Հրապարակվել է նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը

Տեղադրված է at 13:18
60 0

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-դեկտեմբերի ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների  և նրանց կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որի մուտքերը 2020-ին կազմել են 50 մլրդ 671 մլն 32 հազար դրամ:

Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 45 մլրդ 548 մլն 610 հազար  դրամ մուտքերով, երրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 41 մլրդ 689 մլն 281 հազար դրամ մուտքերով:

Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը՝ 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ մուտքերով, հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 18 մլրդ 794 մլն 418 հազար դրամ մուտքերով:

Խոշոր հարկատուների տասնյակում են «ՍիՓիԷս օիլ»-ը, «Ֆլեշ»-ը, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն: Տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Արմենիա»-ն՝              13 մլրդ 14 մլն 380 հազար դրամ մուտքերով:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարվել է ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ:  Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ինչպե ՞ս դուրս գալ տնտեսական ճգնաժամից

Տեղադրվել է - Փետրվար 4, 2021 0
Ինչ է պետք անել հարցին պատասխանելու համար պետք է նախ հասկանանք ճգնաժամերի պատճառները: Ըստ իս դրանք են՝ անվստահություն, անելանելիություն այսօրվա…

Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրել

Տեղադրվել է - Դեկտեմբեր 31, 2020 0
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին…

Համաշխարհային տնտեսություն 2021

Տեղադրվել է - Հունվար 11, 2021 0
2021 թվականը համաշխարհային տնտեսության համար կլինի պարտքային ճգնաժամի տարի։ 2020 թվականին կորոնավիրուսային համավարակը սրեց պետական ​​պարտքի խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրներում…

Արտահանման սկզբունքներ

Տեղադրվել է - Փետրվար 3, 2021 0
Կարևորը սկզբունքներն են, սկզբունքների իմացությունը կարող է փոխարինել ինֆորմացիայի չիմացությանը: Երեկ գրել էի արտահանման տեսանկյունից պրոդուկտի պայմանական արժեքի հետ կապված…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code