չի լինի😡։
Դուք մտածել ե՞ք, որ կարող ենք վերցնել և ոչ թե տալ, այդպես լուծել ապաշրջափակման հարցը։ Ինչո՞ւ է, որ ով նստում է իշխանության աթոռին միայն մտածում է տալու մասին։‼️‼️‼️
Այսինքն ըստ ձեզ, բոլորը շահագրգիռ են, որ մենք պետություն չունենանք` Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, բա Հայ Ազգը????? Չեմ հասկանում դուք իշխանություն եք, որ բավարարեք այլ պետությունների շահերը????
Թե ուրիշները ինչի մեջ են շահագրգիռ կարևոր չէ, մե՛նք պետք է հետապնդենք մեր պետական և ազգային շահը։ Մի՞թե դա ձեզ ոչ մեկ չի ասել։
Ինչ վերաբերում է մեր ռազմագերիներին և անհայտ կորածներին, ապա զուտ բանավոր պայմանավորվածությունը բավարար չէ, քանի որ բազմիցս խոսել եմ և պարզ ասել եմ, որ Ադրբեջանը մեր ռազմագերիներին և անհայտ կորածներին օգտագործելու է իր տարածաշրջանային ամբիցիաների համար, որը որ ձեռնատու չէ և չի բխում մեր պետական և ազգային շահերից։ Այլ մոտեցում է պետք, որտեղ թելադրողի դերում կարող ենք բանակցային սեղանին ներկայացնել պահանջ, որտեղ անհապաղ պետք է հետ վերադարձվեն բոլոր ռազմագերիները։ Չէ՞ որ վերջ ի վերջո մե՛նք պետություն ենք, իսկ պետությունը պարտավորություններ ունի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու նկատմամբ։
Ձեզ մեկ անգամ խորհուրդ տվեցի գնալ դիրքեր և ուշադիր լինել մի գրառման, որ գիտե յուրաքանչյուր հայրենիքի պաշտպան, ով գեթ մեկ անգամ եղել է դիրքերում, հուշեմ ևվս մեկ անգամ <<թշնամին նենգ է և խորամանկ>>։ Մի սպասեք մեծահոգություն այնտեղ որտեղ այն չկա։ Պետք է շարժվել և քայլեր ձեռնարկել, հաշվի առնելով այս հասարակ նախադասությունը, որը ցավոք սրտի դուք չեք անում։
Իսկ մեր ռազմագերիները, անհայտ կորածները և նրանց ընտանիքները տառապում և տանջվում են վարկյան առ վարկյան։❗
Ներքին քաղաքական դաշտի մասին։
Այն որ կա ներքին քաղաքական ճգնաժամ դա պարզ է բոլորին, բայց այն որ դուք մեղավոր եք և պատասխանատու այս ամբողջ իրավիճակի համար, նույնպես բոլորը գիտեն, բացի ձեզանից։❗
Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին, դուք դա պետք է իրականացնեիք նոյեմբերի 9-ից անմիջապես հետո։ Եթե դուք վախեցաք էուֆորիայից, ապա հիշեք, որ դուք էուֆորիայի շնորհիվ եք եկել իշխանության։ Ժողովրդը մերժեց Սերժին, բայց ձեզ ընտրեց էուֆորյան։
Լարվածությունը ստեղծում են նախկին և ներկայիս իշխանությունները, որոնք վախենում են, որ հանկարծ ազգային ուժերը չգան իշխանության հասկանալով, որ կլինեն բացահայտումներ, որոնց համար ստիպված են լինելու պատասխան տալ։
Գիտեք ո՞րն է հետաքրքիր, որ դուք ժողովրդի կողմից մերժվածներին համարում եք ընդիմություն և այն, որ նրանք մերժում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները ինչպես դուք, դա նրանից է, որ քաղաքական դաշտը տարիներ շարունակ մոնոպոլիզացված է եղել և կա, իսկ ժողովուրդը զզվել է բոլորից։ Վերջապես Հայ Ազգը արթնանում է և հասկանիում է, որ բոլորդ նույնն եք և որ մեր երկրին պետք են նոր ազգային մաքուր ուժեր, ովքեր կկարողանան մաքրել տարիների ընթացքում քաղաքականությունը անբարոյականության վերածած դաշտը։ Դուք շահագործում եք այն, որ ժողովուրդը չի ցանկանում վերադառնալ անցյալին, բայց հավատացեք դուք նույնպես անցյալ եք ժողովրդի համար և ամբողջ հայ ազգն է սպասում, որ դուք վերջապես հեռանաք և վերջապես մենք ձեռք կբերենք ազատություն։❗ ❗ ❗ ❗ ❗ ❗
Դուք խոսում եք միլիարդավոր դրամների ծրագրեր իրականացնելու մասին, Արցախում, Սյունիքում, կրթական ոլորտում, զինվորներին, վիրավոր Զինվորներին, ուսանողական վարկեր և չգիտես ինչ կիսամիակների վարձերի վճարումներ եք անում, լավ Ի՞ՆՉ փողերով։ Լավ Մի՞թե մտածում եք, որ կարող եք կաշառել ժողովրդին։ Մի՞թե մտածում եք, որ կարող եք զոհվածի ընտանիքին, որդու, հոր, եղբոր կյանքի դիմաց, արդարության պահանջի դիմաց, կորցրած հայրենիքի, Արցախի դիմաց տալ մի քանի դրամ և այդպես լռեցնել նրանց։❗ ❗ ❗ ❗
Ինչ վերաբերվում է դատական համակարգին, ապա եթե դուք իսկապես ցանկանաիք բարեփոխումներ իրականացնել, ապա դա արդեն արած կլինեիք, այլ ոչ թե կօգտագործեիք եղածը, իսկ չստացվելու դեպքում կփորձեք ստեղծել ձեզ հարմար դատական համակարգ։ Նիկոլ Փաշինյան դուք այդպես էլ չհասկացաք, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ և ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ ՈՐ ՈՒԶՈՒՄ Է, ԱՅԼ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՏ Է, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ։❗ ❗ ❗
Դուք խոսում եք նախորդ տարվա համեմատ 40 միլիարդի տնտեսական աճի մասին և եթե հաշվի առնենք, որ ունեցել ենք տարածքային կորուստներ և արտագաղթ, չհաշված համավարակի պատճառով մահացած թոշակառուների քանակը, ապա դուք մահվան և հայրենիքի տարածքային կորուստը համարում ե՞ք տնտեսական ձեռք բերում։
Ձեր խոսքերով ասած Զավեշտալի է այն, որ դո՛ւք երկխոսության եք գնում ժողովրդի կողմից մերժված և հեռացված նախկին իշխանության հետ։ Զավեշտալի է այն, որ այդ նույն <<ընդիմությանը>> դուք հանցագործ, թալանչի և ապազգային եք անվանել և անվանում եք, բայց այնուհանդերձ նրանց հետ քննարկումների եք նստում և ոչ միայն արդարություն չիրականացրեցիք, որին որ ամբողջ ժողովրդն էր սպասում, այլ նույնիսկ նրանց համակարգային աջակցություն տվեցիք, շատերին համաներումով մաքրելով օրենքի առաջ, մինչ դեռ նրանցից շատերը մեղադրվում էին առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։
Այո համամիտ եմ, շատ ԶԱՎԵՇՏԱԼԻ է։❗
Դո՛ւք ասում եք, որ պատերազմի վերաբերյալ վերլուծություն եք իրականացնում, որպիսզի պարզեք ճշմարտությունը, ծիծաղելի է հավատացե՛ք, որևհետև ունենալով բոլոր պետական և իրավկան լծակները մինչ առ այսօր չեք կարողանում բացահայտել ձեր կողմից բազմիցս ասված դավադիրներին և մեղավորներին, մինչ դեռ հարցրեք յուրաքանչյուր Արցախում կռվածի և 24 ժամում ձեզ կասի իրողությունը և ճշմարտությունը, մեկ առ մեկ ասելով մեղավորների անունները։ Այո իսկապես շաաատտտ Զավեշտալի է, եթե իհարկե սա հերթական ծածկադմփոցը չէ, որտեղ միայն տուժվում է ժողովուրդը և ճշմարտությունը։❗
Ինչ վերաբերվում է ձեր կողմից նշված 100 միլլիոն դոլարի ավելացումը բանակին, ապա դա բավական է միայն, որպեսզի ապահովեք բանակին ելակով, ոչ ավել և ոչ պակաս։ Դա ձեռքբերում չէ, եթե հաշվի առնենք մեր թշնամու կողմից գտնված և օգտագործված զինամթերքը։
Մեզ ռազմաարդյունաբերություն է պետք, այլ ոչ թե ելակ։ Մեզ արդիական զրահատեխնիկա է պետք, այլ ոչ թե վերանորոգված տրակտորներ։ Մեզ արդիական հակաօդային պաշտպանություն է պետք, այլ ոչ թե ապագայի խոստումներ, որոնք երբեք իրականություն չեն դառնում։ Մեզ զենք է պետք, այլ ոչ թե զենք ունենալու ապագա հեռանկարներ։ Հոգնել ենք արդեն, կեղծ և շինծու խոստումներից, որոնք միայն խոստումներ են մնում։😡❗
Մեզ գումար պետք չէ մեր մարտունակությունը բարձրացնելու համար, մենք առանց այդ էլ մարտունակ ենք, ՄԵԶ ԶԵՆՔ ՏՎԵՔ, իսկ ձեզ պահեք այդ հազարավոր քրեական գործերը, որոնք այդպես էլ ինչպես միշտ կմնան միայն հարուցված գործեր։
Ինչ վերաբերվում է այն, որ <<մերժվածները>> ինչպես դուք եք ասում, բանակցությունները տարել էին փակուղի և պատերազմը անխուսափելի էր, ապա դուք ունեիք 3 տարի, որպեսզի զինեիք և կազմակերպեիք Արցախի պաշտպանությունը և ազատեիք մեզ դավադիրներից, որոնց մասին դուք խոսում էիք դեռ 2018 թվականին։ Միգուցե դա դուք ասում էիք, որպեսզի պատճառաբանություն ունենաիք երբ գար պահը????? 🤔 Հմմմ շատ Զավեշտալի է, երբ դո՛ւք լինելով իշխանություն խոսում եք դավաճանների և հանցագործների մասին, իսկ հետո ձեր իսկ ասած հանցագործների հետ սեղան եք նստում քաղաքական բանակցությունների, իսկ դավաճաններին չեք հայտնաբերում, բայց արդյունքում ունենք հազարավոր զոհեր, հազարավոր անհայտ կորածներ, ռազմագերիներ և կորցրած հայրենիք։ 🤔
Այն որ դո՛ւք պահպանողական եք եղել և պաշտպանության նախարար եք նշանակել նախկիների կողմից թողած մի մարդու, դա միայն հաստատում է այն, որ դուք ունեցել եք հիբրիդային կառավարություն, իսկ դա հեղափոխություն չի կարելի համարել։
Ըստ ձեզ դուք պահպանողական եք եղել ամենա կարևոր պետական կառույցում, փոխանակ արդիականացնեիք ամբողջ բանակը։ Բայց չէ՞ որ ժողովուրդը մերժեց այդ կոռոմպացված համակարգի ղեկավարներին, իսկ դո՛ւք նրանց նշանակեցիք ամենա կարևոր կառույցի ղեկավար??? 🤔
Ինչ վերաբերում է զենքի մատակարարման և կոռոմպացված վատ խողովակներին և այդ խողովակները չփակելուն, որ իբրև կարող է պատերազմ սկսվել, ասեմ ձեզ, որ գնել կոտրված և չաշխատող զենք (ինչպես դուք եք ասում) և չունենալ զենք, դա նույնն է։ Փաստացի ըստ ձեզ, մեզ տվել են անորակ զենք և ուղարկել են պատերազմ???‼️
Ըստ էության ի սկզբանե իշխանությունները տեղիակ են եղել բանակում տեղի ունեցող կոռուպցիաի մասին և ոչ որակյալ զենք զինամթերքի մատակարարման մասին։ Ստացվում է, որ մեզ պատերազմ են ուղարկել և զենքի փոխարեն մեզ միայն դուխ են տվել։❗ ❗
Իսկ ինչ վերաբերվում է Իսկանդերին, եթե ձեր խոսքերից ելնելով իսկանդերը կրակել ենք և չի պայթել, ապա դուք արդեն պետք է պատասխանատվության ենթարկեիք իսկանդեր ձեռք բերողին, այսինքն <<մերժվածին>>, իսկ մեր դաշնակցից բացատրություններ պետք է պահանջեիք, մինչ դեռ դո՛ւք դա չեք արել։❗ ❗ ❗
Եթե ըստ ձեզ 2018 թվականին մեր զինանոցում արկերի պակաս է եղել, ապա ուր ե՞ն տարիներ շարունակ զենք զինամթերքի ձեռք բերման համար հատկացված գումարները և ինչո՞ւ մի քանի տարվա ձեր իշխանության օրոք չեն լրացվել այդ զինամթերքի պակասը։ ❗ ❗
Այն, որ նախկինները բանակցել են Արցախի 7 շրջանների հանձնումը Ադրբեջանին, դա գիտեինք, դրա համար ժողովուրդը մերժեց <<մերժվածներին>>, այլ ոչ թե նրա համար, որ ունենաինք նույն ձեռագիրը նրանց մերժելուց հետո։
Տեսեք դուք ասում եք, որ Արցախը ճանաչելը կվաթարացներ իրավիճակը, Մի՞թե Արցախը կորցնելուց վատ էր լինելու։ Է միևնույնն է պատերազմ լինելու էր, գոնե իրավական միջազգային հարթակներում կկարողանաիք հանդես գալ Արցախին դե յուրե կարգավիճակ տվող և նրա անվտանգությունը երաշխավորող պետություն։❗
Այդ դեպքում մեր դիվանագետները ավելի լայն դաշտ կունենաին աշխատելու համար։ Դա նույնն է, թե մերժեք Թուրքիայի կողմից Հայ Ազգի հանդեպ իրականացված ցեղասպանությունը, որպիսզի երկրորդ անգամ հանկարծ մեզ չցեղասպանեն։ Դուք լուրջ ե՞ք խոսում։ ❗
Եթե մենք ինքներս չենք ճանաչում Արցախի անկախությունը ապա հարց, ինչո՞ւ պետք է դա անի միջազգային հանրությունը։ ❗
Իսկ առ այն, եթե սեր և գորովանք կար Արցախի նկատմամբ, ապա ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկը չէր հայտարարի, որ <<հեղափոխությունը ավելի կարևոր էր, քան թե Արցախի ազատագրման պայքարը>>։‼️
Այն, որ այսօր փողը թելադրում է քաղաքական դաշտը, համաձայն եմ և հետաքրքիր է, որ ՀՀ-ամբողջ ֆինանսական ռեսուրսի 90%-ը կենտրոնացված է այսպես ասած <<քաղաքական էլիտայի>> ձեռքում, ինչպես օրինակ ձեր իշխանության կողքին են կանգնած մի քանի օլիգարխներ, ովքեր հիանալի օգտվում են ներկայիս իրավիճակից։ Մինչ դեռ, ոչ մի ազգային մաքուր ուժ, նույնիսկ մամուլի ասուլիս կազմակերպելու փող չունի, չնայած որ հարյուրապատիկ գերազանցում ենք <<քաղաքական էլիտային>> Ազգային գաղափարը մեր երակներում կրելով և հանուն Ազգի և Հայրենիքի համար արված քայլերով և զոհաբերություններով։‼️ Եղել են և կան կոռոմպացված, ապազգային պոպուլիստ քաղաքական ուժեր, ովքեր այլևս տեղ չունեն ՀՀ քաղաքական դաշտում, դրանում ես անձամբ վստահ եմ։ 2018 թվականին ժողովուրդը ակնկալում էր ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, որը մեզ կբերեր տնտեսական աճ, կոռուպցիայի դեմ պայքարում հաղթանակ և այլն, բայց դրա դիմաց մենք ստացանք այն ինչ ունենք այսօր։
❗Հիմա ինձ ասեք ԶԱՎԵՇՏԱԼԻ է, թե՞ ոչ։❗
Արթուր Վալերիկի Վարդանյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Մարտ 18, 2021 0
Սկսում եմ հոդվածների շարք, որի նպատակն է վերլուծել առկա իրավիճակը և առաջարկել լուծումներ: ՀՀ Սահմանադրություն Հոդված 1 «ՀՀ֊ն ինքնիշխան, ժողովրդավարական,…

Ազգային օրակարգի հարցերը

Տեղադրվել է - Հունվար 26, 2021 0
Համազգային քննարկման թեման է, թե ով է գնալու մի քանի ամսով, շաբաթով, օրով թե ժամով ԱՄՆ դեսպան կամ աշխարհի որևէ…

Նախագահ Արմեն Սարգսյանի կոչը

Տեղադրվել է - Հունվար 9, 2021 0
Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների…

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Հունվար 25, 2021 0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 46-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ   Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ եւ օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության…

Ազգահավաք Աշխարհաժողով Մատենադարանում

Տեղադրվել է - Հունվար 19, 2021 0
Ազգահավաք Աշխարհաժողով Մատենադարանում – 24․01․2021, ժամը 14։00 Աշխարհաժողովի հայտարարությունը Հիմք ընդունելով 10․01․2021 թվականի Աշխարհաժողովի որոշումը, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված օրհասական…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code