<< Հայրենիքի Վահան>> պահեստազորի սպաների միության Հայտարարություն

Տեղադրված է at Ապրիլ 3, 2021
595 0

Հարգելի հայրենակիցներ։ Պատերազմի ծանր կորուստների վերքերը դեռ չամոքած, բազմաթիվ զոհերի և անհայտ կորածների, չճանաչված մարմինների, թշնամու զնդաններում տառապող պատանդների, հազարավոր երիտասարդ հաշմանդամների , նրանց բոլորի ընտանիքների անդամների և հարազատների հոգեկան ծանր վիճակի պայմաններում որոշ քաղաքական գործիչներ՝ մասնավորապես Իմ քայլը դաշինքի պատգամավոր Վահե Ղալումյանը հանդգնում է պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել բանակի վրա, քաջ  գիտակցելով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության պահանջների զինվորականները քաղաքականությամբ չեն կարող զբաղվել , ըստ այդմ և չեն կարող համարժեք կերպով  հակադարձել կամ պատասխանել, ուստի և   <<Հայրենիքի Վահան>> պահեստազորի սպաների միություն հասարակական կազմակերպությունը  հայտարարում է.

– Պատերազմի ողջ բեռը և ծանրագույն հետևանքները կրել է բանակը իր պահեստազորով և ժողովրդական կամավորներով։ Հակառակորդի հրթիռային և ԱԹՍ ների հարվածներին հակազդող համակարգերի բացակայության պատճառով նրանք սեփական մարմնով և արյամբ են չեզոքացրել  այն, չխնայելով ջանք ու եռանդ  պաշտպանելու հայրենիքը, գործելով անկարագրելի ու անհավանական անհամար սխրանքներ և ներկայումս էլ բանակը անդադար զարկերակի նման շարունակում է հայրենիքի պաշտպանության սուրբ գործը։ Քաղաքական գործիչների անխոհեմ հայտարարությունները ամենևին չեն նպաստում բանակի վերքերը ամոքելուն, վերականգնմանը և ամրապնդմանը, ուստի և  <<Հայրենիքի Վահան>> պահեստազորի սպաների միությունը վերահաստատում է իր դրքորոշումը առ այն, որ  իր ողջ ներուժով  կանգնած է բանակի կողքին և բոլոր նմանատիպ ու անխոհեմ արտահայտություններին ու արարքներին արձագանքելու է համապատասխան կերպով: Մենք   կոչ ենք անում քաղաքական գործիչներին հեռու մնալ բանակից  և չփորձել իրենց կեղտոտ խաղերի   մեջ ներքաշել մեր փառապանծ և հերոսական բանակին ։

<< Հայրենիքի Վահան>> պահեստազորի սպաների միություն

Երևան 13.02.202

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

«ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների դաշինք

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2021 0
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունները  ՆՈՐ ՀԱՃՆ համայնքի ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ «5»-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ հանդես են գալիս «ՎԱՐԴԱՆ ՊԱՊՅԱՆ» կուսակցությունների…

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Հունվար 27, 2021 0
Ճիշտ հասկանալու և գնահատելու համար առաջարկում եմ սկզբում մոռանալ այն ամենը ինչ լսել և տեսել եք Կուսակցությունների մասին ու փորձենք…

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Փետրվար 22, 2021 0
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Ազգային Ժողովի ամբիոնից օրերս հայտարարեց՝ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու: Ինչպես գիտեք շրջափակումը…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code