ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրված է at 12:25
819 0

2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայողների և քաղաքացիական անձանց օր առաջ վերադարձը հայրենիք բացարձակ առաջնահերթություն է։

Հաշվի առնելով այն փաստը, որ սույն թվականի հունվարի 11-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքում չի հաջողվել հասնել նշված հարցի ամբողջական լուծմանը` «Հանուն Հանրապետության» կուսակցությունը սկսում է հանդիպումների շարք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջագզային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումները նպատակ են հետապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵԱՀԿ մասնակից այլ երկրների, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս գերկարևոր խնդրի վրա։

Կուսակցության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք համարում է իր օրակարգի առաջնահերթությունը։

Հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ որևէ այլ թեմայով քննարկումների, քանի դեռ այս առաջնային խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմին

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մենք չե՛նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։

Տեղադրվել է - Հունվար 25, 2021 0
Հայրենակիցնե՛ր Ազգային-ժողովրդավարական բեւեռը կոչ է անում երթով նշանավորել Հայկական բանակի օրը՝ մեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով հայոց զորքին, հիշատակելով մեր…

Հայտարարություն

Տեղադրվել է - Փետրվար 26, 2021 0
Ներկա քաղաքական իրավիճակի մեր գնահատականը՝ Անընդունելի ենք համարում զինված ուժերի խառնվելը ներքաղաքական գործընթացներին, անկախ պատճառներից, Բոլոր գործընթացները պետք է իրականացվեն…

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեղադրվել է - Փետրվար 22, 2022 0
Հարգելի պարոն Փաշինյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը հայտնվեց լրջագույն ճգնաժամի մեջ, որը տարածվում է անվտանգության, քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code