Ներկա քաղաքական իրավիճակի գնահատական և առաջարկվող քայլեր

Տեղադրված է at Ապրիլ 3, 2021
762 0
07.12.2020թ.

Արձանագրելով, որ 27.09.2020-09.11.2020թ. պատերազմի արդյունքների համար պատասխանատու են սկսած 1994թ֊ից բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները և որևէ ձևով քաղաքական գործադիր իշխանություն ունեցած քաղաքական ուժերը:

Ընդունելով ի գիտություն, որ գործող իշխանությունը և անձամբ Վարչապետը հրապարակային ընդունել են իրենց պատասխանատվությունը, սակայն մյուս ուժերը և նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դա չեն անում, այլ հակառակը, փորձում են ամբողջ մեղքը բարդել մեկ մարդու վրա, ինչն առնվազն արդար ու ազնիվ չէ:

Խիստ կարևորելով հատուկ քննիչ հանձնաժողովի միջոցով բոլոր հարցերի պատասխանների, խնդիրների պատճառների վերհանումն ու մեղավորներին պատասխանատվության կանչելը:

Գնահատելով, որ արտահերթ ընտրությունները խիստ անհրաժեշտ են, բայց միայն քաղաքական ուժերի լայն կոնսենսուսի միջոցով Ընտրությունների մասին օրենքը փոփոխելուց հետո:

Ընդունելով, որ իշխանափոխությունը փողոցի միջոցով և նախկինում իշխանություն ունեցած ուժերի և անհատների կողմից անընդունելի է: Փաշինյանին ընտրել է ՀՀ Քաղաքացին իր քվեարկության միջոցով և միայն ՀՀ Քաղաքացին կարող է իր քվեով փոխել:

<<Արդարություն>> կուսակցությունը

Հայտարարում է

  1. ՀՀ-ում առկա է քաղաքական, տնտեսական և ռազմական ճգնաժամ, որոնց լուծման ուղիների Ճանապարհային քարտեզը կից ներկայացվում է:
  2. Մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ՝ վերը նշված ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ համատեղ քայլեր իրականացնելու նպատակով:
  3. Պատրաստ ենք տրամադրել հարթակ բոլոր անհատներին, ովքեր ունեն ծրագրեր և առաջարկներ, դրանց քննարկման, լրամշակման և հանրությանը ներկայացնելու նպատակով:
  4. Դատապարտում ենք բոլոր տեսակի բռնության կոչերն ու անձնական բնույթի վիրավորանքները, մարդկանց անձնական կյանքի, առողջության, արժանապատվության և ընտանիքների դեմ ուղղված բոլոր տեսակի գործողություններն ու քայլերը:

 

Ճանապարհային քարտեզ

Քաղաքական, տնտեսական և ռազմական ճգնաժամի հաղթահարման

  1. Քաղաքական

1.1 ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ հրավիրել <<Ազգային խորհուրդ>> խորհրդակցական մարմին, որտեղ պետք է ընդգրկվեն ներկայացուցիչներ բոլոր կուսակցություններից, մշակութային և մասնագիտացված միություններից, սփյուռքի հայկական կառույցներից: <<Ազգային խորհուրդ>>-ի հիմնական գործառույթը պետք է լինի՝

1.2 ՀՀ Նոր Սահմանադրության, Ընտրական և Կուսակցությունների մասին օրենքների մշակման աշխատանքային խմբերի ստեղծումն ու դրանց մշակած տարբերակներից առնվազն 75%-ի հավանությանն արժանացած տարբերակը ՀՀ Նախագահին, ԱԺ-ին և Կառավարությանը ներկայացնելը,

1.3Ըստ ոլորտների բարեփոխումների և ծրագրերի առաջարկների քննարկումն ու դրանց իրականացնող անձանց ընտրությունը, որոնց թեկնածությունը և հավանություն ստացած ծրագրերը նույնպես ներկայացվում են ՀՀ Նախագահին, ԱԺ-ին և Կառավարությանը,

1.4 Բոլոր նախարարություններին կից հասարակական վերահսկողության և խորհրդատվական մարմինների ստեղծումը և դրանց հաշվետվությունների ու զեկույցների լսումը:

1.5 Կընտրի երդվյալ ատենակալներ՝ մասնագիտական սկզբունքով, որոնք պարտադիր կարգով կմասնակցեն բոլոր նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով դատական քննություններին և որոշումների ու վճիռների կայացմանը: Կմշակի և ԱԺ-ին կառաջարկի դրա համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

 

  1. Տնտեսական
    • Հայտարարել տնտեսական համաներում բոլոր տեսակի տնտեսական գործունեությունների համար սահմանված տուգանքների մասով, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված կանոնների խախտման և ռազմական դրության ժամանակ հրապարակումների հետ կապված սահմանված տուգանքների մասով:
    • Բոլոր տնտեսական հենք ունեցող դատական վարույթները պետք է համաներման մեխանիզմով կարճվեն: Վարույթների կարճումը պետք է լինի անձի և պետության միջև պայմանագրի կնքման միջոցով, որը պարտավորեցնի անձին որևէ գործողությամբ կամ վարքագծով չշահարկել կարճման նյութը: Տնտեսական հենք ունեցող նախկին և ներկա վարույթները և ուժի մեջ մտած որոշումները կարճել՝ խելամիտ գումարի կամ վնասի վերակնգնման փաստով:
    • Հանել մինչև 500 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների հարկային ստուգումների օրակարգը 6 ամիս ժամկետով:
    • Ստեղծել պետական երաշխավորությամբ նոր բիզնեսների վարկավորման համակարգ՝ պետության կողմից առաջնայնություն տրված ուղղություններին վերաբերվող նախագծերի համար:
    • Սահմանել միայն մեկ պարզեցված հարկատեսակ՝ շրջանառության հարկ, անկախ իրավական տեսակից և շրջանառության չափից:
    • Ստեղծել հանրապետական մասշտաբի մեծ նախագծեր:
    • <<Հայաստան>> համահայկական հիմնադրամը դարձնել ներդրումային հիմնադրամ ԲԲԸ ձևաչափով, որը ֆինանսավորելու է 2.4 և 2.6 կետերում նախատեսված ծրագրերը:
  2. Ռազմական
    • Բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ՝ բաղկացած հատուկ նշանակության ջոկատներից՝ բարձր վարձատրությամբ և սոցիալական հետագա երաշխիքներով:
    • Մնացած բոլորը սկսած 10 տարեկանից, անկախ սեռից յուրաքանչյուր ամիս 2-7 օրով պարտադիր ճամբարների, հավաքների, զորախաղերի միջոցով ստանում են արտակարգ իրավիճակների, պատերազմի վերաբերյալ գործնական և տեսական գիտելիքներ:
    • Առաջնահերթ բոլոր սահմանամերձ բնակավայրերում մշակել և ներդնել պաշտպանության համակարգեր և այլ անհրաժեշտ ռազմական շինություններ: Հետագայում այն կիրառել բոլոր բնակավայրերի համար:
    • Համապատասխան ֆինանսավորմամբ և աջակցությամբ նպաստել տեղական արտադրական հնարավորությունների և հզորությունների հիմնմանը ապահովելու համար բոլոր ՀՀ բնակիչների համար անձնական քնապարկերի, զինվորական համապատասխան հագուստի, պաշտպանական միջոցների, գիշերային դիտման և կապի միջոցներով, պահանջվող քանակի վրաններով, պաշտպանիչ ցանցերով և այլն:
    • Մշակել զորահավաքի առավել ժամանակակից և օպերատիվ համակարգ մեկ ժամում առնվազն 500 000-անոց բանակ մոբիլիզացնելու հնարավորությամբ:
    • Ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ, համապատասխան հրաձգարանների միջոցով ապահովել զենքերի տիրապետման և հմտությունների կատարելագործման հնարավորություններ:
    • Մասնագիտական լուրջ քննարկումների արդյունքում ձևավորել անհրաժեշտ ժամանակակից ռազմատեխնիկական միջոցների ցանկ և քայլեր ձեռնարկել դրանց ձեռքբերման կամ հնարավորության դեպքում տեղում արտադրելու նպատակով:
    • Հատուկ աջակցության և ֆինանսավորման ծրագրերով նպաստել գիտական-ռազմական նոր մշակումներին և արտադրությունների կազմակերպմանը:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Տեղական ինքնակառավարման վիճակի և ընտրությունների մասին

Տեղադրվել է - Հոկտեմբեր 30, 2021 0
Արդարություն կուսակցության հայտարարությունը Տեղական ինքնակառավարման վիճակի և ընտրությունների մասին Արձանագրելով Տեղական ինքնակառավարման Սահմանադրական կարգավորումների բազմաթիվ թերությունները, Բացասական գնահատելով ՏԻՄ համակարգերի…

Հայտարարություն

Տեղադրվել է - Փետրվար 26, 2021 0
Ներկա քաղաքական իրավիճակի մեր գնահատականը՝ Անընդունելի ենք համարում զինված ուժերի խառնվելը ներքաղաքական գործընթացներին, անկախ պատճառներից, Բոլոր գործընթացները պետք է իրականացվեն…

Հայտարարություն

Տեղադրվել է - Հունվար 14, 2021 0
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 14.01.2021թ., Երևան   Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնին: Այն պահին, երբ ԱՄՆ-ն զբաղված է…

Ընտրական օրենսգրքի մասին

Տեղադրվել է - Ապրիլ 19, 2021 0
2021 թվականի մարտի 9-ին Ազգային ժողովում շրջանառվեց Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագիծը: Ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց այդ նախագծի…

Հուշագիր

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2021 0
«Արդարություն» կուսակցությունը և «Քաղաքացու որոշում» սոցիալ֊դեմոկրատական կուսակցությունը կնքում են սույն հուշագիրը միասնաբար հանդես գալու Գավառ, Արթիկ և Փարաքար համայնքների Տեղական…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code