Ո՞րն է լուծումը

Տեղադրված է at 14:58
1506 0
Սոցիալական պետության էությունն այն չի, որ պետական բաժնեմասով առողջապահական հիմնարկի տնօրենը ստանա հինգ միլիոն դրամ աշխատավարձ, իսկ համանման մասնավոր հիմնարկի ղեկավարը մտնի լրացուցիչ վարկային բեռի տակ, որպեսզի աշխատավարձ վճարի:
Սոցիալական պետության էությունը այն չի, որ ԱԺ պատգամավորը, նախարարը, նրանց վարորդներն ու օգնականներն ավելի լավ ապրեն, քան այն քաղաքացին, ում վճարած հարկերի շնորհիվ տվյալ անձինք աշխատավարձ են ստանում։
Սոցիալական պետության էությունը այն չի, որ գյուղի կլուբը քանդված լինի, գյուղացին վարկերի տակ կքած լինի, բայց գյուղապետը հիսուն հազար դոլարանոց մեքենա վարի:
Հայաստանցին, իրավամբ, եղել է աշխարհի ամենաաշխատասեր և բարեկեցիկ ապրողների թվում, ունեզրկվել է նախորդ դարի իննսունականներից սկսած առ այսօր` ապիկար իշխանությունների վարած անբարո քաղաքականության ընթացքում։ Քաղաքականություն, որը տնավեր, բնավեր արեց հարյուր հազարավոր քաղաքացիների։ Քաղաքականություն, որը ողջ հայությունից խլեց անգամ անձի բնական իրավունքը՝ արժանապատվությունը։ Փաստում եմ, որ, իրավամբ, եղել են իշխանությունների կողմից գրանցած հաջողություններ՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, բայց դրանք եղել են ժամանակավոր, շատ հաճախ էլ՝ քաղաքացու առողջության ու կյանքի հաշվին։
Ո՞րն է լուծումը.
1. Անհապաղ Սահմանադրության փոփոխություն, քանի որ հատուկ վարչապետի համար կարված այս Սահմանադրությունը վերջնականապես Հայաստանը տանելու է դեպի պետականության անկման ։
2. Արտահերթ ընտրություններ։ Ընդ որում, կարծում եմ, որ գործող իշխանությունն ունակ է անցկացնելու ազատ, արդար ընտրություններ։
3. Հայաստանն ու Հայաստանցուն ունեզրկած թալանի վերադարձ, բայց ոչ այնպես, ինչպես փորձ է արվել ու արվում այսօրվա իշխանավորի կողմից, որը մեկ բառով կոչվում է նողկալի, իսկ դրա օգտակար գործողության գործակիցը, ինչպես տեսանք ,հավասար է զրոյի։
4. Օրենքի դիկտատուրա իրավունքի գերակայությամբ։
Արդյունքում.
Բարեկեցիկ ապրող օրինապաշտ քաղաքացի, ով աշխարհին արդեն ավելի շատ տալու է, քան՝ վերցնելու, որի ուժով էլ ունակ և ընդունակ է լինելու ետ բերել ողջ հայությունից խլած բնական իրավունքի նորմը՝ Արժանապատվությունը։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Իմ պետությունը ՀԱՅՔ֊ն է !

Տեղադրվել է - Փետրվար 10, 2021 0
Ես ՀԱՅ եմ ! Իմ պետությունը ՀԱՅՔ֊ն է ! ՀԱՅՔ֊ը դառնալու է ինքնիշխան ու հզոր հայ մարդու շնորհիվ, իր պատմության,…

Ազգային օրակարգի հարցերը

Տեղադրվել է - Հունվար 26, 2021 0
Համազգային քննարկման թեման է, թե ով է գնալու մի քանի ամսով, շաբաթով, օրով թե ժամով ԱՄՆ դեսպան կամ աշխարհի որևէ…

Քվանտային քաղաքականություն

Տեղադրվել է - Հունվար 13, 2021 0
Ի՞նչ նոր գործոններ են ազդում արդի քաղաքականության վրա Ալբերտ Այնշտայնի նման գիտնականները հայտնի են ամբողջ աշխարհում, բայց քչերն են հասկանում…

Քաոսից դուրս գալու լուծման բանալին

Տեղադրվել է - Մարտ 7, 2021 0
Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվի, որ ունակ և ընդունակ կլինի երկրում հաստատել օրենքի դիկտատուրա, ապահովել…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code