Ինչպե ՞ս դուրս գալ տնտեսական ճգնաժամից

Տեղադրված է at Ապրիլ 3, 2021
2470 0

Ինչ է պետք անել հարցին պատասխանելու համար պետք է նախ հասկանանք ճգնաժամերի պատճառները: Ըստ իս դրանք են՝ անվստահություն, անելանելիություն այսօրվա խնդիրների առաջ, անորոշություն ապագայի նկատմամբ …

Հետևաբար ցանկացած ճգնաժամից դուրս գալու հիմնական ճանապարհները դա

  1. Վստահությունը, Հստակությունը և Կանխատեսելիությունն են:

Փորձեմ հիմնավորել… Ճգնաժամ առաջանում է,

  • երբ չենք վստահում կառավարիչներին, անձերին, ովքեր պետք է լուծում առաջարկեն,
  • երբ հստակ կամ հասկանալի չեն իրականացվող ծրագրերը, դրանց արդյունքում ակնկալվող արդյունքները,
  • երբ չկան վստահելի և հստակ կանխատեսումներ հետագա գործընթացների և դրանց ժամկետների վերաբերյալ:

 

Հետևաբար այս խնդիրը ունի շատ պարզ լուծումներ

  1. Հնարավորինս շատ և լայն շրջանակների ընդգրկմամբ կազմակերպել քննարկումներ ըստ ոլորտների ու ճյուղերի: Որքան շատ մարդ ներգրավված լինի, անկախ քաղաքական հայացքներից, քննարկումներում և ծրագրերի մշակման գործընթացներում, այնքան բարձր կլինի դրանց նկատմամբ հասարակական վստահությունը:
  2. Ստեղծել համակարգ, որտեղ մարդիկ կգրանցեն իրենց խնդիրներն ու կարիքները: Խմբավորելով ու մշակելով դրանք, հնարավոր կլինի առավել հասցեական ու արդյունավետ ծրագրեր մշակել, որոնք կնպաստեն հստակությանը, հասկանալի կլինի մարդուն թե ինչով օգնեցին իրեն և որքանով է դա իր համար արդյունավետ:
  3. Նախորդ կետերի համադրմամբ մշակել և հրապարակային, ոլորտ առ ոլորտ, քննարկել ինչ վիճակ է տվյալ ոլորտում, ինչպիսի զարգացման սցենարներ կան և որի դեպքում ինչ քայլեր են նախատեսվում: Սա էլ կանխատեսելիությունը բարձրացնելու նպատակով, որը կօգնի մարդկանց կողմնորոշվել, պլանավորել իրենց հետագա գործունեությունը:

Արթուր Բալոյան

«Արդարություն» կուսակցության համանախագահ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿ

Տեղադրվել է - Հունվար 16, 2021 0
 Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:  Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին…

Դեպի «Չորրորդ Հանրապետություն»

Տեղադրվել է - Հունվար 11, 2021 0
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին Հայոց պետականությունը վերականգնելու հնարավորությունը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել…

Ո՞րն է լուծումը

Տեղադրվել է - Փետրվար 24, 2021 0
Սոցիալական պետության էությունն այն չի, որ պետական բաժնեմասով առողջապահական հիմնարկի տնօրենը ստանա հինգ միլիոն դրամ աշխատավարձ, իսկ համանման մասնավոր հիմնարկի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code