Նախագահ Արմեն Սարգսյանի կոչը

Տեղադրված է at 08:57
672 0

Հանրապետության նախագահը կարևորում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:

Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է - Ապրիլ 6, 2022 0
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը` որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող  բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական- քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու…

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՄՓՈՓՈՒՄ 2020

Տեղադրվել է - Հունվար 20, 2021 0
Առողջապահության նախարարությունը 2020 թվականին աշխատել է 3 հիմնական ուղղությամբ: Դրանք են` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային…

Գարեգին Միսկարյան

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2021 0
Որպեսզի Հայաստանը դառնա նորմալ (կայացած, զարգացած) պետություն, (որպեսզի առհասարակ պետություն դառնա) պետք է Հայաստանում վարվի ճիշտ (առաջընթացին, զարգացմանը միտված) քաղաքականություն,…

Եվրախորհրդարանի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ․ կարգավիճակ, տեղահանվածների վերադարձ

Տեղադրվել է - Հունվար 22, 2021 0
Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են  «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: Դրանցից առաջինում առանձին…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code