Կուսակցությունների մասին

Տեղադրված է at Հունվար 27, 2021
2362 0

Ճիշտ հասկանալու և գնահատելու համար առաջարկում եմ սկզբում մոռանալ այն ամենը ինչ լսել և տեսել եք Կուսակցությունների մասին ու փորձենք քննարկել ինչ են դրանք և ինչի համար:

Կան մի քանի ընդունված ձևակերպումներ, որոնք ընդունելով հիմք կարող ենք պատասխանել ինչ է Կուսակցությունը:

  1. Կուսակցությունը ազգային շահը համատեղ ուժերով առաջ մղելու նպատակով միավորված մարդկանց կազմակերպություն է:
  2. Կուսակցությունը դա Քաղաքացիների խմբավորում է, որը ունի իրավունքներ, պարտականություններ և անհրաժեշտ է պետական կառավարմանը մասնակցելու համար:
  3. Կուսակցությունը հասարակության քաղաքական կազմակերպվածության բարձրագույն ձևն է, որը միավորում է հասարակության ակտիվ, վճռական և քաղաքականապես գրագետ մասին:
  4. Կուսակցությունը կարգապահությամբ, գաղափարական միասնությամբ, քաղաքական գործունեությանն հարմարեցված կազմակերպություն է:

Հասարակության ուժը կազմակերպվածության մեջ է: Առանց կազմակերպվածության մարդկանց խումբը ամբոխ է՝ ոչինչ, կազմակերպվածությամբ՝ ամեն ինչ:

Կուսակցությունն էլ մարդկանց քաղաքական գործընթացների համար կազմակերպող առաջին օղակն է:

Ընտրեք առաջարկված ձևակերպումներից որի հետ եք համաձայն, կամ առաջարկեք Ձեր տարբերակը քննարկման համար:

Հենց այս նյութի մեկնաբանություններում էլ կարող եք գրել Ձեր առաջարկներն ու կարծիքները:

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայտարարություն

Տեղադրվել է - Հունվար 14, 2021 0
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.01.2021թ., Երևան   Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին: Այն պահին, երբ ԱՄՆ-ն զբաղված է…

Տեղադրվել է - Սեպտեմբեր 2, 2021 0
Սիրելի՛ հայրենակից, Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը»։ Պատմական այդ փաստաթուղթը հայկական երկրորդ պետության ծննդյան վկայականն էր։…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Տեղադրվել է - Մայիս 4, 2021 0
Սոյն թուականի մայիսի 1-ին տեղի ունեցաւ համագործակցող «Ազգային ինքնորոշում» միավորման, «Արդարություն», «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական, «Հայրենիք և պատիվ» և…

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Փետրվար 22, 2021 0
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Ազգային Ժողովի ամբիոնից օրերս հայտարարեց՝ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու: Ինչպես գիտեք շրջափակումը…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code