Արտահանման սկզբունքներ

Տեղադրված է at 10:32
996 0
Կարևորը սկզբունքներն են, սկզբունքների իմացությունը կարող է փոխարինել ինֆորմացիայի չիմացությանը: Երեկ գրել էի արտահանման տեսանկյունից պրոդուկտի պայմանական արժեքի հետ կապված սկզբունքների կարևորության մասին:
Ցավոք քննարկումը գնաց օրինակների ուղղությամբ, չնայած ծիրանն ու դեղորայքը զուտ օրինակ էին: Պայմանական արժեքի ուսումնասիրությունից հետո գուցե պարզվի, որ Հայաստանը մենակ ծիրան պետք է արտահանի կամ մենակ ասպիրին, կամ այլ՝ 156 տեսակի պրոդուկտ 🙂, բայց կարևորը պրոդուկտների պայմանական արժեքը բարձր լինի, այլ պարագայում արտահանումն անարդյունավետ կլինի:
Շարունակեմ արտահանման սկզբունքների թեման:
1. Էժան ապրանքը սովորաբար մեծ ծավալ կամ քաշ է ունենում ունենում, ինչի պատճառով թանկանում է լոգիստիկան: Հետևաբար, Հայաստանը, որպես լոգիստիկ խնդիրներ ունեցող երկիր, չի կարող իրեն թույլ տալ էժան ապրանք արտադրել:
2. Էժան ապրանք արտադրելու մեկ այլ խնդիրն արտադրական ծավալներն են՝ մեծ տարածքներ են պետք: Ինչը նույնպես խնդիր է Հայաստանի համար:
3. Ինչքան ապրանքը թանկ է, էնքան փոքր է նրա ինքնարժեքում լոգիստիկայի գինն ու էնքան ավելի հեռու տարածություններում այն կարող է մրցունակ լինել: Այդ նույն տրամաբանությամբ, ասենք Այֆոնը առանց լոգիստիկ խնդիրների վաճառվում է ամբողջ աշխարհում:
4. Ինչքան ապրանքն էժան է, էնքան մեծ պարտիաներով պետք է աշխատես, իսկ ինչքան թանկ է՝ էնքան փոքր պարտիաներ կարող ես արտահանել:
5. Ինչքան ապրանքը հեռու ուղարկելու պոտենցիալ ունի, էնքան շատ մրցակիցներ է ունենալու: Իսկ ինչքան շատ մրցակիցներ ունենա, էնքան մեծանում է բրենդի, մարքեթինգի կամ արտադրական ցածր ինքնարժռքի դերը: Պետք է դիմել ուժեղ բրենդինգային ընկերությունների:
6. Էժան ու սովորական ապրանքը պետք է վաճառվի մոտ շուկայում, իսկ, եթե ունիկալ ապրանք է, ապա պետք է թանկ ու հեռու վաճառվի:
7. Էժան ու սովորական ապրանքի արտադրությունը պետք է հումքին մոտ լինի:
8. Թանկ ինքնարժեք ունեցող ապրանքները պետք է տեղադրվեն մարդկային ռեսուրսներին մոտ, քանի որ գինը նաև ձևավորվում է մարդկային ռեսուրսների բարձր ինքնարժեքի հաշվին, որի դերը մեծ է թանկ պրոդուկտներում:
Կարող եմ շարունակել, չհոգնեցնեմ: Բայց վերոնշյալ սկզբունքների հիման վրա է ձևավորվում պրոդուկտի պայմանական արժեքը: Ու այդ սկզբունքներով, որ ուսումնասիրենք, կարողա պարզվի, որ մեր գյուղացիները պետք է թարգեն ցորեն ցանելը ու պետության համար ավելի շահավետ կլինի գյուղում սուբսիդավորել, ասենք ժամացույցի արտադրություն հիմնելը: Իսկ ինչու՞ սուբսիդավորեն: Որովհետև մեկա սուբսիդավորում են մի 2 տարին մեկ ցորենի վատ բերքից սննկացած գյուղացիներին:
Էնպես որ ընկերներ, ապրանքների պայմանական արժեքի ու ըստ դրա շուկայի հրամայականների հիման վրա է պետք կառուցել տնտեսությունը, ոչ թե հին ավանդույթների: Պապս ծիրան էր աճեցնում, ես էլ պետք աճեցնեմ 🙂 մեկա կպա ծիրանին 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ազգային օրակարգի հարցերը

Տեղադրվել է - Հունվար 26, 2021 0
Համազգային քննարկման թեման է, թե ով է գնալու մի քանի ամսով, շաբաթով, օրով թե ժամով ԱՄՆ դեսպան կամ աշխարհի որևէ…

Համաշխարհային տնտեսություն 2021

Տեղադրվել է - Հունվար 11, 2021 0
2021 թվականը համաշխարհային տնտեսության համար կլինի պարտքային ճգնաժամի տարի։ 2020 թվականին կորոնավիրուսային համավարակը սրեց պետական ​​պարտքի խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրներում…

Դատական համակարգի մասին

Տեղադրվել է - Հունվար 9, 2021 0
<<Արդարություն>> կուսակցության համանախագահ Արթուր Բալոյանի կարծիքը դատական համակարգի վերաբերյալ:  «Կա երկու տեսակի արդարություն. դուք ունեք փաստաբան, որը լավ գիտե օրենքը,…

ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Մարտ 18, 2021 0
Սկսում եմ հոդվածների շարք, որի նպատակն է վերլուծել առկա իրավիճակը և առաջարկել լուծումներ: ՀՀ Սահմանադրություն Հոդված 1 «ՀՀ֊ն ինքնիշխան, ժողովրդավարական,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code