Կուսակցությունների մասին

Տեղադրված է at 09:40
648 0
ժամանակին կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ:
Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ այսպես, թե այնպես, նրանք հանդիսանում էին կարևորագույն առանցք՝ քաղաքական պրոցեսների և քաղաքական գաղափարների գեներացման համար՝ պրոցեսների զարգացման ղեկը պահելով իրենց ձեռքում:
Հասարակական մտածողության փոփոխությանը զուգահեռ, կուսակցությունների մեջ ընդգրկված անհատներով սկսվեց կուսակցությունների վարկաբեկման ընթացքը, այնուհետև տեղի ունեցավ հակառակ գործընթացը. կուսակցությունները սկսեցին վարկաբեկել անհատներին, արդյունքում ստեղծված փակուղուց շահեցին սոցիալական մի քանի շերտերի ներկայացուցիչներ, որոնք ընդհանուր աղերս չունեին քաղաքականության հետ:
Արսենալում ունենալով բացառապես ոչ ֆորմալ ազդեցություն, նյութական միջոցներ ու իշխանական լծակներ, նշված շերտերի ներկայացուցիչներն աստիճանաբար սկսեցին ներազդել քաղաքական պրոցեսների հետագա ընթացքի վրա՝ հասարակությանը կանգնեցնելով փաստի առաջ՝ ամայացած քաղաքական համակարգին դեմ հանդիման, և կուսակցությունների դերակատարությունը դարձավ գրեթե աննշան կամ զրո:
Ինչու չէ, նման զարգացումները սնուցվում, ուժ էին ստանում հասարակական տրամադրություններից, որոշ չափով նաև՝ ակնկալիքներից:
Հասարակությունն ինքն էր փնտրտուքների մեջ՝ փորձելով գտնել առավել էֆեկտիվ գործիքներ՝ իր կյանքի որակն էապես փոխելու համար:
Այո՛, ՛՛Կուսակցություն՛՛ հասկացությունն ու ընկալումը վերջին տարիներին ամբողջությամբ հեղինակազրկվել է, բայց պետք է գիտակցել, որ ընտրություններին մասնակցելու, քաղաքական որոշումների ընդունման վրա ազդեցություն ձեռք բերելու և իշխանություն ձևավորելու օրինական այլ միջոց գոյություն չունի:
Կառավարման գործող համակարգի պայմաններում հնարավոր չէ պատկերացնել խորհրդարանական Հանրապետություն, եթե կուսակցությունները չունեն անհրաժեշտ դերակատարություն ու ազդեցություն և չեն հանդիսանում խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման լոկոմոտիվը:
Իսկ սա նշանակում է, որ պետք է վերականգնել կուսակցությունների խաթարված հեղինակությունը, գործող կամ նոր ստեղծվելիք քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն՝ իրենց ազդեցությունն ու էֆեկտիվությունը բարձրացնելու համար, որ հնարավոր լինի խնդիր լուծել, քաղաքական համակարգն առողջացնել:
Մենք այլ տարբերակ չունենք, շարժվելու ենք առաջ՝ հանուն արդար Հայաստանի…

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Իմ պետությունը ՀԱՅՔ֊ն է !

Տեղադրվել է - Փետրվար 10, 2021 0
Ես ՀԱՅ եմ ! Իմ պետությունը ՀԱՅՔ֊ն է ! ՀԱՅՔ֊ը դառնալու է ինքնիշխան ու հզոր հայ մարդու շնորհիվ, իր պատմության,…

Քվանտային քաղաքականություն

Տեղադրվել է - Հունվար 13, 2021 0
Ի՞նչ նոր գործոններ են ազդում արդի քաղաքականության վրա Ալբերտ Այնշտայնի նման գիտնականները հայտնի են ամբողջ աշխարհում, բայց քչերն են հասկանում…

Գիտելիքահեն տնտեսություն

Տեղադրվել է - Փետրվար 3, 2021 0
Որքան մեր ազգային առաքելությունը լավ կատարենք, այնքան աղետներն ավելի քիչ կլինեն։ Տապալել ենք մեր առաքելությունը, կորցրել ենք մեր բնօրրանի մի…

Խաղաղության մասին

Տեղադրվել է - Հունվար 30, 2021 0
Խաղաղության մասին կամ ինչպես են խաղաղություն քարոզելով մոտեցնում պատերազմը: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մարդիկ շահարկում են խաղաղության թեման: Թե բա…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code